Լիլիա Լիտկովսկայա
Լիլիա Լիտկովսկայա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մասնագիտություն | դիզայներ և dressmaker |
Ամուսին | Oleksandr Danylyuk? |
Կայք | litkovskaya.com |
Լիլիա Լիտկովսկայա (ուկրաիներեն՝ Лілія Валеріївна Літковська, փետրվարի 17, 1982, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դիզայներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիան ծնվել է Կիևում[1]։
2006 թվականին այլ երիտասարդ դիզայներների հետ համատեղ ստեղծել է սեզոնային հավաքածուներ։ 2009 թվականին մեկնարկել է Litkovskaya անկախ պիտակը, որի առաջին հավաքածուն ներկայացվել է Ukrainian Fashion Week-ի շրջանակներում։ Նույն թվականին Լիլիան մրցանակ է ստացել «Կանացի հագուստի լավագույն դիզայներ» անվանակարգում (ըստ ուկրաինական Elle հրատարակության)։
2010 թվականին Լիթովսկայան լավագույն ներկայացման համար մրցանակ է ստացել Ukrainian Fashion Week-ի շրջանակներու, իսկ 2011 թվականին UFW-ի ժյուրին նրան ճանաչվել է որպես կանանցի հագուստի լավագույն դիզայներ։ Նա այդ մրցանակին կրկին արժանացել է 2014 թվականի սեպտեմբերին[2]։
2013 թվականին Litkovskaya-ն ընդգրկվել է Vogue Talents-ի՝ աշխարհի 200 ամենահեռանկարային երիտասարդ դիզայներների ցանկում, որը նախաձեռնել էր իտալական Vogue հրատարակությունը[3]։ Նույն թվականին՝ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում, լեյբլը առաջնաելույթ է ունեցել միջազգային շուկայում՝ բացելով անկախ ցուցասրահ։
Այս պահին Litkovskaya հավաքածուները ներկայացվել են Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Տոկիոյի, Մոսկվայի և Կիևի խանութներում, իսկ 2014 թվականի սեպտեմբերից նրա հավաքածուները վաճառվել են Opening Ceremony համաշխարհային խոշորագույն ռեթեյլերներից մեկում։
2014 թվականի գարնանը իր Litkovskaya հավաքածուն ներկայացրել է Մոսկվայում կայացած Mercedes-Benz Fashion Week նորաձևության շրջանակներում[4], իսկ նույն թվականի աշնանը՝ Սանկտ Պետերբուրգում կայացած Aurora Fashion Week-ում[5]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «LITKOVSKAYA». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «V церемония награждения Best Fashion Awards». Buro 24/7.
- ↑ «Litkovskaya входит в список Vogue Talents». Litkovskaya. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «КОЛОНКА «МОДА & MORE»: ЛУЧШЕЕ НА НЕДЕЛЯХ МОДЫ В МОСКВЕ». Marieclaire.
- ↑ «Aurora Fashion Week в Санкт-Петербурге». Aurora Fashion Week. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2021-04-13 Wayback Machine Лилии Литковской