Ադրիան Ագրեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրիան Ագրեստ
Տեսակգեղարվեստական անձ, անիմացիոն կերպար և հեռուստատեսային կերպար
ՀեղինակThomas Astruc?
Ներկայացված էԼեդի Բագ և Սուպեր կատու
Սեռարական
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԾննդավայրՖրանսիա
Մասնագիտությունսուպերհերոս

Ադրիան Ագրեստ (ֆր.՝ Adrien Agreste), Թոմաս Աստրյուկի «Ladybug & Cat Noir» անիմացիոն սերիալի գլխավոր հերոս։ Ֆրանսիացի դեռահաս ուսանող, ով իր կյանքի մեծ մասը ստացել է տնային կրթություն։ Նա հանդիսանում է մոդել իր հոր՝ հայտնի մոդելավորող Գաբրիել Ագրեստի համար, ում հետ Ադրիանը վատ հարաբերությունների մեջ է։ Այն բանից հետո, երբ Ադրիանը հանձնեց հրաշքների կախարդական թալիսմանների պահակ վարպետ Ֆուի թեստը՝ օգնելով նրան ոտքի կանգնել, Ադրիանը Լեդիբագի հետ միասին ընտրվեց որպես ապագա հերոս։ Արդյունքում նրան տիրանում է մատանուն, ինչը հայտնի է որպես սև կատվի թալիսման։ Այդ թալիսմանը Ադրիանին հնարավորություն է տալիս վերափոխվել Սուպեր Կատվի (օրիգինալում Սև Կատու (ֆր.՝ Chat Noir))՝ իր սուպերհերոսի կեղծանունով։ Ադրիանը չգիտի, որ իր սիրելի գործընկեր Լեդիբագը, նույն ինքը Մարինետն է։ Ադրիանին օգնում է Պլագգ անունով մի փոքրիկ սև կատվի նման կախարդական էակ է և հայտնի է որպես կվամի անունով։ Սև Կատուն հայտնվում է անիմացիոն սերիալի դրվագների մեծ մասում, ինչպես նաև հատուկ էպիզոդներում, պաշտոնական բջջային խաղում և կոմիքսներում։ Պլագգը սիրում է կամամբեր տեսակի պանիր։

Ադրիանը ընկալվել է որպես մի կերպար, որը կարող է գրավել հեռուստադիտողների սրտերը և ոգեշնչել նրանց։ Քանի որ Լեդիբագի ունակությունները խորհրդանշում են հաջողություն, Աստրյուկը մտածեց նրա զուգընկերոջը օժտել անհաջողությունով։ Այդ պահին սցենարիստը մտածել է սև կատվի մասին։ Սև Կատուն ոգեշնչվել է կոմիքսների կերպարից՝ Կին Կատուից։ Ադրիանին անգլերենով հնչյունավորել է Բրայս Փափենբրուկը, ֆրանսերեն՝ Բենջամին Բոլենը։

Ադրիանին, ընդհանուր առմամբ, դրականորեն ընդունեցին քննադատները, գրողները նրան բնութագրեցին որպես հիանալի, հետաքրքիր և բովանդակալից կերպար։ Նրա հարաբերությունները Մարինետ Դյուպեն-Չենի հետ բարձր են գնահատվել։ Թե՛ նրա սովորական կյանքը, թե՛ հերոսական անձնավորությունը դրական արձագանքներ են ստացել։ Ստեղծվել են նրա կողմից ոգեշնչված ապրանքներ, ինչպիսիք են խաղալիք ֆիգուրները, աքսեսուարները և հագուստը։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

The appearance of Adrien Agreste's superhero form
Ադրիան Ագրեստն իր հերոսական Սև Կատու անունով: Այն հիմնված էր սև կատվի վրա, քանի որ Թոմաս Աստրուկը որոշեց, որ Սև Կատուն կապված կլինի անհաջողության հետ[1]: Ադրիանի համազգեստը ոգեշնչվել է Կին Կատուից[2]:

