Լեյլա Գոնսալես
Լեյլա Գոնսալես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 1, 1935[1] |
Ծննդավայր | Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[1] |
Մահացել է | հուլիսի 10, 1994[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | սևամորթ |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Կրթություն | Ռիո դե Ժանեյրոյի հայրապետական կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն | մարդաբան, պրոֆեսոր, քաղաքական գործիչ, իրավապաշտպան և փիլիսոփա |
Աշխատատու | Ռիո դե Ժանեյրոյի հայրապետական կաթոլիկ համալսարան |
Կուսակցություն | Աշխատավորների կուսակցություն |
![]() |
Լելիա Գոնսալես (Գոնսալեշ, պորտ.՝ Lélia Gonzalez, փետրվարի 1, 1935[1], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[1] - հուլիսի 10, 1994[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի մտավորական, մարդաբան, քաղաքական գործիչ, իրավապաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լելիա Գոնսալեսը երկաթուղու սևագործ աշխատողի և բնիկ ամերիկացի սպասուհու դուստրն էր, տասնութ եղբայրներից և քույրերից (այդ թվում «Ֆլամենգո»- ում խաղացող ֆուտբոլիստ Ժայմե դե Ալմեյդան) երկրորդն էր։ Ծնվել է Բելու Օրիզոնտի քաղաքում, 1942 թվականին տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո։ Ստացել է պատմության և փիլիսոփայության գծով դիպլոմ, որից հետո աշխատել է որպես ուսուցիչ պետական դպրոցում։ Դրան հաջորդել են մեդիայի մագիստրոսի և քաղաքական մարդաբանության դոկտորի կոչումները։ Ուսումնասիրել է սեռական և էթնիկական պատկանելության միջև կապը։ Բրազիլական մշակույթ է դասավանդել Ռիո դե Ժանեյրոյի Հայրապետական կաթոլիկ համալսարանում, որտեղ ղեկավարել է սոցիոլոգիայի և քաղաքականության ամբիոնը։ 1960-ականների ռազմական դիկտատուրայի տարիներին որպես CAp-UERJ (Ռիո դե Ժանեյրոյի պետական համալսարանի մաս) որպես ուսուցչուհի, իր փիլիսոփայության դասերը վերածել է դիմադրության և հասարակական-քաղաքական քննադատության տարածքի, որոնք ազդում էին իր ուսանողների մտքերի և գործողությունների վրա։ Օգնել է հիմնել այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Բրազիլիայի սևամորթների շարժումը, Սևամորթերի մշակույթի հետազոտական ինստիտուտը (Instituto de Pesquisas das Culturas Negras- ը IPCN), Սևամորթ կանանց կոլեկտիվը, Ն․ Զինգան և Օլոդում խումբը։ Սևամորթ կանանց պաշտպանության գործում հանդես բերած ակտիվությունը հնարավորություն է տվել ստեղծելու Կանանց իրավունքների ազգային խորհուրդ, որտեղ աշխատել էր 1985-1989 թվականներին։ Խորհրդարանական ընտրություններում Աշխատավորական կուսակցությունից առաջադրվել էր թեկնածու և ընտրվել առաջին տեղակալ։ 1986 թվականին կայացած հաջորդ ընտրություններում առաջադրվել է որպես նահանգային ներկայացուցիչ արդեն Ժողովրդավարական աշխատավորական կուսակցությունից, և նրան կրկին ընտրեցին որպես փոխարինող։
Նրա աշխատանքը, միաժամանակ ներծծված բռնապետության համատեքստով և սոցիալական շարժումների ի հայտ գալով, բացահայտում է նրա միջկարգապահական լայնությունը և արտացոլում էր բրազիլական հասարակության ձգտումը ձևավորելու սևամորթների պայքարը` մասնավորապես կանանց հատուկ պահանջներով։
1982 թվականին Կառլոս Ազենբալգի հետ միասին նա հրատարակել է Lugar de Negro[2] գիրքը, իսկ 1987 թվականին արդեն ինքնուրույն՝ Festas populares no Brasil–ը[2]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի թիվս այլ բաների, Լելիա Գոնսալեսի անունով է կոչվել Ռիո դե Ժանեյրոյի պետական դպրոցը, Գոյանայի սև մշակույթի կենտրոնը և Արակաժի մշակութային կոոպերատիվը։ Նրա խոսքը մեջբերել է աֆրիկյան կառնավալային բլոկը Ilê Aiyê-ն Բաիի երկու կառնավալների ժամանակ։ 2003 թվականին դրամատուրգ Մարսիու Մեյրելեշը նրա ստեղծագործությունների հիման վրա գրել և բեմադրել է «Candaces — A reconstrução do fogo» («Կանդես` կրակի վերակառուցում») պիեսը։ 2010 թվականին Բահիա նահանգի կառավարությունը հաստատեց Լելիա Գոնսալեսի անվան մրցանակը`Բահիայի քաղաքապետարանում կանանց քաղաքականությունը խթանելու համար։ 2020 թվականի փետրվարի 1-ին Google-ը նշեց Գոնսալեսի 85-ամյակը Google Doodle-ի հետ միասին[3]։
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Mulher negra, essa quilombola.» Folha de S.Paulo, Folhetim. Domingo 22 de novembro de 1981.
- «A mulher negra na sociedade brasileira.» In: LUZ, Madel, T., org. O lugar da mulher; estudos sobre a condição feminina na sociedade atual. Rio de Janeiro, Graal, 1982. 146p. p. 87-106. (Coleção Tendências, 1.).
- «Racismo e sexismo na cultura brasileira.» In: SILVA, Luiz Antônio Machado et alii. Movimentos sociais urbanos, minorias étnicas e outros estudos. Brasília, ANPOCS, 1983. 303p. p. 223-44. (Ciências Sociais Hoje, 2.).
- «O terror nosso de cada dia.» Raça e Classe. (2): 8, ago./set. 1987.
- «A categoria político-cultural de amefricanidade.» Tempo Brasileiro, Rio de Janeiro (92/93): 69-82, jan./jun. 1988.
- «As amefricanas do Brasil e sua militância.» Maioria Falante. (7): 5, maio/jun. 1988.
- «Nanny.» Humanidades, Brasília (17): 23-5, 1988.
- «Por um feminismo afrolatinoamericano.» Revista Isis Internacional. (8), out. 1988.
- «A importância da organização da mulher negra no processo de transformação social.» Raça e Classe. (5): 2, nov./dez. 1988.
- «Uma viagem à Martinica — I.» MNU Jornal. (20): 5, out./nov.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.letras.ufmg.br/literafro/ensaistas/1204-lelia-gonzalez
- ↑ 2,0 2,1 «Livros e textos de Lélia Gonzalez». Geledés (բրազիլական պորտուգալերեն). 2015 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lelia Gonzalez's 85th Birthday». Google. 2020 թ․ փետրվարի 1.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Գոնսալես» հոդվածին։ |
|