Լիա Բրեքնել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիա Բրեքնել
Ծնվել էհուլիսի 12, 1964(1964-07-12)[1]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
Մահացել էսեպտեմբերի 16, 2019(2019-09-16)[1] (55 տարեկան)
Մահվան վայրWorthing, Արևմտյան Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի

Էլիսոն Ռոզալինդ Լիա Բրեքնել (անգլ.՝ Alison Rosalind «Leah» Bracknell, հուլիսի 12, 1964(1964-07-12)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] - սեպտեմբերի 16, 2019(2019-09-16)[1], Worthing, Արևմտյան Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, պարուհի և ոսկերիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոն Ռոզալինդ Բրեքնելը ծնվել է 1964 թվականի հուլիսի 12-ին Վեսթմինսթերում (Միացյալ Թագավորություն, Անգլիա, Լոնդոն)՝ անգլիացի հեռուստատեսային ռեժիսոր Դևիդ Իեն Բրեքնելի (1932-1987) և չինա-մալազիացի դերասանուհի Լի-Եր Հվանգի ընտանիքում[3][4][5]։ Բրեքնելի ծնողները ծանոթացել են 1959 թվականին Հոնկոնգում «Սյուզի Վոնգի աշխարհը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ նրա հայրը եղել է արտադրական խմբում, իսկ մայրը խաղացել է Ուենսդեյ Լուի դերում։ Բրեքնելն ու Հվանգն ամուսնացել են 1961 թվականին և ամուսնացած են եղել մինչև 1987 թվականը՝ Բրեքնելի մահը։

Բրեքնելը մեծացել է Լոնդոնում և Օքսֆորդում, ինչպես նաև մեկ տարի ապրել է Նոր Զելանդիայում և Ֆիջիում[6]։ Նա Էլիսոն անունը փոխել է Լիայով մինչ իր կարիերան սկսելը։ Բրեքնելը սովորել է Webber Douglas Academy of Dramatic Art-ում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Լիան առաջնաելույթ է ունեցել կինոյում՝ խաղալով հոր նկարահանած «The Chiffy Kids» սերիալում։ Բրեքնելին ճանաչում է բերել «Էմերդեյլ» սերիալի Զոի Թեյթի դերը, որում նկարահանվել է 1989-2005 թվականներին՝ ներառյալ երկու դեկրետային արձակուրդ[7]։ 2006 թվականին «Լավագույն խնամք» անվանակարգում ստացել է «The British Soap Awards» մրցանակը. ավելի վաղ ստացել էր նաև նույն մրցանակի «Տարվա գրավիչ տեսարան» անվանակարգը (2006) և «National Television Awards» (2002) մրցանակի «Ամենահայտնի դերասանուհի» անվանակարգը։ Ընդամենը խաղացել է 9 ֆիլմերում և սերիալներում, բայց նաև խաղացել է թատրոնում։ Բացի դերասանական կարիերայից, Բրեքնելը յոգայի որակավորված ուսուցիչ էր։ Մշակել և արտադրել է ոսկերչական իրերի սեփական գիծը[8][9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեքնելը ամուսնացած է եղել գրող Լայլ Ուոթսոնի հետ, ումից ունեցել է երկու աղջիկ՝ Լիլի Ուոթսոնը (ծնված 1991 թվականի հուլիսին) և Մայլա Ուոթսոնը (ծնված 1995 թվականի հոկտեմբերին)։ 2017 թվականի մարտի 10-ից ամուսնացել է երկրորդ անգամ գրող Ջեզ Հյուզի հետ։ Ապրել է Ուերթինգում (Սասեքս կոմսություն)։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերին Լիան խոստովանել է, որ հիվանդ է վերջին՝ չորրորդ փուլի թոքի քաղցկեղով[10][11]։ Հաջորդ երեք օրերի ընթացքում Գերմանիայում Բրեքնելի բուժման համար հավաքվել է ավելի քան 50 հազար դոլար։ Բրեքնելը հրապարակայնորեն խոսել է այն մասին, թե ինչպես է նա փնտրում իր ոչ աշխատանքային և անբուժելի հիվանդության այլընտրանքային բուժման մեթոդներ։ «Cannabis and Me: Breaking the Law» բլոգում նա պատմել է, որ տանը պատրաստել է կանեփի յուղ, որը ընդունել է, որպեսզի դանդաղեցնի քաղցկեղի զարգացումը՝ ասելով, որ դա «նույնքան հեշտ է, որքան տորթ թխելը»։ 2019 թվականի հուլիսի դրությամբ նա բժիշկների կողմից իրեն հատկացված ժամկետից ապրել է 23 ամսով ավելի[12]։ 2019 թվականի օգոստոսին Բրեքնելը հայտարարել է, որ գտնվում է իմունոթերապիայի կլինիկական ստուգման մեջ։ Նա մահացել է 2019 թվականի սեպտեմբերին 55 տարեկան հասակում, ինչի մասին հայտարարվել է հոկտեմբերի 16-ին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1989-2005 ս Էմերդեյլ Emmerdale Զոի Թեյթ
2007 ս Դատավոր Ջոն Դիդ Judge John Deed Բժիշկ Մերի Մուն
2007-2011 ս Բժիշկներ Doctors Ջենիֆեր Բրայանթ / Ստելլա Դեվիդս / Ամանդա Լորդ
2008 ս Թագավորությունը այսօր The Royal Today Ջենի Կարինգթոն
2010 ս Ֆրոսթի հպումը Touch of Frost Քերոլին Վիներ
2015 ֆ Մութ արտացոլումը A Dark Reflection Իզաբելլ Մորիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Topfoto - Preview IPU410017 - CHINESE ACTRESS LI ER HWANG TO WED DAVID BRACKNELL / 4 MARCH 1961». topfoto.co.uk. 2015 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. «1961 Press Photo Actress Hwang Producer Bracknell After Civil Ceremony – Historic Images». Historic Images. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Newspaper Article - ...INFORMAL CHAT WITH TWO ADMIRERS». nlb.gov.sg.
  6. «Henley on Thames News - Soap star reveals her guilty panto secret». henleystandard.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «BBC NEWS - Entertainment - Emmerdale star to take yoga break». bbc.co.uk.
  8. Emma Clayton. «Multi-faceted life of Leah away from TV». Bradford Telegraph and Argus.
  9. «Leah gets ready to shine in glittering new career». Yorkshire Post. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  10. «Zoe Tate: Ex-Emmerdale actress has terminal cancer». BBC News. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. «Leah Bracknell: Cancer appeal for ex-Emmerdale actress hits target». BBC News. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. Emmerdale star Leah Bracknell reveals she’s 'passed the two-year mark' from the day she was diagnosed with stage 4 cancer — 14 months longer than she was expected to live