Ադրիան Ագրեստեն ընկալվել է որպես «ժամանակակից» հմայիչ[3] արքայազն՝ «մարդկային շատ լավ հատկանիշներով» և «կանացի մասով»[4]։ Անիմացիոն սերիալի ստեղծող Թոմաս Աստրյուկը նկարագրել է այս հատկանիշները որպես «կատարյալ համադրություն»՝ հավելելով, որ Ադրիանը «իսկապես լավ կերպար է»[4]։ Նա նաև նկարագրեց Ադրիանին որպես «գեղեցիկ, խելացի, խիզախ, բայց շատ զգայուն» և նաև մեկը, ում «բոլորը բնականաբար կսիրեն»[3]։ Հարցին, թե ինչպես են զարգացել Ադրիանը և Մարինետ Դյուպեն-Չենը, Աստրյուկը պատասխանել է, որ ցանկանում է «ներկայացնել արևային կերպարներ, որոնք կարող են ոգեշնչել մարդկանց ամբողջ աշխարհում այս նոր դարում»[3]։ Աստրյուկը նշեց, որ զատիկը կապված է հաջողության հետ և որոշեց, որ Լեդիբագի զուգընկերը կունենա անհաջողության հետ կապված մի բան, և արդյունքում նա մտածեց սև կատվի մասին[1][2]։ Աստրյուկը մեկնաբանել է, որ Սև Կատվի ինքնությունն ի սկզբանե պատկանում էր Ֆելիքս անունով մի կերպարի՝ նկարագրելով նրան որպես «Մարինետի վաղ սիրային հետաքրքրություն», որը սառը հարաբերությունների մեջ կլիներ նրա հետ և կներառվեր տիպիկ կռվարար տղայի մեջ[3]։ Նա ասաց, որ թեև Ֆելիքսի և Սև Կատվի անհատականությունների միջև տարբերությունը դրականորեն կաշխատի, երկարաժամկետ հեռանկարում դա շատ լավ պատմվածքի չի հանգեցնի[3]։ Այդ պատճառով Ֆելիքսին փոխարինեց Ադրիանը[3][5][6]։ Սև կատվի և զատիկի դուետի գաղափարը ոգեշնչված էր Աստրյուկի նախկին ռոմանտիկ հարաբերություններից մեկով[7]։ Աստրյուկն ասաց, որ Սև Կատվի երկու անձնավորությունների ստեղծած իրավիճակի կառավարումը Լեդիբագի հետ սիրավեպի առումով շատ զվարճալի էր[3]։ Աստրյուկը նաև հավելեց, որ մարդիկ հաճույք են ստանում երկու կերպարների միջև սիրային խաղից[8]։ Սև Կատվի համազգեստը ստեղծվել է կերպարների դիզայներ Էնջի Նասկայի կողմից, երբ շոուն դեռ մշակման փուլում էր[9]։ Անիմացիոն սերիալի պրոդյուսեր Ջերեմի Զագը հայտարարել է, որ Ադրիանի և Մարինետի, նրանց հերոս ալտեր էգոների և նրանց գաղտնիքների միջև ստեղծված սիրային իրավիճակը սերիալի հիմնական մասերից է[10]։ Global Consumer Products ZAG America-ի նախագահ Անդրե Լեյք Մայերը ասել է, որ Սև Կատուն երեխաների սիրելի «հարգված հերոսներից է»[11]։ Նա մեկնաբանեց, որ երկրպագուներն իրենք կարող են իրենց Սև Կատու զգալ պաշտոնական բջջային խաղում, որը հիմնված է անիմացիոն շարքի վրա[12][13]։ Նիկոլ Դ'Անդրիան, ով իր ներդրումն է ունեցել անիմացիոն սերիալի կոմիքսներում, նկարագրել է Սև Կատվին որպես ֆանտաստիկ կերպար, որին կարող են նայել բոլորը[14]։

