Լեպանտոյի ճակատամարտը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեպանտոյի ճակատամարտը
տեսակգեղանկար
նկարիչՊաոլո Վերոնեզե
տարի1571
բարձրություն169 սանտիմետր
լայնություն137 սանտիմետր
ուղղությունմաներիզմ
ժանրայլաբանություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԱկադեմիայի պատկերասրահ
հավաքածուԱկադեմիայի պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 Battle of Lepanto by Paolo Veronese Վիքիպահեստում

Լեպանտոյի ճակատամարտը (իսպ.՝ Allegoria della battaglia di Lepanto) XVI դարի իտալացի նկարիչ Պաոլո Վերոնեզեի նկարը, նկարված ենթադրաբար 1572 թվականին։ Նկարը այլաբանորեն նկարագրում է Լեպանտոյի ծովամարտը (1571), որում Սրբազան լիգայի նավատորմը հաղթում է Օսմանյան կայսրությանը։

Նկարի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI դարի ամենախոշոր ծովամարտը՝ Լեպանտոյի ծովամարտը, տեղի է ունեցել 1571 թվականի հոկտեմբերի 7-ին և ավարտվել է Սրբազան լիգայի ռազմածովային բազայի` Օսմանայն կայսրության դեմ տարած փայլուն հաղթանակով, որին մասնակցում էին Վատիկանը, Իսպանիան, Պապական կառավարությունը և այլ եվրոպական երկրներ։ Պարտությունը երկար ժամանակով հետ է մղել թուրքերի պահանջները համաշխարհային տիրապետության համար և ցրել նրանց անպարտելիության առասպելը։

Այնուամենայնիվ, քրիստոնեական Եվրոպայի համար սա առաջին հերթին հաղթանակ էր մուսուլմանական Արևելքի դեմ, խաչի հաղթանակը կիսալուսնի դեմ։ Վատիկանի համար, որը երկար դարեր դժվարություններ է կրել միջերկրածովյան մուսուլմանների հետ ունեցած կոնֆլիկտների պատճառով, այս մարտը մեծ նշանակություն ուներ։ Պատահական չէ, որ այդ ժամանակվա վենետիկյան գեղանկարչության բազմաթիվ կտավների վրա առկա է այդ թեմայի ազդեցությունը։ Նկարիչները հաղթանակը պատկերել են առանձին պատմական կտավների վրա, այն ներկայացված է եղել այլաբանորեն, շատ հաճախ ծառայել է որպես դիմանկարի ֆոն, իսկ հաճախ հայտնվել է կտավներում անուղղակիորեն։

Վերոնեզեն նկարը նկարել է Մուրանո կղզու Սան Պիետրո Մարտիրե տաճարի համար։ Նկարիչը մեծ ուշադրությամբ է մոտեցել նկարի նավատորմի հատվածին։ Առաջին պլանում նա թողել է մի քիչ ջրային տարածություն, ստորին գոտու հորիզոնը լցնելով նավերի պատկերներով, որոնք երևում են «թռչնի թռիչքի բարձրությունից»։

Քրիստոնեական ուժերի հաղթանակը կոմպոզիցիայում արտահայտչորեն կանխորոշված է ոչ միայն երկնային պաշտպանության ամենահզոր՝ վերին ատյանով, որը Մադոննայի և սրբերի հետ տարված է «խոշոր պլանի» բեմ, այլ նաև կայմի ցանկապատում` գերազանցության դրոշի և մարտական նշանի հետ կիսալուսնի պաստառներով։ Չնայած փոքր չափսերին, աշխատանքը թողնում է մոնումենտալ ստեղծագործության տպավորություն և համարվում է առասպելական մարտի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։

Նկարի ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1812 թվականին նկարը հայտնվել է Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահում։ Նկարը վերջին անգամ վերականգնվել է 1983 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sala X». Галерея Академии (Венеция). 2016 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.(իտալ.)