Լիանա Գյուրջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիանա Գյուրջյան
Ծնվել էհունիսի 13, 2002(2002-06-13)[1] (21 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունծանրամարտիկ

Լիանա Գյուրջյան (հունիսի 13, 2002(2002-06-13)[1])[2], հայ ծանրորդուհի, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր։ Նաև նվաճել է ոսկե մեդալ Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի պատանիների 2021 թվականի առաջնությունում կանանց մինչև 81 կգ քաշային կարգում[3][4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2017 թվականի երիտասարդական առաջնությունում մինչև 15 տարեկան աղջիկների 69 կգ քաշային կարգում Գյուրջյանը նվաճել է ոսկե մեդալ։ Նաև ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Սան Դոնատո Միլանեզե քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2018 թվականի երիտասարդական առաջնությունում մինչև 17 տարեկան աղջիկների 69 կգ քաշային կարգում։ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում կայացած 2018 թվականի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում հանդես է եկել աղջիկների 63 կգ քաշային կարգում։ Նույն թվականին մասնակցել Է Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց մինչև 71 կգ քաշային կարգի մրցումներին[5]։

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի 2019 թվականի առաջնությունում կանանց մինչև 81 կգ քաշային կարգում Գյուրջյանը զբաղեցրել է 4-րդ տեղը, սակայն դարձել է բրոնզե մեդալակիր՝ ոսկե մեդալակիր հույն ծանրորդուհի Էլենի Կոնստանտինիդիին որակազրկելուց հետո[6][7]։ Նույն թվականին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 23 տարեկանների առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ մինչև 81 կգ քաշային կարգում։ 2021 թվականին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց մինչև 81 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ[8][9]։ Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի 2021 թվականի առաջնությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Գյուրջյանը ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացված ծանրամարտի 2022 թվականի Եվրոպայի պատանիների և մինչև 23 տարեկանների առաջնությունում[10]։

Գլխավոր արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վայր Քաշ Պոկում (կգ) Հրում(կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հոր. 1 2 3 Հոր.
Աշխարհի Առաջնություն
2018 Թուրքմենստան Թուրքմենստան Աշխաբադ 71 կգ 85 85 90 22 105 110 110 19 195 19
Եվրոպայի առաջնություն
2019 Վրաստան Վրաստան Բաթումի 81 կգ 90 94 97 4 115 120 125 2nd 217 3rd
2021 Ռուսաստան Ռուսաստան Մոսկվա 81 կգ 94 98 100 6 121 125 129 2nd 227 3rd

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://iwf.sport/wp-content/uploads/downloads/2021/05/2021_IWF_JUNIOR_ResultsBook.pdf
  2. «Results Book» (PDF). 2019 European Junior & U23 Weightlifting Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  3. Oliver, Brian (2021 թ․ մայիսի 29). «Weightlifting double for Armenia and another medal for Russia at Junior World Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. «2021 Junior World Weightlifting Championships Results Book» (PDF). International Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  5. «2018 World Weightlifting Championships Results Book» (PDF). International Weightlifting Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  6. «Results Book» (PDF). 2019 European Weightlifting Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  7. Oliver, Brian (2020 թ․ մարտի 31). «China's weightlifters power on towards Olympic glory». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  8. Oliver, Brian (2021 թ․ ապրիլի 9). «Pliesnoi boosts Olympic hopes with impressive win at European Weightlifting Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
  9. «Results Book» (PDF). 2021 European Weightlifting Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  10. «2022 European Junior & U23 Weightlifting Championships Results Book» (PDF). European Weightlifting Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.