Լեպրեում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լապրեումի ու շրջակա տարածքի քարտեզը

Լեպրեում կամ Լեպրեոն (հին հունարեն՝ Λέπρεον), հաճախ նաև՝ Լեպրեուս կամ Լապրեոս (Λέπρεος), քաղաք-պետություն Հին Հունաստանում։ Տեղակայված էր ծովից 40 ասպարեզ հեռավորության վրա, Մինթի լեռան արևմտյան կողմում, և ուներ երկու միջնաբերդ։ Շրջապատված լինելով բնական պաշարների առատությամբ՝ Լեպրեումը կարևոր քաղաք է դարձել Հելլենականության դարաշրջանի դասական Հունաստանում ու հանդիսացել Թրիֆիլիա շրջանի մայրաքաղաքը։ Որոշ գիտնականներ քաղաքը նույնացրել են առասպելական Էպի քաղաքի հետ, որը Հոմերոսը նկարագրել է «Իլիական» վիպերգում, բայց այդպես էլ չի հայտնաբերվել[1]։ Հնագույն Լապրեումի ավերակները հայտնաբերվել են ներկայիս Լեփրեո գյուղի մերձակայքում։

Դիցաբանություն և պրոտո-պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեպրեոնը Թրիֆիլիայի գլխավոր քաղաքն էր, որը, հավանաբար, ի սկզբանե բնակեցված է եղել կավկոններով (նախահունական ժողովուրդ)[2], որոնց հետագայում վտարել են մինիացիները և նրանց տարածքում հիմնել վեց քաղաք, որից մեկն էլ Լապրեոնն էր[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմետրա աստվածուհու տաճարի ավերակները

Տարածքը բնակեցված է եղել նեոլիթի դարաշրջանում, և բնակիչները օգտագործել են տարածքի բնական ռեսուրսները և կապ ունեցել եգեյան քաղաքակրթության հետ։ Այդտեղ էր գտնվում Դիոնեի սիրելի պուրակը։

Քաղաքի հիմնադրումից ու Առաջին Մեսենյան պատերազմից անմիջապես հետո Լեպրեոնը և ամբողջ Թրիֆիլիան ենթարկվել են էլիացիներին։ Թրիֆիլյան քաղաքները, սակայն, միշտ դեմ են եղել այդ լուծին, ու Լեպրեումը առաջատար դիրք է զբաղեցրել այդ լուծը թոթափելու համար մղվող հաճախակի մարտերում։ Լեպրեումի կարևորությունն ընդգծվում է այն հանգամանքով, որ այն Թրիֆիլյան քաղաքներից միակն էր, որը մասնակցել է հույն-պարսկական պատերազմներին[4]։ Սպարտայի աջակցությամբ Մ.թ.ա. 421 թվականին Լեպրեումը և Թրիֆիլիայի մյուս քաղաքները ապստամբել են էլիացիների դեմ[5], որի արդյունքում մ.թ.ա 400 թվականին վերջիններս ընդունել են Թրիֆիլիայի անկախությունը[6]։ Մ.թ.ա. 371 թվականին Լավկտրայի ճակատամարտում Սպարտայի պարտություն կրելուց հետո նրանց իշխանությունը թուլացել է և նրանք փորձել են գերակայություն ձեռք բերել Թրիֆիլիայի նկատմամբ, որի արդյունքում վերջինս միացել է նորաստեղծ Արկադական լիգային՝ պաշտպանության նպատակով[7][8]։ Այս պատճառով Պլինիոս Ավագը Լեպրեումն անվանել է արկադական քաղաք[9], իսկ Պավսանիասը փաստել է, որ քաղաքացիներն այդ ժամանակ իրենց արկադացիներ էին անվանում, թեև նա նաև նշել է, որ հնագույն ժամանակներից նրանք ենթարկվել են էլիացիներին[10]։

Դասական և հելլենիստական դարաշրջանում Լեպրեումը դարձել է Թրիֆիլիա շրջանի առաջատար քաղաքը և Ստրաբոնն այն անվանել է «օրհնյալ երկիր»․ տարածքն ուներ բարձր պտղաբերություն, լավ պաշտպանական դիրք ու մեղմ կլիմա։ Այս ժամանակահատվածում կառուցվել է Դեմետրային նվիրված մի տաճար, որի ավերակներն այսօր էլ կանգուն են։

Ալեքսանդր Մեծի ժամանակներից հետո, երբ Ֆիլիպ V Մակեդոնացին արշավել է դեպի Թրիֆիլիա, բնակիչները հանդես են եկել վերջինիս կողմից ու նա տիրել է տարածքին[11]։

Արդեն մ․թ․ 170 թվականին քաղաքը կորցրել էր իր հզորությունն ու ազդեցությունը, թեև դեռևս համարվում էր Թրիֆիլիայի մայրաքաղաքը։ Քաղաքը վերջնականապես լքվել է մ․թ․ 800-1000 թվականների ընթացքում՝ ծովահենների ու բարբարոսների կողմից մի քանի անգամ ասպատակվելուց հետո[1]։

Founding myths[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հիմնադիր է համարվում Լեպրեուսը՝ Պիրգեուսի որդին, սակայն որոշ պատմաբաններ կարծում են, որ քաղաքի անվան հիմքում ընկած է այն փաստը, որ բնակիչները տառապում էին բորոտությամբ (լեպրոսիա)։ Կա նաև տեսակետ այն մասին, որ քաղաքն անվանվել է Zeus Leukaios (Of the White Poplar) տաճարի անունով[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Hellenic Ministry of Culture archaeological report». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  2. Call. Jov. 39.
  3. Կաղապար:Cite Herodotus
  4. Կաղապար:Cite Herodotus
  5. Կաղապար:Cite Thucydides
  6. Կաղապար:Cite Hellenica
  7. Կաղապար:Cite Hellenica et seq.
  8. Կաղապար:Cite DGRG
  9. Կաղապար:Cite Pliny
  10. Կաղապար:Cite Pausanias
  11. Կաղապար:Cite Polybius
  12. Pausanias, Description of Greece 5. 5. 3 – 5