Լեդի Բագ և Սուպեր կատու
Լեդի Բագ և Սուպեր կատու | |
---|---|
Տեսակ | անիմացիոն սերիալ |
Ժանր | Մահո-շոջո և կատակերգական հեռուստասերիալ |
Ստեղծող | Thomas Astruc? |
Ձայնագրում | Jessica Ángeles? և Annie Rojas? |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն և ֆրանսերեն |
Հեռուստաալիք | ![]() ![]() |
Եթերաշրջաններ | 5 |
Սերիաների քանակ | 126 |
Ռեժիսոր | Thomas Astruc? |
Ընկերություն | Toei Animation, Zagtoon?, Method Animation? և SAMG Entertainment? |
Պարգևներ | |
miraculousladybug.com(անգլ.), miraculousladybug.com/fr/(ֆր.), miraculousladybug.com/de/(գերմ.), miraculousladybug.com/it/(իտալ.), miraculousladybug.com/pt/(պորտ.) և miraculousladybug.com/es/(իսպ.) |
«Լեդի Բագ և Սուպեր կատու» (ֆր.՝ Miraculous, les aventures de Ladybug et Chat Noir), ինչպես նաև հայտնի է, որպես Miraculous Ladybug կամ Miraculous [1][2][3], ֆրանս-կորեական մուլտֆիլմ արտադրված Zagtoon և Method Animation-ի կողմից։ Մուլտսերիալը պատմում է երկու փարիզեցի դեռահասների` Մարինետտ Դյուպեն-Չենի և Ադրիան Ագրեստի մասին, ովքեր փոխակերպվեցին Լեդի Բագի և Սուպեր կատույի, որպեսզի պաշտպանեն քաղաքը չարագործներից։ Մուլտֆիլմի հեղինակն է Տոմաս Աստրուկը։
Մինչև 2015 թվականի հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայում TF1-ի եթերով դեբյուտը, մուլտսերիալն առաջին անգամ ցուցադրվել է Հարավային Կորեայում սեպտեմբերի 1-ին 2015 թվականին EBS1-ում[4]։ ԱՄՆ-ում մուլտսերիալի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 6-ին 2015 թվականին Nickelodeon հեռուստաալիքով, վերջերս այդ հեռուստաալիքը հրաժարվել է հեռարձակել մուլտսերիալն այդ պատճառով Netflix-ը իրավունք ստացավ հեռարձակել 1-3 սեզոնները[5]։ Ռուսաստանում պրեմիերան կայացել է դեկտեմբերի 10-ին 2015 թվականին Disney հեռուստաալիքում։ Հայաստանում մուլտֆիլմը հեռարձակվում է Հինգերորդ ալիքով հայերեն։ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում շոուի պրեմիերան կայացել է հունվարի 30-ին 2016 թվականին Disney հեռուստաալիքով։ 2015 թվականի նոյեմբերի 20-ին[6] , պրոդյուսեր Դժերեմի Զագը հայտնեց, որ 2-րդ և 3-րդ սեզոնները մշակվում են[7]։ 2016 թվականի դեկտեմբերի 11-ին դուրս է եկել Սուրբ Ծննդյան հատուկ էպիզոդ, մյուզիքլ «Ամենավատ Սուրբ Ծնունդը» անվանումով (ֆր.՝ Pire Noël)։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործողությունը տեղի է ունենուն Փարիզի փողոցներում։ Ֆրանսիական հասարակ դպրոցում սովորում են Մարինետտ Դյուպեն-Չենը և նրա դասընկերն՝ Ադրիան Ագրեստը, ում նա սիրահարված էր։ Թվում է թե դա դասական առաջին սիրո պատմություն է, բայց...
