Jump to content

Լեոնիդ Սպենդիարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Սպենդիարով
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2 (14), 1869
ԾննդավայրՍիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն կամ Կախովկա, Դնեպրովսկի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 17 (29), 1897 (28 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԴորպատի կայսերական համալսարան (1894)
Մասնագիտություներկրաբան և հնէաբան
Ծնողներհայր՝ Afanasij Spendiarov?
 Leonid Spendiarov Վիքիպահեստում

Լեոնիդ Աֆանասիի Սպենդիարյան, իսկական՝ Լեոնիդ Ստեփանոսի Սպենդիարյանց (մայիսի 2 (14), 1869, Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն և Կախովկա, Դնեպրովսկի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 17 (29), 1897, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայ երկրաբան։

Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին ավարտել է Յուրևի (այժմ՝ Տարտու) համալսարանը։ Գյուղատնտեսական և միներալոգիական գիտությունների թեկնածու։ Հիմնականում զբաղվել է միներալոգիայով, պետրոգրաֆիայով և հնէաբանությամբ։

Ուսումնասիրել է Արագածի և Կոտայքի շրջանների նորագույն հրաբխային ապարները, Ավստրիայի երկրաբանական կառուցվածքը։ Ղրիմում և Կովկասում հավաքել ու մշակել է հնէաբանական հետաքրքիր նյութեր։ Մասնակցել է Միջազգային երկրաբանական կոնգրեսի 6-րդ (1894, Ցյուրիխ) և 7-րդ (1897, Պետերբուրգ) նստաշրջանների աշխատանքներին։

Նրա մահից հետո (1897) սահմանվել է Սպենդիարովի անվան մրցանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 68