Լենա Չեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենա Չեն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1987(1987-08-13) (36 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Հարվարդի քոլեջ
Մասնագիտությունսեռական դաստիարակության մասնագետ և բլոգեր
 Lena Chen Վիքիպահեստում

Լենա Չեն (օգոստոսի 13, 1987(1987-08-13), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ֆեմինիստ նկարչուհի, գրող և ակտիվիստ, որն ապրում է հիմնականում Բեռլինում և Լոս Անջելեսում։ Չենը Հարվարդի համալսարանում սովորել է սոցիոլոգիա և մասնագիտացել կանանց, սեռաբանության և գենդերային ինքնության ուսումնասիրության մեջ։ Նրա ստեղծագործություններն հասցեագրված են կնոջ ինքնության, ներաշխարհի, մտերմության և ցավերի բացահայտմանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի օգոստոսին Լենան սկսեց վարել «Սեռը և եղինջը» բլոգը։ Նրա առաջին դեմքով դատողությունները սեռական փորձառության և Ամերիկայի առաջնակարգ ակադեմիական կրթական հաստատության ուսանողուհու կյանքի մասին, առաջ բերեց կրթական ավանի վրդովմունքը և կտրուկ հայտնվեց մեդիայի ուշադրության կենտրոնում[1][2]։ Արագ վերածվելով հակասական կերպարի, նա ոմանց կողմից արժանացավ պարսավանքի և քննադատվեց իր բարոյականության համար[3], ոմանց կողմից էր արժանացավ գովասանքի իր անկեղծ սեռային երկխոսություն վարելու համարձակության համար[4]։ Նրա հոդվածները հայտնվեցին « The American Prospect»-ում[5], «The Boston Globe»-ում[6] և «The Sydney Morning Herald»-ում[7]։ Շարունակելով իր նախկին ընկերոջ հետ 2009 թվականին հիմնած «Վրեժխնդիր պոռնոյի» հրատարակությունը (առանց հեղինակների համաձայնության նրանց սեռական բնույթի պատկերների կամ տեսանյութերի հրապարակում), Չենը և նրա զուգընկերը դարձան առցանց ահաբեկությունների և հալածանքի առարկա։ Հետագա հինգ տարիներին նա շարունակեց վարել իր բլոգը՝ ի հեճուկս հարձակումների և սպառնալիքների, մինչև 2013 թվականի ապրիլը, երբ հեռացավ ակտիվ ստեղծագործական կյանքից[8]։

Նկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին նա բահահայտեց, որ ինքը Բեռլինում ապրել է մեկ այլ անվան ներքո՝ Էլլե Փերիլ, որպես տառապալից արվեստի կրող՝ Փերֆորմանսի մի տարատեսակ, որտեղ արտահայտվում են դժվարություններ, ինչպիսիք են ցավը, մենությունը կամ ուժասպառությունը։ Որպես «Վրեժխնդիր պոռնոյի» շարունակություն, նա նկարիչների համար մերկ կեցվածք էր ընդունում Բեռլինում[9] և իր կյանքի փաստավավերագրությունը, որպես Էլլե Փերիլ, անհատական ցուցադրության ներկայացրեց S0MA պատկերասրահում[10]։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Լոս Անջելեսի «Մարդկային ռեսուրսներ»[11] և «Transmediale» արվեստի և թվային մշակույթի պատկերասրահներում[12]։

Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Լենա Չենը մասնակցեց ֆեմինիստական «Դուրս ելնելու օրը» արշավի կազմակերպմանը[13] և «Վերանայելով կուսւոթյունը» կոնֆերանսին[14]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2018 թվականը Չենը հետևում էր թողել իր համալսարանական հայտնիությունը և ըստ Նյու Յորք Թայմսի, «իր ժամանակը նվիրում էր գեղարվեստական ցուցադրություններ և միջոցառումներ կազմակերպելուն, որոնք միտված էին շահագործման ենթարկված կանանց օգնել հաղթահարելու հոգեբանական տրավման»[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jennie Yabroff (February 25, 2008), Campus Sexperts, Newsweek.
  2. Susannah Breslin (May 30, 2008), Those dirty girls Արխիվացված 2009-08-08 Wayback Machine, Salon.com. Retrieved September 3, 2009.
  3. Lucy Caldwell, (February 7, 2007), Dirty Secrets, The Harvard Crimson. Retrieved September 3, 2009.
  4. Randall Patterson (March 30, 2008), Students of Virginity, The New York Times. Retrieved September 3, 2009.
  5. Lena Chen (February 17, 2010), The Chastity Ring-Around
  6. Lena Chen (May 13, 2007), Meet The Roommates
  7. Lena Chen (April 1, 2011), Wedded To A False Premise
  8. Gordon, Claire (2013 թ․ դեկտեմբերի 12). «Sex, lies and the Internet: The tale of Lena Chen». Al Jazeera America. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. Sophie Fenella Robins, (June 21, 2017), [1], Broadly
  10. «Yellow Matters: The Life & Death of Elle Peril». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  11. Human Resources
  12. transmediale Marshall McLuhan Projects 2018
  13. Kelsey Wallace (March 21, 2011), Come Out, Come Out, Wherever You Are! Արխիվացված 2020-06-13 Wayback Machine, Bitch.
  14. Lux Alptraum (May 4, 2010), Rethinking Virginity—And Examining Our Assumptions About Sex, Jezebel.com.
  15. Alptraum, Lux (2018 թ․ հուլիսի 22). «There Is Life After Campus Infamy». New York Times. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենա Չեն» հոդվածին։