Լեյլա Լիդիա Թուղութլու
Լեյլա Լիդիա Թուղութլու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1989 (31 տարեկան) |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն |
Կրթություն | Ստամբուլի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
leylalydiatugutlu.com.tr | |
Լեյլա Լիդիա Թուղութլու (թուրք.՝ Leyla Lydia Tuğutlu, հոկտեմբերի 29, 1989, Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն), թուրք դերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից։ 2008 թվականին հաղթել է «Միսս Թուրքիա 2008» գեղեցկության մրցույթը։ 2008 թվականին ներկայացրել է Թուրքիան «Միսս աշխարհ 2008» մրցույթում[1][2]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեյլա Լիդիա Թուղութլուն ծնվել է 1989 թվականին Բեռլինում։ Նրա հայրը թուրք է, իսկ մայրը՝ գերմանուհի։ Թուղութլուն ավարտել է Անատոլիական ավագ դպրոցը։ Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ դաշնամուրի և թավջութակի դասեր է անցել Թուրքիայի կոնսերվատորիայում։ Երաժշտական դասերին զուգընթաց՝ աշխատել է մոդելային գործակալությունում։ Մոդելային գործունեությամբ զբաղվելու համար՝ լքել է համալսարանը։ Դրան զուգահեռ սովորել է Ստամբուլի համալսարանի գերմաներենի և գերմանական գրականության բաժնում։ Խոսում է թուրքերեն, անգլերեն և գերմաներեն։ «Քարադայ» հեռուստասերիալում խաղացել է Քենան Իմիրզալիօղլուի (Մահիր Քարա) կրտսեր քրոջ դերը։
Գեղեցկության մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեյլա Լիդիա Թուղութլուն 2008 թվականին հաղթել է «Միսս Թուրքիա 2008» մրցույթում։ 2008 թվականի դեկտեմբերին մասնակցել է «Միսս աշխարհ 2008» մրցույթին, որը տեղի էր ունենում ՀԱՀ-ի Յոհանեսբուրգ քաղաքում։ Մրցույթում ներկայացրել է Թուրքիան։ Մինչ այդ, 2005 թվականին հաղթել է «Թուրքիայի խոստումնալից ապագա ունեցող մոդել» մրցույթում։ 2006 թվականին Չինաստանում մասնակցել է «Միսս տուրիզմի թագուհի» մրցույթին և արժանացել «Համաշխարհային արքայադուստր» մրցանակը։ 2007 թվականին հաղթել է «Միսս խոստումնալից մոդել» հեռուստատեսային մոդել մրցանակը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն | |||
---|---|---|---|
Տարի | Սերիաներ | Դեր | Ծանոթագրություն(ներ) |
2008–2009 | ES-ES | Իռեմ | Գլխավոր դեր |
2010–2011 | Պղտոր սպիտակ | Մելիս | Երկրորդական դեր |
2012–2015 | Քարադայը | Սոնգյուլ Քարա | Երկրորդական դեր |
2015–2016 | Վարձու սեր | Իզ | Երկրորդական դեր |
2016 | Քաղցր վրեժ | Պելին | Գլխավոր դեր |
2017 | Այս քաղաքը կհետևի քեզ | Դերին | Գլխավոր դեր |
Ֆիլմեր | |||
Տարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթագրություն |
2013 | Օրագիր | Ասլը | Երկրորդական դեր |
2014 | Ներքին ձայն | Այշըլ | Գլխավոր դեր |
2015 | Վայրի մեղր | Ֆուսուն | Գլխավոր դեր |
Պարգևներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Beyaz Show’un bu haftaki konuklarindan olan Leyla Lydia Tugutlu kimdir?» (թուրքերեն)։ Millyet։ փետրվարի 6, 2015։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015
- ↑ «Leyla Lydia Tugutlu Haberleri - Son Dakika Leyla Lydia Tugutlu Gelismeleri» (թուրքերեն)։ Sabah.com.tr։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015
|