Ձայն

Անգլերեն կրկնօրինակ։ Բրայս Փափենբրուկը հնչյունավորում է Ադրիանին անիմացիոն սերիալի անգլերեն կրկնօրինակում[15]։ Փափենբրուկն ասում է, որ «Լեդիբագը և Կատու Նուարը» հիանալի շոու է զվարճալի անիմացիաներով և բազմաթիվ բառախաղերով[16]։ Նա զգում էր, որ սերիալի անգլերեն կրկնօրինակը պարունակում է ամենաշատ բառախաղերը սերիալի բոլոր տարբերակներից։ Փափենբրուկը հայտարարել է, որ հաճույք է ստանում «այդ հիմար բառախաղեր անելուց»[16]։ Նա մեկնաբանեց, որ ինքը «հնարավորինս շատ կատուների բառախաղեր է գողանում շոուի ժամանակ»՝ զգալով, որ «մարդկանց դա դուր է գալիս»[17]։

Փափենբրուկն ասել է, որ սիրում է «Լեդիբագ և Կատու Նուար»-ին՝ նշելով, որ գիտեր, որ «շատ մարդիկ սպասում էին այս շոուն»[17]։ Նա անիմացիոն սերիալի երկրորդ սեզոնն անվանել է «իրոք լավը»[17]։ Նա նշեց, որ «շատ հուզված է», քանի որ այս սերիալն 2018 թվականին հաղթել է Teen Choice Award[18][19]։ Փափենբրուկը զգում էր, որ շարքը հուզիչ էր և իսկապես հիանալի տեսք ուներ[18]։

Գործադիր պրոդյուսեր Ջարեդ Վոլֆսոնը նկարագրել է Փափենբրուկին որպես «հիանալի տղա»։ «Բրայսը շատ ուրախ, գրավիչ և եռանդուն մարդ է։ Նա սիրում է լինել և՛ Ադրիանը, և՛ Կատու Նուարը»- նշում է Ջարեդը[20]։ Դերասանուհի Քրիստինա Վին, ով հնչյունավորել է Մարինետին, Փապենբրուկին համարում է ամենատաղանդավոր մարդկանցից մեկը, ում հետ աշխատել է[21]։

Ֆրանսերեն կրկնօրինակ։ Ադրիանը ֆրանսերենով խոսում է Բենջամին Բոլենի ձայնով[22]։ Թոմասը սերիալի ֆրանսիական ձայնը ֆանտաստիկ է անվանել[2]։

Ծանոթացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական սերիաներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիանը ֆրանսիացի դեռահաս ուսանող է, հարուստ ընտանիքից[23][24][25][26] և ապրում է Փարիզում[27][28]։ Նա Էմիլի և Գաբրիել Ագրեստի որդին է[29][30]։ Նրա հայրը հայտնի մոդելավորող է, ում համար Ադրիանը հանդես է գալիս որպես մոդել[28][31], ինչը նրան հայտնի է դարձնում[32]։ Մինչդեռ նրա մայրը մահացել է անհայտ եղանակով (ինչպես պարզվում է ավելի ուշ՝ նա կոմայի մեջ է ընկել)[23][33]։ Թեև Ադրիանն իր կյանքի մեծ մասն անցկացրել է տնային ուսուցմամբ, մի օր նա որոշում է գնալ դպրոց[34][35]։ Երբ նա ճանապարհ է անցնում դեպի մուտքը, նա նկատում է օգնության կարիք ունեցող մի տարեց տղամարդու և առաջարկում օգնել նրան։ Այդ ժամանակ Ադրիանը չգիտեր, որ այդ ծերունին վարպետ Ֆուն էր՝ կախարդական թալիսմանների պահապանը[36][37], և դա պարզապես փորձություն էր՝ տեսնելու, թե ով է արժանի սուպերհերոս լինելու[35]։ Ադրիանի բարի ժեստի համար, վարպետ Ֆուն որոշում է նրան կախարդական մատանի նվիրել[23][38]։ Այն բանից հետո, երբ Ադրիանը հայտնաբերում է իր սենյակում մատանին պարունակող տուփը, նա բացում է այն, և հանկարծ հայտնվում է մի արարած, որը նման է սև կատվի՝ Պլագգ անունով։ Նա կախարդական էակ է, որը հայտնի է որպես կվամի անունով[24][39]։ Նա բացատրում է, որ մատանին կրելու ժամանակ Ադրիանը կարող է վերափոխվել սուպերհերոսի՝ Պլագգի ուժերի օգնությամբ[38][40]։