Նրանք բոլորովին այն չեն, ինչ ներկայացնում են իրենցից։ Փորձանքի ժամանակ Մարինետտը դառնում է սուպերհերոսուհի՝ Լեդի Բագ, իսկ Ադրիանը՝ Սուպեր-կատու։ Նրանց անհավանական ունակություններն օգնում են ընկերներին պայքարել չարի դեմ Փարիզում, բայց ոչ ոք նրանցից չի իմանում, թե ով է իրականում թաքնված դիմակի հետևում։ Եվ միայն համախմբվելով, սուպերհերոսները կկարողանան հաղթել նրանց ընդհանուր ոխերիմ թշնամուն- Բրաժնիկին, ով ուղարկում էր քաղաքում ակումա՝ սև թիթեռներին, որոնք դարձնում են սովորական բնակիչներին ստրկացած չարագործներ։
Կերպարներ (հիմնական)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարինետտ Դյուպեն-Չեն (ֆր.՝ Marinette Dupain Cheng) - մուլտսերիալի գլխավոր հերոսուհին է։ Մարինետտը կենսուրախ է, ժպտերես և մի քիչ անհարմար, բայց հարգված է և հեղինակություն է վայելում իր հասակակիցների մեջ։ Սիրահարված է Ադրիանին, բայց ամաչում է խոստովանել, իր նյարդայնվածության և հուզմունքի պատճառով։ Նրա ամենալավ ընկերուհի Ալյան հաճախ փորձում է օգնել Մարինետտին իր սիրո մասին հայտնել Ադրիանին, թեև դա վերջանում է աղետով։ Նա փոխակերպվում է սուպերհերոսուհու՝ Լեդի Բագի իր Տիկկի անունով կվամիի օգնությամբ, որպեսզի պաշտպանի Փարիզն ակումայի ազդեցության տակ գտնվող չարագործներից, որոնց բաց է թողնում Բրաժնիկը։ Նրա հատուկ շնորհը, Հաջողության Տալիսմանը (Սուպեր-Հնարավորություն), թույլ է տալիս ստեղծել առարկա, որը օգնում է հաղթել չարագործներին։ Ինչպես նաև նա կարողանում է բռնել ակումային, նրանցից հեռացնել չար էներգիան և դրանից հետո ազատ արձակել նրանց։ Լեդի Բագը պայքարում է չարագործների դեմ Սուպեր-Կատվի հետ, չկասկածելով, որ դա նրա դասընկեր Ադրանն է։ Հեղինակ՝ Տոմաս Աստրուկը նկարագրում է Լեդի Բագին, որպես դրական կերպար, ով խորհրդանշում է հաջողություն։
- Էդրիան (Ադրիան) Ագրեստ (ֆր.՝ Adrien Agreste) - մուլտսերիալի երկրորդ գլխավոր հերոսը։ Մարինետտի դասընկերն է և հայտնի հագուստի մոդել է իր հոր ընկերությունում։ Նա փոխակերպվում է սուպերհերոսի՝ Սուպեր-Կատույի իր Պլագգ անունով կվամիի օգնությամբ, որպեսզի օգնի Լեդի Բագին կռվել չարագործների դեմ։ Ադրիանը բարի է և հաճախ շփվում է իր ամենալավ ընկեր Նինոի հետ։ Նրա ընտենիքը հարուստ է, բայց նրա հարաբերությունները իր հոր՝ Գաբրիելի հետ միշտ վատ են։ Նա սիրահարված է Լեդի Բագին և փորձում է տպավորություն գործել նրա վրա, բայց նրա կտրուկ կատակները ջղայնացնում են նրան։ Նրա հատուկ շնորհը Կոտոկլիզմը թույլ է տալիս նրան ոչնչացնել առարկաներ,որին նա կպչում է ձեռքի թափով։
- Տիկկի (ֆր.՝ Tikki) - Մարինետիի կվամին, որը թուլ է տալիս նրան փոխակերպվել Լեդի Բագի։ Տիկկին իրենից ներկայացնում է փոքրիկ թռչող գումանոիդ, նման զատիկի, մեծ գլխով, մեծ կապույտ աչքերով և կարմիր մարմնով սև բծերով գլխին։ Տիկկին քաղցր է ուտում, բայց ամենաշատը սիրում է վարսակաձավարով թխվածք շոկոլադե փշրանքներով։ Երբ Մարինետտը հարցրեց, թե քանի տարեկան է Տիկկին, նա պատասխանում է, որ նա ավելի քան 5000 տարեկան է, և նա հետևել է յուրաքանչյուր Լեդի Բագին ամենասկզբից։ Մարինետտի փոխակերպման ժամանակ Տիկկին տեղափոխվում է նրա սև ականջողերի մեջ։ Սուպեր-Հնարավորությունը օգտագործելուց հետո Լեդի Բագին մնում է 5 րոպե մինչև փոխակերպվելը։ Ինչքան ժամանակ մնացել է, այդքան էլ կետ է լինում Լեդի Բագի ականջօղերի վրա։ Տիկկին երկու ամենաուժեղ տալիսմաններից մեկն է, և ունի արարելու ուժ։ Ինչպես ասում է Տոմաս Աստրուկը, «Տիկկի» նշանակում է «երջանկություն»։
