Լեզվի կենսունակության աստիճան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեզվի կենսունակության աստիճան (անգլ.՝ Degree of endangerment[1]) գնահատական՝ տրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ գրանցված «Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս»( անգլ.՝ Atlas of the World’s Languages in Danger)` լեզուների համապատասխան 9 չափանիշներով, որոնցից առավել կարևոր է համարվում լեզվի սերնդեսերունդ փոխանցումը[2]։

Վտանգի աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչում Պարզաբանում Լեզվի օրինակներ[1]
Անվտանգ Լեզուն գործածվում է բոլոր սերունդների կողմից, նրանց միջև լեզվի փոխանցման շրջանակի խախտում չի եղել։ Անգլերեն, արաբերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, լեհերեն, լիտվերեն, լատիշերեն, էստոներեն, չինարեն, հինդի լեզու, իտալերեն, պորտուգալերեն, թուրքերեն, ստորին գերմաներեն, սլովակերեն, չեխերեն, եբրայերեն, հունգարերեն, ռումիներեն, ամհարերեն, խառնակերտ հայիթերեն
Խոցելի Երեխաների մեծ մասը գործածում է լեզուն, սակայն գործածությունը կարող է լինել սահմանափակ (օրինակ՝ այդ լեզվով խոսում են միայն տանը) Չերքեզերեն, բաշկիրերեն, բելոռուսերեն, չուվաշերեն, ռուսիներեն, իդիշերեն, կարբադա-չերքեզերեն, չեչեներեն
Վերանալու վտանգ ունեցողներ Երեխաների կողմից չի ուսումնասիրվում որպես մայրենի լեզու Վալոներեն, նևարերեն, լոմբարդերեն, գնչուերեն, էրզաերեն, մարերեն, ուդմուրտերեն, պիտկերեն, կարելերեն, սեթերեն
Լուրջ վտանգի տակ գտնվողներ Գործածական է ավագ սերնդակիցների կողմից, հասկանալի է ծնողներին, բայց և չի գործածվում երեխաների հետ առօրյա խոսակցականում Բրետոներեն, իժորերեն, կաշուբերեն, Ղրիմի թաթարերեն, նանայերեն, նաֆուսերեն, սեֆարդերեն, մանսերեն
Վերածնված լեզուներ Լեզվի վերածնունդն է, ինչպես նաև վերականգնումն ու կենդանացումը, այսինքն լեզվի գործունյա դարձնելու ձևն է Կոռներեն, մեներեն, մանչժուերեն, որոշ ամերիկյան-հնդկացիական լեզուներ
Ոչնչացման եզրին գտնվողներ Այսպիսի լեզուների կրողներն ավագ սերնդի ներկայացուցիչներն են՝ ծերերը, որն էլ գործածվում է մասամբ և հազվադեպ Դախլիկերեն, պարջիերեն, օրոկերեն, տոֆալերեն, հավայերեն, էվեներեն
Մեռյալ

(հավանաբար մեռյալ)

1.Լեզվի կրողներ չկան

2.Լեզուներ, որոնք մոտ անցյալում գործածական էին, սակայն ժամանակակից վիճակի մասին ստույգ տեղեկություններ չկան

1.Դալմատիներեն, կամասիներեն, եբրայերեն

2.Արևմտյան մանսերեն, կապադովկերեն, լիվերեն

Ինչպես տեսնում եք, լեզուն կրողների թիվն այդքան էլ էական դեր չի կատարում, օրինակ՝ Փիթքերն կղզում տեղական կրեոլական լեզվի 100-ից քիչ կրողները[3] դասակարգվում են խոցելի լեզուների շարքին[4], մինչ այդ դուրուա լեզուն, որը Հնդկաստանում ունի ավելի քան 50.000 կրող, դասակարգվում է վերացման սահմանին գտնվողների շարքում։ Առավել կարևոր է՝ որքան լավ է լեզուն փոխանցվում հաջորդ սերունդներին, որը տեսանելի է դրանով խոսող երեխաների քանակից, ինչպես նաև միջին և նվազագույն տարիքի խոսողներից։

Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս»` հրատարակված 2010 թվականին, ներառում է շուրջ 2500 լեզու։ Այժմ մոլորակի կենդանի լեզուների ավելի քան մեկ երրորդ մասը կարող է դասվել մահացած լեզուների կարգավիճակին։ Օրինակ՝ էյակերենը դարձել է մահացած լեզու անմիջապես իր վերջին կրողի՝ Մերի Սմիթ Ջոնս-ի (Ալյասկա), մահից հետո։ Նաև մոլորակի 1492 լեզուներով խոսում են առավել քան երկու հազար մարդ[5]։

Լեզուների պահպանման կարևորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր, ինչպես նաև հազվագյուտ լեզունեի պահպանումը, մի տեսանկյունից շատ կարևոր է ինչպես մարդկանց մշակույթների բազմազանության, այնպես էլ գիտության տեսանկյունից. դեռ կան վերացող լեզուներ, որոնք վատ են նկարագրված լեզվաբանների կողմից (հաճախ նաև ընդհանրապես նկարագրված չեն) և մեծ հետաքրքրություն են առաջացնում պատմահամեմատական լեզվաբանության, ազգագրության և ազգաբանության, մշակութային մարդաբանության համար[6]։

Այսպիսի լեզվի օրինակ է ծառայում մահացած, բայց վերակենդանացած էյակերենը. լեզվաբան Մայքլ Կռաուսի կողմից նրա հնչյունաբանության ուսումնասիրությունը հանգեցրեց նա-դենե վարկածային լեզվական ընտանիքի առաջացմանը։

2012 թվականի հունիսի 21-ին Google Inc. կազմակերպությունը տեղեկացրեց մահացող լեզուների պահպանման ծրագրի մասին (Վտանգված լեզուների նախագիծ)[7]։ Ծրագրի էությունը այն է, որ ստեղծվի կայք, որտեղ կենրոնականորեն ներկայացված են ոչնչացման եզրին գտնվող լեզուների մասին տեղեկություններ։ Ընդհանուր առմամբ, կայքի տվյալների բազայում 2012թ. հունիսի 21-ի դրությամբ կար 3054 լեզու[8]։ Լեզուն կրողների աշխարհագրական դիրքը կարելի է դիտել հատուկ ինտերակտիվ քարտեզի վրա։

Աշխատելով մահացած աքքադերենի վերականգնման վրա՝ 2018թ. Քեմբրիջի համալսարանի լեզվաբանները նկարահանել են կարճամետրաժ ֆիլմ՝ «Աղքատ մարդը Նիպպուրից», որի հերոսները բացառապես խոսում են աքքադերեն՝ վաղ տարածված Միջագետքի երկրներում։ Աշխատելով ծրագրի վրա՝ համալսարանի գիտնականները վերականգնեցին լեզուն՝ ներառյալ դրա որոշ հնչյունների արտասանության առանձնահատկությունները[9]։

Աշխարհի լեզուները պահպանելու կարևորության մասին է վկայում նաև այն փաստը, որ 2019 թվականը հայտարարվել է բնիկ ժողովուրդների լեզուների միջազգային տարի[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Атлас языков, находящихся под угрозой исчезновения // ЮНЕСКО
  2. Мозли, Кристофер, изд. 2010, Атлас языков мира под угрозой исчезновения, Париж, Издательство Юнеско.
  3. Atlas of the World's Languages / R. E. Asher, Christopher Moseley. — Routledge, 2018. — ISBN 9781317851080
  4. «UNESCO Atlas of the World's Languages in danger». ЮНЕСКО. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  5. Вышло новое издание Атласа языков мира(չաշխատող հղում) // Радио Свобода, 20.02.2009
  6. Леонтьев А. А. Путешествие по карте языков мира. — 2-е изд. — М.: Просвещение, 1990. — 144 с. — ISBN 5-09-001866-9
  7. Clara Rivera Rodriguez and Jason Rissman The Endangered Languages Project: Supporting language preservation through technology and collaboration // Google Official Blog, June 20, 2012
  8. Антон Белогородцев Языковой заповедник от Google // Позитайм.ru, 21.06.2012
  9. «Babylonian language brought back to life 2,000 years after it DIED OUT». Mail Online. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  10. «Резолюция, принятая Генеральной Ассамблеей 19 декабря 2016 года». undocs.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. «План действий по проведению в 2019 году Международного года языков коренных народов». undocs.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]