Ադրիանը, առանց Պլագգին մինչև վերջ չլսելով, անմիջապես կերպարանափոխվում է[34]։ Նրա սուպերհերոսի հանդերձանքը գալիս է Պլագգի տեսքից, որը ներկայացնում է սև կատու[41]։ Առաջին անգամ կերպարանափոխվելուց անմիջապես հետո նա հանդիպում է իր նոր գործընկեր Լեդիբագին, որին սիրահարվում է[42]։ Իրենց առաջին հանդիպման ժամանակ Ադրիանը ներկայացնում է իր Սև Կատու կեղծանունը[43][44]։ Ադրիանը տեղյակ չէ, որ Լեդիբագը Մարինետն է, իր դասընկերներից մեկը, ով խորը զգացմունքներ ունի իր հանդեպ[45][46][47][48]։ Միևնույն ժամանակ, Ադրիանը զգացմունքներ ունի միայն Լեդիբագի հանդեպ, իսկ Մարինետը, լինելով Լեդիբագ, չի գնահատում Սև Կատվի սերն իր հանդեպ[27][28][49]։ Սև Կատվի և Լեդիբագի նպատակն է պաշտպանել Փարիզը Բրաժնիկ անունով մարդուց[50], ով կարող է մարդկանց վերածել չարագործների[51]։ Բրաժնիկը ցանկանում է ստանալ Լեդիբագի և Սև Կատվի թալիսմանները և իրականում Ադրիանի հայրն է, բայց նրանք չգիտեն այդ մասին[33][38][52]։ Երբ Ադրիանը կերպարանափոխվում է Սև Կատվի, նա դառնում է ավելի անկաշկանդ և համարձակ՝ համեմատած իր զուսպ և համեստ սովորական բնավորության հետ[27][53], և նա բազմաթիվ բառախաղեր է անում կատվի թեմայով[32]։ Փոխակերպումը նրան նոր կարողություններ է տալիս[23][54]։ Կատու Նուարը ոչնչացնելու հատկություն ունի[23][41], որը կոչվում է «Կատակլիզմ»[27][28]։ Նրա զենքը ընդարձակվող ձողն է[23][27]։

Ադրիանը սառը հարաբերություններ ունի հոր հետ[23], գրեթե չի տեսնում կամ հազվադեպ է շփվում նրա հետ։ Նույնիսկ եթե նա փորձում է թույլտվություն խնդրել, հայրը կամ չի լսում նրան, կամ հաճախ մերժում է[24][32]։ Նա այլ հարաբերություններ ունի Պլագգի հետ[23], բայց նրանք երկուսն էլ հոգ են տանում միմյանց մասին։ Ադրիանը ընդհանուր առմամբ լավ հարաբերություններ ունի իր դասընկերների հետ, հատկապես Նինո Լեյֆի՝ իր ամենամոտ ընկերոջ հետ[23]։ Ադրիանը նաև մանկության ընկեր ունի՝ Քլոյե Բուրժուան, բայց նա հավանություն չի տալիս նրա սարսափելի պահվածքին[33]։