- Պալգգ (ֆր.՝ Plagg) - Ադրիանի կվամին, որը թույլ է տալիս նրան փոխակերպվել Սուպեր-Կատույի։ Պլագգը նման է Տիկկիին, բայց սև մարմնով, կանաչ աչքերով և սուր ականջներով, նման սև կատույի։ Տիկկիի համեմատ Պլագգը սարկաստիկ է և ծույլ։ Նա գրեթե չի աջակցում Ադրիանին, ընդհակառակը, քննադատում է։ Նրա սիրելի ուտելիքն է՝ կամամբեր պանիր։ Ադրիանի փոխակերպման ժամանակ Պլագգը տեղափոխվում է մեծ արծաթե մատանի, որն Ադրիանը կրում է աջ ձեռքի վրա։ Կոտոկլիզմից հետո Կատույի մատանու վրա բարձիկները սկսում են անհետանալ։ Պլագգը երկրորդ ամենաուժեղ տալիսմանն է, oժտված ոչնչացման ուժով։ ԻՆչպես ասաց Տոմաս Աստրուկը, «Պլագգ» նշանակում է «չումա»։
- Բրաժնիկ (ֆր.՝ Le Pappilion) - մուլտսերիալի գլխավոր անտագոնիստ, խորհրդավոր չարագործ, ով ակումաների-թիթեռնիկների օգնությամբ ունի չարագործներ ստեղծելու ունակություն, ում նա փչացնում է սև էներգիայով։ Նա որսում է մարդկանց, բացասական էմոցիաներով, ինչպիսիք են՝ վախը, վիշտը, զայրույթը կամ խանդը։ Զոհերը վրեժ են առնում նրանցից, ովքեր նրանց ցավ և վնաս են պատճառել, փոխարենը Բրաժնիկը պահանջում է նրանցից գողանալ Լեդի Բագի և Սուպեր-Կատույի տալիսմանները, որպեսզի ստանա հսկայական ուժ։ Նա նույնպես ունի տալիսման- Մոլի Քարը։ Գոյութուն ունի վարկած, որ իրականում նա Ադրիանի հայրն է, Գաբրիել Ագրեստը։
Սերիալների ցանկ (1 եթերաշրջան)[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարկ է նշել, որ սերիաների ցուցադրման օրիգինալ, ֆրանսիական հաջորդականությունը եթերում տարբերվում է ամերիկյանից և ռուսականից։ Վերջին 2 սերիաները հանդիսանում են ողջ սերիալի պրիկվելը։ Բոլոր սերիաների ռեժիսորը Տոմաս Աստրուկն է՝ սերիալի հեղինակը։
Համար | Արտադրական Կոդ | Անվանումը | Սցենարի հեղինակ(ներ) | Ցուցադրման ամսաթիվը
(Ֆրանսիայում) |
Ցուցադրման ամսաթիվը
(Ռուսաստանում) |
---|---|---|---|---|---|
1 | 101 | «Վաըշտ Եղանակ»(ֆր.՝ Climatika) | Ֆրեդ Լենուեր | 19 հոկտեմբեր 2015 | 19 դեկտեմբեր 2015 |
2 | 109 | «Պղպջակ» (ֆր.՝ Le Bulleur) | Տոմաս Աստրուկ և Սեբաստյեն Տիբոդո | 20 հոկտեմբեր 2015 | 19 դեկտեմբեր 2015 |
3 | 108 | «Կրկնորդ» (ֆր.՝ L'Imposteur) | Սեբաստյեն Տիբոդո և Պասկալ Բուտբուլ | 28 հոկտեմբեր 2015 | 26 դեկտեմբեր 2015 |
4 | 116 | «ժամանակի Տիրուհի» (ֆր.՝ Chronogirl) | Սեբաստյեն Տիբոդո և Միքայել Դելաշենպալ | 23 հոկտեմբեր 2015 | 26 դեկտեմբեր 2015 |
5 | 115 | «Փարավոն» (ֆր.՝ Le Pharaon) | Գիյոմ Մոտալեն և Սեբաստյեն ՈՒռսել | 21 հոկտեմբեր 2015 | 16 հունվար 2016 |
6 | 106 | «Պարոն Աղավնի» (ֆր.՝ M. Pigeon) | Սեբաստյեն Տիբոդո | 23 հոկտեմբեր 2015 | 16 հունվար 2016 |
7 | 103 | «Լեդի Wifi» (ֆր.՝ Lady Wifi) | Սեդրիկ Բակոնյե | 22 հոկտեմբեր 2015 | 23 հունվար 2016 |
8 | 102 | «Զլոլյուստրատոր» (ֆր.՝ Le Dessinateur) | Դենի Բարդյո | 24 հոկտեմբեր 2015 | 23 հունվար 2016 |
9 | 111 | «Ռոդժեր- ոստիկան» (ֆր.՝ Rogercop) | Մատյե Շոկե | 27 հոկտեմբեր 2015 | 29 հունվար 2016 |
