Լեթա
Լեթա | |
---|---|
Տեսակ | mythical river? և գետերի հունական աստվածներ |
Սեռ | իգական |
Լեթա (հուն․՝ Λήθη, բառացի` մոռացություն) հին հունական դիցաբանության մեջ հինգ գետերից մեկը (Ստիքս, Աքերոն, Կոկիտոս և Ֆլեգետոն գետերի հետ), որ հոսում է Աիդի ստորերկրյա թագավորությունում, մոռացության գետ[1]։ Ի սկզբանե հիշատակվել է «Լեթայի հովիտը»[2]։
Հայտնվելով ստորերկրյա թագավորությունում` մահացածները խմում էին գետի ջրից և մոռանում անցյալը, և հակառակը, ովքեր վերադառնում էին երկիր, պետք է ևս մեկ անգամ ջուր խմեին ստորգետնյա գետից։ Այս պատկերացումներն ի հայտ են եկել Հոմերոսից հետո` վերածվելով ժողովրդական հավատալիքի։ Լեթա գետը հոսել է նաև Են երկրում, որ համարվել է Լեթայի ու Թանատոսի (Մոռացություն և Մահ) եղբայրը։ Ստորգետնյա թագավորությունում եղել է նրա գահը, որին, իմիջիայլոց, նստել են Աիդին այցելության եկած Թեսևսն ու Պիրիտիոսը։
Մոռացության Լեթա գետը համարվել է մահվան թագավորության անբաժանելի մասը։ Մահացածները հենց նրանք են, որ կորցրել են հիշողությունը, մինչդեռ առանձնահատուկ հարգանքի արժանացած որոշ մարդիկ, օրինակ` Թիրեսիասն ու Ամֆիրոսը, իրենց հիշողությունը պահպանել են նույնիսկ մահից հետո։
Լեթան աստվածություն է, որ ծնվել է Էրիսից` Հիպնոսի ու Թանատոսի քրոջից[3][4]։ Նա համարվել է Դիոնիսոսի մայրը, դերակատարում է ունեցել դիոնիսյան միստերիաներում[5][6]։ Նրա պաշտամունքի վայրը գտնվել է Աթենքի` Պոսեյդոնի ու Աթենասի տաճարում[7]։
Հիշատակումներ անտիկ մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետագայում որոշ ուսմունքներ հիշատակում են մեկ այլ գետի` Մնեմոսինեի գոյությունը։ Նրանք, ովքեր խմել են Մնեմոսինեի ջրերից, պետք է հիշեին ամեն ինչ և դառնային ամենագետ։ Այս ուսմունքների հետևորդները հավատում էին, որ մահվանից հետո իրենց ընձեռվելու է ընտրության հնարավորություն` որ գետից պետք է ջուր խմեն, և իրենք կարող են Լեթայի փոխարեն ընտրել Մնեմոսինեն։ Ոսկյա բազմաթիվ ցուցանակներում պահպանվել են գրություններ, որոնք թվագրվում են մ. թ. ա. 4-րդ դարին և ավելի ուշ, որոնք հայտնաբերվել են Տիրիումի և այլ քաղաքների պեղումների ժամանակ։
Պլատոնի «Պետություն» աշխատության վերջում ներկայացվում է ճակատամարտում զոհված զինվոր Էրայի մասին առասպելը, որը ճանապարհորդել է մեռյալների աշխարհում։ Հիշատակվում է, որ մահացածները հատնվում են Լեթայի հովտում, որով հոսում է Ամելես գետը։
Լեթա և Մնեմոսինե գետերը հոսել են Բեոտիայի Տրոֆոնիուսի տաճարի տակով[8]։ Գուշակները խմել են դրա ջրերից աստվածների հետ կապի մեջ մտնելու համար։ Լիբիայում ցույց են տվել Լեթոն գետը[9]։
Տեղի հավատալիքների համաձայն` Գալիսիայի Օրենսե գավառի Լիմա ոչ մեծ գետն ունեցել է նույն հատկությունները, ինչ լեգենդար Լեթա գետը` կապված հիշողության կորստի հետ։ Մ. թ. ա. 138 թվականին հռոմեացի գեներալ Դեցիում Յունիուս Բրուտոսը որոշել է բացահայտել այս միֆը, քանի որ մտադիր էր այդ շրջանում ռազմական գործողություններ սկսել։ Լեգենդի համաձայն` գեներալը հատել է Լիման` կոչ անելով զինվորներին ևս անցնել գետը, և նրանց ամենքին իրենց անուններով է դիմել։ Զինվորները, ուրախանալով այն բանից, որ գեներալը հիշում է իրենց բոլորի անունները, անվախ հատել են գետը։ Այս գործողությունը հանգուցալուծել է Լիմա գետի վտանգավոր լինելու առասպելը։
Համաձայն Դանթեի` երկրային դրախտում հոսող գետը բաժանվել է երկու մասի. Լեթան հոսել է ձախ` ջնջելով կատարած մեղքերի հիշողությունները, իսկ Էվնոյան («բարի հիշողություն»)` աջ` հիշեցնելով մարդու արած բարի գործերը։
Գործածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերենում հայտնի է «Լեթայի գիրկն ընկնել» արտահայտությունը, որ նշանակում է մոռացության տրվել։ Որպես կանոն, այն օգտագործվում է որոշակի տեղեկությունների, փաստերի, հիշողությունների, լեգենդների առնչությամբ։
Ալյասկայի գետերից մեկը կոչվում է Լեթա` ի պատիվ դիցաբանական գետի։ Այն գտնվում է Կատմայ հրաբուխից 18 կմ արևմուտք։ Գետը բացահայտվել և անվանակոչվել է 1917 թվականին Ռոբերտ Ֆ. Գրիգսի կողմից (Robert F. Griggs) ԱՄՆ-ի Աշխարհագրական ազգային ընկերության գիտարշավներից մեկի ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мифы народов мира. М., 1991-1992. В 2 т. Т. 2. С. 51; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека Э I 24
- ↑ Аристофан. Лягушки 185; Платон. Государство X 621а
- ↑ Гесиод. Теогония 227
- ↑ Орфические гимны LXXXV 8
- ↑ Плутарх. Застольные беседы VII 5, 3
- ↑ Примечания И. И. Ковалевой в кн. Плутарх. Застольные беседы. М., 1990. С.449
- ↑ Плутарх. Застольные беседы IX 6, 1
- ↑ Павсаний. Описание Эллады IX 39, 7
- ↑ Лукан. Фарсалия IX 355
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լեթա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|