Ուրիշ ծանոթացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական սերիալից դուրս Ադրիանը «Ճանկերով Ձմեռ Պապ» հատուկ թողարկման մեջ կա, որտեղ նա անցկացնում է իր առաջին Սուրբ Ծնունդն առանց մոր[55][56][57][58]։ Նա նաև հայտնվում է սփին-օֆֆերում[59][60][61][62][63]։ Ադրիանը հայտնվել է իր սուպերհերոսի ներքո մի քանի դրվագներում, որտեղ նա ուղղակիորեն դիմում է հեռուստադիտողներին[64]։ Նա խաղային կերպար է պաշտոնական բջջային խաղում[65][66]։ Նա նաև ներկայացված է սերիալի պաշտոնական ամսագրում[67][68][69][70]։ Նա առկա է նաև սերիալից ոգեշնչված այլ տեսակի գրքերում[71][72][73]։ Խոսակցություններ կան նաև, որ Ադրիանը կհայտնվի 2D տեսքով[74][75]։ Նրան ներկայցրել են թատրոնների կենդանի բեմերում[76][77]։ Ադրիանը պետք է հայտնվեր կենդանի մարտաֆիլմում[78], սակայն հետագայում ֆիլմը փոխվեց անիմացիոն գեղարվեստական ֆիլմի[79][80][81]։

Քննադատների կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիանն ընդհանուր առմամբ դրական արձագանք է ստացել քննադատներից։ Լոս Անջելես Թայմսից Ռոբերտ Լլոյդը Ադրիանին նկարագրել է որպես «անվնաս հարուստ տղա, ով լրացուցիչ գումար է վաստակում մոդելինգով[82]։ Ըստ ComicsAlliance-ի խմբագիր Էլլի Քոլինզի, Կատու Նուարի հագուստն այնպիսի տեսք ունի, ինչպիսին Ադրիանն է նայվում, որպես Սելինա Քայլի գործընկեր[83]։ Nerd Much-ից Էմիլի Աութենը բարձր է գնահատել Բրայս Փափենբրուկի ձայնային դերասանական խաղը։ Սև Կատվի երկար կերպարանափոխության տեսարանը հաճույք է պատճառել Էմիլիին[84]։ Ֆրանսիական El Intransigente թերթի խմբագրի խոսքով՝ Ադրիանն իր օրինակով ցույց է տալիս, որ փողով երջանկություն չի կարելի գնել[85]։

Հանրաճանաչություն և ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Մարչիանոն ասաց, որ հեռուստադիտողների ըմբռնումը Մարինետի հետ Ադրիանի հարաբերությունների և նրանց սուպերհերոսների ալտեր էգոների մասին այս սերիալը դարձնում է ինտրիգային[31]։ Ե՛վ Ադրիանը, և՛ նրա Կատու Նուարի անձնավորությունն ունեն իրենց սեփական քասփլեյերները[86][87][88][89][90][91][92][93][94]։ Սև Կատուն դարձավ ոգեշնչման աղբյուր, դիմանկարիչների համար[95][96]։ Գրևին թանգարանում ցուցադրվել է նրա իրական չափի մոմե արձանը[97][98]։