10 | 117 | «Սարսափ» (ֆր.՝ Horrificator) | Ռեժիս Ժոլեն | 30 հոկտեմբեր 2015 | 6 փետրվար 2016 |
11 | 105 | «Չար Կուպիդոն» (ֆր.՝ Dislocœur) | Ֆրեդ Լնուար | 29 հոկտեմբեր 2015 | 13 փետրվար 2016 |
12 | 114 | «Սև Ասպետ» (ֆր.՝ Le Chevalier Noir) | Մատյե Շոկե և Լեոնի դե Ռուդե | 6 դեկտեմբեր 2015 | 9 ապրիլ 2016 |
13 | 119 | «Միմ» (ֆր.՝ Le Mime) | Տոմաս Աստրուկ, Ֆրանսուազա Շարպյա, Միքայել Դելաշենպալ, Կարին Լոլիշոն և Սեբաստյեն Տիբոդո | 13 դեկտեմբեր 2015 | 16 ապրիլ 2016 |
14 | 125 | «Կունգ-Ֆուդ» (ֆր.՝ Kung Food) | Մատյե Շոկե և Ֆրեդ Լենուար | 10 հունվար 2016 | 23 ապրիլ 2016 |
15 | 112 | «Խաղացող» (ֆր.՝ Le Gamer) | Մորադ Ռենի | 17 հունվար 2016 | 29 ապրիլ 2016 |
16 | 113 | «ԿԻսամարդ, կիսակենդանի» (ֆր.՝ Animan) | Սեդրիկ Պարրեն և Ժան-Կրիստոֆ Էրվե | 24 հունվար 2016 | 7 մայիս 2016 |
17 | 118 | «Տիկնիկավար» (ֆր.՝ La Marionnettiste) | Սեբաստյեն Տիբոդո | 7 փետրվար 2016 | 14 մայիս 2016 |
18 | 120 | «Չարագործ-գիթարահար» (ֆր.՝ Guitar Vilain) | Սեբաստյեն Տիբոդո | 28 փետրվար 2016 | 21 մայիս 2016 |
19 | 121 | «Ռեֆլեկտա» (ֆր.՝ Reflekta) | Սոֆի Լոդվիցե և Էվա Պիսլե | 21 փետրվար 2016 | 28 մայիս 2016 |
20 | 104 | «Բուրմունքների Արքայադուստր» (ֆր.՝ Princesse Fragrance) | ՍԵբաստյեն Տիբոդո | 31 հունվար 2016 | 4 հունիս 2016 |
21 | 110 | «Հիպնոտիզյոր» (ֆր.՝ Jackady) | Մատյե Շոկե և Լեոնի Դե Ռուդե | 27 մարտ 2016 | 11 հունիս 2016 |
22 | 107 | «Պիկսելյատոր» (ֆր.՝ Numéric) | Գիյոմ Մոտալեն և Սեբաստյեն ՈՒռսել | 13 մարտ 2016 | 10 սեպտեմբեր 2016 |
23 | 124 | «Անտիբագ» (ֆր.՝ Antibug) | Ֆրեդ Լենուեր | 20 մարտ 2016 | 17 սեպտեմբեր 2016 |
24 | 126 | «Վոլպինա» (ֆր.՝ Volpina) | Մատյե Շոկե և Լեոնի դե Ռուդե | 3 ապրիլ 2016 | 25 սեպտեմբեր 2016 |
25 | 122 | «Սկիզբ Մաս 1» (ֆր.՝ Ladybug et Chat Noir (Origines — Partie 1)) | Տոմաս Աստրուկ և Սեբաստյեն Տիբոդո | 30 հոկտեմբեր 2016 | 9 հոկտեմբեր 2016 |
26 | 123 | «Քարե Սիրտ (Սկիզմ Մաս 2)» (ֆր.՝ Cœur de pierre (Origines — Partie 2)) | Տոմաս Աստրույ և Սեբաստյեն Տիբոդո | 30 հոկտեմբեր 2016 | 16 հոկտեմբեր 2016 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ PGS Entertainment(անգլ.) // Wikipedia, the free encyclopedia. — 2016-10-01.
- ↑ «VIDEO: Toei Animation and French Company ZAGToon Collaborate on "Lady Bug"»։ Crunchyroll։ Վերցված է 2016-10-07
- ↑ «Zagtoon, Toei's Ladybug Animated Trailer Streamed»։ Anime News Network։ Վերցված է 2016-10-07
- ↑ lefigaro.fr (2015-10-18)։ «Miraculous va enchanter TFou ! sur TF1»։ TVMag (fr-FR)։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-02-ին։ Վերցված է 2016-10-07
- ↑ «공통 게시판»։ about.ebs.co.kr։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-21-ին։ Վերցված է 2016-10-07
- ↑ TVGuide։ «Miraculous: Tales of Ladybug & Cat Noir (Stormy Weather) on Disney Channel, Sat 30 Jan 8:30am - TVGuide.co.uk Mobile»։ www.tvguide.co.uk։ Վերցված է 2016-10-07
- ↑ «Фото Jeremy Zag в Instagram • Ноя 20 2015 в 11:00 UTC»։ Instagram։ Վերցված է 2016-10-07
|