Լիդիա Գրոմովա
Լիդիա Գրոմովա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1925 Q4171159?, Q18543280?, Մոսկվայի գավառ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 31, 2003 (78 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | գրականագիտություն |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Գիտական ղեկավար | Nikolay Gudsy? |
Պարգևներ |
Լիդիա Գրոմովա (ռուս.՝ Ли́дия Дми́триевна Гро́мова (Опу́льская), մայիսի 21, 1925, Q4171159?, Q18543280?, Մոսկվայի գավառ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 31, 2003, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս բանասեր, գրականագետ, տեքստաբան, Լև Տոլստոյի ստեղծագործության մասնագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մաքսիմ Գորկու անվան միջազգային գրականության ինստիտուտի ռուսական դասական գրականության բաժանմունքի գլխավոր գիտական աշխատակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիդիա Գրոմովան ծնվել է 1925 թվականի մայիսի 21-ին Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանի Դուրիկինո գյուղում՝ ուսուցչի ընտանիքում[2]։
1941 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտի (ՄՓԳՊԻ) գրականության ֆակուլտետ։ Մեծ հայրենական պատերազմի տարիներին ինստիտուտը տեղափոխվել է Աշխաբադ, որից հետո Սվերդլովսկ։ 1945 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (ՄՓԳՊԻ-ն միացել էր ՄՊՀ-ին)՝ «Լև Տոլստոյի ստեղծագործությունում պատմական թեմա» թեմայով պաշտպանելով դիպլոմային աշխատանքը։ Համալսարանն ավարտելուց հետո պրոֆեսոր Նիկոլայ Գուձիյի ղեկավարությամբ ուսումը շարունակել է ասպիրանտուրայում։
1949 թվականից մինչև 1953 թվականն աշխատել է «Գեղարվեստական գրականություն»-ում, Լև Տոլստոյհի բանաստեղծությունների ամբողջական ժողովածուի խմբագիր։
1952 թվականին «Ստեղծագործական ուշ շրջանում (1880-1900-ական թվականներ) Լև Տոլստոյի ռեալիզմի առանձնահատկությունները» թեմայով պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան։
1953 թվականից եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի, իսկ հետո՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մաքսիմ Գորկու անվան միջազգային գրականության ինստիտուտի բաժանմունքի գլխավոր գիտական աշխատակից, 1988 թվականից մինչև 2002 թվականը՝ ռուսական դասական գրականության ամբիոնի վարիչ։ Ամուսնացած է եղել գրականագետ Միխայիլ Գրոմովի (1927-1990)` Անտոն Չեխովի ստեղծագործության մասնագետի հետ։
1983 թվականին «19-րդ դարի ռուսական գրականության տեքստաբանության խնդիրները» թեմայով պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։ 1993 թվականին հաստատվել է պրոֆեսորի կոչումում։
2000 թվականի մայիսի 26-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գրականագիտության բաժանմունքի թղթակից-անդամ։
Լիդիա Գրոմովան մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 31-ին Մոսկվայում՝ 78 տարեկան հասակում[3]։
Բանաստեղծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիդիա Գրոմովա համարվում է Լև Տոլստոյի տեղծագործությունների ամբողջական ժողովածուի ակադեմիական հրատարակության գլխավոր խմբագիրը՝ 2000 թվականից հրատարակվող 100 հատորներում, ինչպես նաև բազմաթիվ հոդվածների և գրախոսությունների հեղինակ է (ընդամենը 200-ից ավելի գիտական հրատարակություններ)։
- Лев Николаевич Толстой: Мат-лы к биографии с 1886 по 1892 гг. М., 1979
- Лев Николаевич Толстой: Мат-лы к биографии с 1892 по 1899 гг. М., 1998
- Избранные труды. М., 2005.
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ (2000)
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ալեքսեյ Շախմատովի անվան մրցանակի դափնեկիր (1998, «19-րդ դարի ռուսական դասական գրականության տեքստաբանության աշխատանքների շարքի համար»)[4]
- Ալեքսանդր Պուշկինի հոբելյանին ոսկե մեդալ
- Ֆ. Տյուտչէի հոբելյանին ոսկե մեդալ
- Օտտավայի համալսարանի պատվավոր անդամ
- Ճապոնիայի Տոլստովյան հասարակության պատվավոր անդամ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 1: А-З. — М.: Издательский центр «Москвоведение», 2007
- ↑ Могила Л. Д. Громовой
- ↑ Премия им. А. А. Шахматова
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Посвящается Лидии Дмитриевне Громовой-Опульской. М.: Наследие, 2000.
- Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 1: А-З. — М.: Издательский центр «Москвоведение», 2007
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Щербакова М. И. «Памяти Л. Д. Громовой» (ռուսերեն). Институт мировой литературы имени А. М. Горького РАН. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- «Громова (Опульская) Лидия Дмитриевна» (ռուսերեն). Информационная система «Архив Российской академии наук». Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- «Громова (Опульская) Лидия Дмитриевна» (ռուսերեն). Энциклопедия «Кругосвет». Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
- «Громова (Громова-Опульская) Лидия Дмитриевна» (ռուսերեն). «Всё о Московском университете». Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.(չաշխատող հղում)
|
- Մայիսի 21 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Դեկտեմբերի 31 մահեր
- 2003 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ռուսաստանում թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գրականագետներ
- Կին գիտնականներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային գիտնականներ
- Ռուս գիտնականներ
- 20-րդ դարի գիտնականներ
- 21-րդ դարի գիտնականներ
- Խորհրդային գրականագետներ
- 20-րդ դարի գրականագետներ
- 21-րդ դարի գրականագետներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