Ադրիանի սովորական և սուպերհերոսական հագուստի վրա հիմնված մի քանի ապրանքներ են ստեղծվել, օրինակ՝ խաղալիք ֆիգուրաներ[99][100]։ Նրանով ոգեշնչված խաղալիքներ են ստեղծվել[101], այդ թվում՝ Kinder Surprise խաղալիքները[102]։ Թողարկվել են Սև Կատվի արձանիկներ Բուրգեր Քինգում[103] և Funko-ում[104][105]։ Թողարկվել են PEZ կոնֆետներ[104] և դիմակներ[106][107]։ Ստեղծվել են Ադրիանից ոգեշնչված հագուստ և աքսեսուարներ[108][109]։ Թողարկվել են իրեր, որոնք պատկերում են Սուպեր Կատվին Լեդիբագի կողքին, օրինակ՝ դպրոցի հետ կապված իրերը[110][111][112][113][114][115]։ Կատու Նուարի հիման վրա ստեղծվել են նոր քաղցրավենիքներ և այլն[11][116]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mercereau, Damien (2016 թ․ մարտի 16). «Miraculous : le créateur de Ladybug dévoile les secrets de sa série à succès» (French). Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 «101 PUR 100 #23 Thomas Astruc & Wilfried Pain (Miraculous Ladybug)». Nolife (French). YouTube. 2016 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Anders, Ella (2015 թ․ դեկտեմբերի 4). «Countdown to Miraculous Tales of Ladybug & Cat Noir Is On». BSCkids. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 «Interview - Thomas Astruc - DoKomi 2016». DoKomi. YouTube. 2017 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. Rosignoli, Irene (2017 թ․ դեկտեմբերի 10). «Miraculous Ladybug anime, la versione della serie tv che non vedremo mai». Movie for Kids (Italian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Pineda, Rafael Antonio (2016 թ․ հունվարի 10). «Zag CEO: Miraculous Ladybug Has 2D Original Animation Video in Development». Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. Gascoin, Patrice (2015 թ․ հոկտեմբերի 18). «Miraculous va enchanter TFou ! sur TF1» (French). Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Mercereau, Damien (2017 թ․ հոկտեմբերի 27). «Thomas Astruc : «Avec Miraculous, nous savons où nous voulons aller»» (French). Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Milligan, Mercedes (2018 թ․ նոյեմբերի 16). «Angie Nasca Designs Bite-Size ZAG Heroez for 'Miraculous Chibi'». Animation Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. Charlet, Justine (2018 թ․ ապրիլի 5). «Miraculous, les aventures de Ladybug et Chat noir : bientôt un film, une série en live action et une comédie musicale». TéléZ (French). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 Hutchins, Robert (2018 թ․ օգոստոսի 22). «Miraculous taps Winning Moves and Ipanema Sandals for EMEA». Licensing.biz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  12. Hutchins, Robert (2018 թ․ մարտի 7). «Miraculous - Tales of Ladybug and Cat Noir is getting its first mobile game next month». Licensing.biz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  13. Milligan, Mercedes (2018 թ․ մարտի 6). «ZAG Taps TabTale for First Official 'Miraculous Ladybug' Mobile Game». Animation Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  14. «Miraculous Adventures Volume 1: The original comic book adventures of Ladybug and Cat Noir collected into one action-packed volume!». Action Lab Comics. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  15. Zahed, Ramin (2018 թ․ հուլիսի 9). «News Bytes: 'Miraculous' at Comic-Con, Imagen Awards, iPi Soft V.4, and More». Animation Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  16. 16,0 16,1 Dar, Taimur (2018 թ․ նոյեմբերի 26). «Anime NYC Interview: Unlocking Fandom with Voice Actor Bryce Papenbrook». The Beat. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  17. 17,0 17,1 17,2 «Episode 82 - Bryce Papenbrook / Known For: Sword Art Online / Attack On Titan / Blue Exorcist / Miraculous Ladybug / Seven Deadly Sins». Stitcher. 2018 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  18. 18,0 18,1 «Episode 118 - Fate/Stay Night Unlimited Blade Works w/ Harold, Graham, & Bryce Papenbrook». Stitcher. 2018 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  19. Zahed, Ramin (2018 թ․ օգոստոսի 17). «'Miraculous' Nabs Best Animated Show Prize at Teen Choice Awards». Animation Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  20. The Kitsune Network (2015 թ․ դեկտեմբերի 24). «Interview with: Miraculous Ladybug executive producer, Jared Wolfson» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  21. Miraculous Ladybug (2016 թ․ հոկտեմբերի 7). «Miraculous News Network - Cristina Vee and Lindalee - Tales of Ladybug & Cat Noir» (անգլերեն). YouTube. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  22. «Miraculous, the worldwide phenomenon». ON kids and family (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 23,7 23,8 Rosignoli, Irene (2018 թ․ ապրիլի 1). «Miraculous Adrien, tutto sul protagonista maschile della serie Miraculous Ladybug». Movie for Kids (Italian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. 24,0 24,1 24,2 «Conocé la nueva serie que revolucionó la industria de la animación» (Spanish). El Intransigente. 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. Hutchins, Robert (2017 թ․ մարտի 17). «Gemma International teams pairs with Bulldog for Miraculous Ladybug cards and gifting». Licensing.biz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  26. McLean, Tom (2014 թ․ մայիսի 20). «PGS Secures Deals For 'LadyBug'». Animation Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 Auten, Emily (2018 թ․ հոկտեմբերի 30). «Miraculous Ladybug: 10 Reasons Why It's The Best New Cartoon». Nerd Much?. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 «Miraculous – Le Storie di LadyBug e Chat Noir, da fine marzo in chiaro su Super!». Movie for Kids (Italian). 2017 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Miraculous, les aventures de Ladybug et Chat noir» (French). Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «Miraculous : le "Combat des Reines" se prépare sur TFOU pour les vacances de la Toussaint». AlloCiné (French). 2018 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. 31,0 31,1 Ridsdale, Jack (2018 թ․ հունվարի 17). «Guess Kids to launch Miraculous Ladybug lifestyle collection». Licensing.biz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  32. 32,0 32,1 32,2 Kirichanskaya, Michele (2017 թ․ մայիսի 9). «Miraculous Ladybug: The Must See French Superhero Cartoon». ComicsVerse. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  33. 33,0 33,1 33,2 Mariani, Giovanna (2018 թ․ հուլիսի 9). «I motivi perché la serie tv Miraculous Ladybug piace ai bambini». Movie for Kids (Italian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. 34,0 34,1 «Miraculous, les aventures de Ladybug et Chat Noir (2/2)» (French). Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. 35,0 35,1 Stocka, Isabella (2018 թ․ հոկտեմբերի 20). «You Should Watch 'Miraculous: Tales of Ladybug & Cat Noir'». The Nerd Daily. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  36. Lloyd, Robert (2016 թ․ օգոստոսի 27). «'Miraculous: Tales of Ladybug & Cat Noir,' a French turn on teenage superheroes». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  37. Wolfe, Jennifer (2015 թ․ սեպտեմբերի 11). «'Miraculous Tales of Ladybug & Cat Noir' Debuts on Nick December 6». Animation World Network. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  38. 38,0 38,1 38,2 Mercereau, Damien (2017 թ․ սեպտեմբերի 26). «Miraculous : les secrets de la saison 2 de Ladybug et Chat Noir» (French). Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. «Miraculous® Live!: Tales Of Ladybug And Cat Noir Set To Transform North American Stages This Spring!». PR Newswire. 2018 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  40. Dschaak, Maria (2017 թ․ հուլիսի 19). «Miraculous - Geschichten von Ladybug und Cat Noir». GIGA (German). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. 41,0 41,1 «Prodigiosa: Las aventuras de Ladybug» (Spanish). Panorama. 2018 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. Wolfe, Jennifer (2014 թ․ մայիսի 21). «PGS Secures New Deals for Zagtoon & Method Animation's 'LadyBug'». Animation World Network. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  43. Whyte, Alexandra (2017 թ․ ապրիլի 18). «Miraculous nets new UK licensees». Kidscreen. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  44. «Nickelodeon Debuts Miraculous Tales of Ladybug & Cat Noir, Brand-New CGI-Animated Action Series, Sunday, Dec. 6». Anime News Network. 2015 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  45. Rosignoli, Irene (2016 թ․ սեպտեմբերի 3). «Miraculous – Le storie di Ladybug e Chat Noir, la seconda stagione in arrivo a maggio 2017». Movie for Kids (Italian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. Green, Scott (2016 թ․ փետրվարի 9). «Shout! Factory Teams Up With Zag To Release "Miraculous Tales Of Ladybug & Cat Noir"». Crunchyroll. