Լիբերատ Կարթագենացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիբերատ Կարթագենացի
Ծնվել էI հազարամյակ
Վախճանվել է6-րդ դար
Մասնագիտությունեկեղեցական պատմաբան, կրոնական ծառայող, գրող, պատմաբան, հոգևորական և սարկավագ
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունByzantine imperial flag, 14th century according to portolan charts.png Բյուզանդական կայսրություն

Լիբերատ Կարթագենացի (լատ.՝ Liberatus Carthaginensis, I հազարամյակ - 6-րդ դար), կարթագենցի լատին եկեղեցական գործիչ, պատմաբան, և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Կարթագենյան եկեղեցու սարկավագ։ 535 թվականին ուղարկվել է Հռոմի Ագապետոս I պապի մոտ, որպես աֆրիկյան 217 եպիսկոպոսների ժողովի դեսպան։ Երեք գլուխների վեճի ժամանակ եղել է Հուստինիանոս Ա կայսեր վճռական հակառակորդը։ 550 թվականին ուղեկցել է եպիսկոպոս Ռեպարատուս Կարթագենացուն՝ Կոստանդնուպոլիս ուղևորվելու ժամանակ, կայսեր կողմից հրավիրված ժողովին մասնակցելու համար։ Աֆրիկյան մեծաթիվ հոգևոր ծառայողների պես, դատապարտել է Վիգիլիոս պապին, ով ճանաչել էր Հինգերորդ Տիեզերական ժողովի որոշումները։ 555-556 թվականների ընթացքում գրել է «Բրևիարի նեստորականների և եվտիքականների» (Breviarium causae Nestorianorum et Eutychianorum) երկը, որը իրենից ներկայացնում էր Նեստորի ժամանակներից մինչև Հինգերորդ ժողով եղած հերետիկոսների պատմությունը, որոնց դեմ էլ ուղղված է նրա գործը։ 5-րդ դարի իրադարձությունները նկարագրելիս հեղինակը հենվում է Սոկրատեսի, Սոզոմենի և Թեոդորետոս Կյուրացու աշխատանքների վրա, իսկ իր ժամանակների գործերը նկարագրում է, որպես ականատես, որը նրա աշխատանքը դարձնում է եկեղեցական պատմության կարևոր աղբյուր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 16
  • «Անծանօթ էջեր Մաշթոցի եւ նրա աշակերտների կեանքից», Նիկողայոս Ադոնց, «Հանդէս ամսօրեայ», 1925, թ. 5-6, էջ 198-202