Լիդիա Մանուցցու
Լիդիա Մանուցցու | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1958[1] Սասսարի, Սարդինիա, Իտալիա |
Մահացել է | հոկտեմբերի 24, 2016 (58 տարեկան) Սասսարի, Սարդինիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | կենսաբան |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և University of Sassari? |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն |
Lidia Mannuzzu Վիքիպահեստում |
Լիդիա Մանուցցու (իտալ.՝ Lidia Mannuzzu, ապրիլի 21, 1958[1], Սասսարի, Սարդինիա, Իտալիա - հոկտեմբերի 24, 2016, Սասսարի, Սարդինիա, Իտալիա), իտալացի կենսաբան, ֆիզիոլոգ և ակադեմիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիդիա Մ․ Մանուցցուն ծնվել է Սասսարիում, Իտալիա։ Նա գրող Սալվատորե Մանուցցուի դուստրն էր, և ուներ քույր՝ Մարին։ Մանուցցուն 1984 թվականին ավարտել է Սասսարիի համալսարանի բժշկության ֆակուլտետը՝ պաշտպանելով ֆավիզմի մասին թեզը։ Շարունակել է իր ուսումը Լոնդոնի Մաքս Պլանկի գիտական հետազոտությունների ընկերությունում, ապա Վեստֆալիայի Աաչեն բժշկության դպրոցում։
Ուսումն ավարտելուց անմիջապես հետո և մինչև 1986 թվականը որպես հետազոտող աշխատել է Թուրինի համալսարանի Բիոքիմիայի և գենետիկայի ֆակուլտետում` մասնակցելով խցաբջիջների և արյան ձևավոր տարրերի բջջաթաղանթի ուսումնասիրությամբ, որոնք հիմնային դեր են խաղում հոմեոստազում։
Կալիֆոռնիայի Բերքլի համալսարան
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին նա լքել է Իտալիան՝ Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանում ֆիզիոլոգիայի ոլորտում մագիստրոսի աստիճան ստանալու համար։ Այստեղ 1990 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1990-ական թվականներին իր գործընկերների՝ Մարիո Մորրոնեի և Էհուդ Իսաքոֆֆի հետ, ուսումնասիրել է բջջում վոլտաժով սահմանափակված իոնային ալիքները[2]։ Երեք հետազոտողները մշակել են նոր տեխնիկա՝ վերահսկելու համար տարբեր ամինաթթուների շարժը բջջաթաղանթների իոնային ալիքային սպիտակուցներում`դրանք ֆտորոֆորներով պիտակավորելով[3]։
Նա մշակեց և արտոնագրեց բիոաբժշկական տեխնոլոգիաները, որոնք թիրախավորված էին արյան կարմիր բջիջների գործընթացների և նյարդային համակարգի բջիջների գործառույթների բարելավմանը։ 2000 թվականին Լիդիան՝ որպես պրոֆեսոր, աշխատում էր Բերքլիում՝ շարունակելով սինափսի ուսումնասիրությունները։ 2005 թվականին նա լքում է Բերքլին՝ Նանո բժշկական տեխնոլոգիան հիմնելու համար, որն ուսումնասիրում էր բջջային թաղանթների դիսֆունկցիայի հետ կապված հիվանդությունների համար նոր դեղամիջոցների օգտագործումը։
Նրա աշխատանքներից շատերը հրապարակվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են PNAS-ը (ԱՄՆ-ում Գիտությունների Ազգային Ակադեմիայի պաշտոնական պարբերականը)[4], Nature-ը[5] և Science-ը[6]։
Վերադարձ Իտալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուցցուն 2006 թվականին Իտալիայի գիտական հետազոտությունների ծրագրի շնորհիվ, որն աջակցում էր իտալացի գիտնականների ներգաղթին, վերադարձել է հայրենիք։ Նա Սասսարիի համալսարանի Բիոբժշկական ֆակուլտետում շարունակել է իր հետազոտական աշխատանքները։ Սասսարիում նա ուսումնասիրել է արյան կարմիր գնդիկների և հեմոլիտիկ սակավարյունության միջև եղած կապը։
Մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 24-ին՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայից[7]։
Արտոնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտոնագիր համար 5,756,351, հունվարի 13, 1997 թվական, Բիոմոլեկուլային օպտիկական սենսորներ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Conformational switch between slow and fast gating modes: allosteric regulation of voltage sensor mobility in the EAG K+ channel. Roland Schönherr, Lidia M Mannuzzu, Ehud Y Isacoff, Stefan H Heinemann. Neuron 35:935-49 2002-10-09[8]
- Structural rearrangements in single ion channels detected optically in living cells. AloisSonnleitner, Lidia M Mannuzzu, Susumu Terakawa, Ehud Y Isacoff. Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 99:12759-64 2002-09-12[9]
- Independence and Cooperativity in Rearrangements of a Potassium Channel Voltage Sensor Revealed by Single Subunit Fluorescence[10]
- Increased Red Cell Calcium, Decreased Calcium Adenosine Triphosphatase, and Altered Membrane Proteins During Fava Bean Hemolysis in Glucose-6-Phosphate Dehydrogenase-Deficient (Mediterranean Variant) Individuals, By Franco Turrini, Anna Naitana, Lidia Mannuzzu, Gianpiero Pescarmona, and Paolo Arese[11]
- Estimate of the number of urea transport sites in erythrocyte ghosts using a hydrophobic mercurial[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://historygreatest.com/lidia-mannuzzu-italian-biologist-died-at-58
- ↑ Russell, Peter J., ed. (2008). Biology: The Dynamic Science, Volume 1. Cengage Learning. էջ 127. ISBN 9781111795559.
- ↑ Brownlee, Christen (2006). «Gateways to Collaboration». ACS Chemical Biology. 1 (1): 10–13. doi:10.1021/cb0600048.
- ↑ Sonnleitner, Alois; Mannuzzu, Lidia M.; Terakawa, Susumu; Isacoff, Ehud Y. (2002 թ․ հոկտեմբերի 1). «Structural rearrangements in single ion channels detected optically in living cells». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 99 (20): 12759–12764. doi:10.1073/pnas.192261499. ISSN 0027-8424. PMC 130533. PMID 12228726.
- ↑ Glauner, K. S.; Mannuzzu, L. M.; Gandhi, C. S.; Isacoff, E. Y. (1999 թ․ դեկտեմբերի 16). «Spectroscopic mapping of voltage sensor movement in the Shaker potassium channel». Nature (անգլերեն). 402 (6763): 813–817. doi:10.1038/45561. ISSN 0028-0836.
- ↑ Mannuzzu, Lidia M.; Moronne, Mario M.; Isacoff, Ehud Y. (1996 թ․ հունվարի 12). «Direct Physical Measure of Conformational Rearrangement Underlying Potassium Channel Gating» (PDF). Science (անգլերեն). 271 (5246): 213–216. doi:10.1126/science.271.5246.213. ISSN 0036-8075. PMID 8539623.
- ↑ «MANNUZZU LIDIA». Necrologie. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Cell.com, Neuron, Volume 35, Issue 5, p935–949, 29 August 2002
- ↑ «Pubmed 12228726». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Mannuzzu, LM; Isacoff, EY. «Independence and cooperativity in rearrangements of a potassium channel voltage sensor revealed by single subunit fluorescence». J Gen Physiol. 115 (3): 257–68. doi:10.1085/jgp.115.3.257. PMC 2217208. PMID 10694254.
- ↑ Blood journal
- ↑ The Journal of Membrane Biology, April 1993, Volume 133, Issue 1, pp 85–97
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Մանուցցու» հոդվածին։ |
|
- Ապրիլի 21 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 24 մահեր
- 2016 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի կին գիտնականներ
- Իտալացի կենսաբաններ
- Իտալացի ֆիզիոլոգներ
- Ակադեմիկոսներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