Լիզա Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիզա Ֆիշեր

Լիզա Ֆիշեր (անգլ. Lisa Fischer, դեկտեմբերի 1, 1958(1958-12-01), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և երաժիշտ։ Հատուկ ճանաչում է ստացել 1991 թվականին թողարկված So Intense սոլո ալբոմից և Գրեմմի մրցանակի արժանացած «How Can I Ease the Pain» սինգլից հետո։ Ունի լայն վոկալ դիապազոն, որպես բեք-վոկալիստ համագործակցում է բազմաթիվ երաժիշտների հետ[1]։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզա Ֆիշերը ծնվել է Նյու Յորքի Բրուքլինի Ֆորտ Գրին թաղամասում։ 1983 թվականին, Xēna բեմական կեղծանվամբ, Ֆիշերը թողարկել է «On the Upside» Ֆրիսթայլ սինգլը։ 1984 թվականին թողարկվում է «Only Love (Shadows)» էլեկտրոնային երգը, որի մի հատվածը հնչել է «Բիթ Սթրիթ» ֆիլմում։ 1995 թվականին «Only Love (Shadows)»-ը դուրս է գալիս տարբեր կատարողներիThe Best of Criminal Records ժողովածուի հիման վրա։ 80-ականների վերջին Ֆիշերն աշխատում է միայն այլ երաժիշտների հետ համագործակցությամբ։

Սոլո աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Լիզա Ֆիշերը թողարկում Է So Intense սոլո ալբոմը, որը հասել է բարձր հորիզոնականների հիթ-շքերթներում, իսկ «How Can I Ease the Pain» ալբոմի սինգլը երգչուհուն բերել է Գրեմմի մրցանակ «Լավագույն կանացի վոկալ R&B կատարում» կատեգորիայում[2]: Սակայն ավելի ուշ Ֆիշերը հայտարարել է, որ չի շարունակի ձայնագրվել մենահամերգով և կշարունակի աշխատել կողմնակի կատարողների հետ[3]:

Ներկա ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից մինչ օրս Լիզա Ֆիշերն ակտիվորեն համագործակցում է The Rolling Stones ռոք խմբի հետ։ 2000-ականներից որպես բեք-վոկալիստ Ֆիշերը հանդես է գալիս Թինա Թըրների, Լյութեր Վանդրոսսի, Քրիս Բոտտիի հյուրախաղերում[4]։ 2009 թվականին երգչուհին մասնակցում է Սթինգի If On a Winter’s Night ալբոմի ձայնագրությանը։ 2013-ին Ֆիշերը մասնակցում է Nine Inch Nails Ինդաստրիալ խմբի Tension 2013 համերգային փուլին[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո ալբոմ

  • 1991: So Intense

Սինգլներ

Տարեթիվ Երգ U.S. U.S. R&B U.S. Dance Ալբոմ
1990 «Glad To Be Alive» - 31 - The Adventures of Ford Fairlane (Սաունդթրեք)
1991 «How Can I Ease the Pain» 11 1 - So Intense
«Save Me» 74 7 2
1992 «So Intense» - 15 -
1993 «Colors of Love» - 18 - «Պատրաստված է Ամերիկայում» ֆիլմի սաունդթրեք
2000 «Didn’t I (Blow Your Mind This Time)» (Նորման Կոնսորի հետ) - - - Eternity
2004 «(Why Should I) Think About The Rain» Dutch/The Scumfrog-ի հետ) - - - -
2008 «Into My Life (You Brought The Sunshine)» (Louie Vega и Cindy Mizelle-ի հետ) - - - -
2009 «Human Beings» - - - -
2010 «Love Will Know» (Elements of Life-ի հետ) - - - -

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990: The Adventures of Ford Fairlane
  • 1992: Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը
  • 1993: Պատրաստված է Ամերիկայում
  • 1993: That Night
  • 1998: Melrose Place Jazz

Մասնակցություն այլ կատարողների ալբոմներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985: Luther Vandross — The Night I Fell in Love
  • 1986: Bob James — Obsession
  • 1990: Sam Riney — Playing With Fire
  • 1996: Luther Vandross- Your Secret Love
  • 1997: Grover Washington, Jr.- Breath of Heaven: A Holiday Collection
  • 1997: Lee Ritenour- This Is Love
  • 2000: Various Artists — A Love Affair: The Music of Ivan Lins
  • 2006: Tim Ries- The Rolling Stones Project
  • 2008: Aretha Franklin- This Christmas, Aretha
  • 2009: Tina Turner- Tina Live
  • 2009: Sting — If on a Winter's Night
  • 2009: Sting — A Winter’s Night Live from Durham Cathedral (DVD)
  • 2010: Bobby McFerrin — VOCAbuLarieS
  • 2010: The Rolling Stones — Exile on Main St.
  • 2011: Linda Chorney — Emotional Jukebox

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989: Steel Wheels Tour — The Rolling Stones
  • 1994: Voodoo Lounge Tour — The Rolling Stones
  • 1997: Bridges to Babylon Tour — The Rolling Stones
  • 1999: No Security Tour — The Rolling Stones
  • 2003: A Twist of Motown- Various Artists
  • 2000: Twenty Four Seven Tour — Թինա Թյորներ
  • 2002: Licks Tour — The Rolling Stones
  • 2005: A Bigger Bang Tour — The Rolling Stones
  • 2008: Tina: Live in Concert Tour — Թինա Թյորներ
  • Every Luther Vandross tour until his death including Luther, Live!.
  • 2011: Chris Botti Tour 2011
  • 2012: 50 and Counting Tour — The Rolling Stones
  • 2013: Tension 2013 — Nine Inch Nails
  • 2013: Hyde Park — The Rolling Stones

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ
1992 Soul Train Music Award Լավագույն նոր արտիստ (անվանակարգ)
1992 Soul Train Music Award Լավագույն R&B/սոուլ սինգլ «How Can I Ease the Pain»-ի համար (հաղթանակ)
1992 Soul Train Music Award Լավագույն R&B/սոուլ ալբոմ «So Intense»-ի համար (Անվանակարգ)
1992 Գրեմմի «Լավագույն կանացի վոկալ R&B կատարում» «How Can I Ease the Pain»-ի համար (հաղթանակ)
1992 Գրեմմի «Լավագույն R&B երգ» «How Can I Ease the Pain»-ի համար (Անվանակարգ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.vh.com/artists/az/fischer_lisa/bio.jhtml(չաշխատող հղում)
  2. Tobler John (1992)։ NME Rock 'N' Roll Years (1st ed.)։ London: Reed International Books Ltd։ էջ 494։ CN 5585 
  3. Fischer Lisa։ «Bio» 
  4. Where Is…Lisa Fischer https://archive.is/20120715211917/findarticles.com/p/articles/mi_m1355/is_14_113/ai_n25336695/?tag=content;col1 14 April 2008 JET Magazine
  5. Твиттер / nineinchnails: TENSION 2013: Alessandro Cortini

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]