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  47. «France's 'Tales of Ladybug & Cat Noir' Wins Teen Choice Award». Animation World Network. 2018 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  48. McLean, Tom (2015 թ․ դեկտեմբերի 4). «ZAG's 'Miraculous' Debuts Dec. 6 on Nick». Animation Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  49. Céline (2018 թ․ ապրիլի 5). «Lady Bug et Chat Noir font leur entrée au Musée Grévin». Que Faire à Paris (French). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  50. Stéphanie Raïo; Nathalie Chuc (2015 թ․ հոկտեմբերի 17). «Vacances de la Toussaint : demandez le programme télé !» (French). Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  51. Pineda, Rafael Antonio (2015 թ․ սեպտեմբերի 10). «Nickelodeon Schedules Miraculous Tales of Ladybug & Cat Noir in December». Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  52. Dschaak, Maria (2017 թ․ հուլիսի 10). «Miraculous Staffel 2: Wann kommt die neue Staffel?». GIGA (German). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. «Miraculous, les aventures de Ladybug et Chat Noir (1/2)» (French). Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. Wolfe, Jennifer (2015 թ․ դեկտեմբերի 4). «Nickelodeon to Premiere 'Miraculous Tales of Ladybug & Cat Noir' This Sunday». Animation World Network. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  55. «ZAG's Miraculous™ Ladybug Takes Flight This Christmas On Netflix». PR Newswire. 2016 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  56. «Miraculous Ladybug, in arrivo lo speciale natalizio della serie tv». Movie for Kids (Italian). 2017 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. «Miraculous: Tales of Ladybug & Cat Noir». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  58. «Miraculous, les aventures de Ladybug et Chat noir» (French). Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  59. «Miraculous Secrets». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  60. «Miraculous Secrets». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  61. «ZAG Announces Miraculous™ Ladybug YouTube Channel and Webisode Series!». PR Newswire. 2016 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  62. Le Caillec, Sonia (2018 թ․ սեպտեմբերի 7). «Miraculous Chibi : deux nouveaux épisodes inédits». TF1 (French). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  63. Le Caillec, Sonia (2018 թ․ օգոստոսի 29). «Miraculous Chibi». TF1 (French). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  64. Nikolov, Hugo (2018 թ․ դեկտեմբերի 15). «Ladybug prend les commandes de Disney Channel ce dimanche !». Télé-Loisirs (French). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  65. Jones, Elton (2018 թ․ ապրիլի 29). «5 Miraculous Ladybug & Cat Noir Tips & Tricks You Need to Know». Heavy.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  66. «'Miraculous' Levels Up with New Mobile Game». License Global. 2018 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  67. «The Official Magazine of Miraculous on the Italian Newsstand». Licensing Magazine. 2017 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  68. «In edicola il magazine ufficiale di Miraculous». Lo Spazio Bianco (Italian). 2017 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  69. Bennett, Jason (2018 թ․ հուլիսի 13). «[SDCC 2018] Action Lab Entertainment Reveals Exclusives for Comic-Con International: San Diego 2018». PopCultHQ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  70. Charles-Louis Detournay; Guillaume Boutet (2017 թ․ սեպտեմբերի 6). «Miraculous, une adaptation sans point noir». ActuaBD (French). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  71. Milligan, Mercedes (2017 թ․ հունվարի 17). «'Miraculous Ladybug' Has Heroic Launch in Spain». Animation Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  72. Bennett, Jason (2018 թ․ հոկտեմբերի 15). «[Preview] Action Lab's 10/17 Release: Miraculous: Tales of Ladybug & Cat Noir – Season Two: "Bye Bye, Little Butterfly!" TPB». PopCultHQ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  73. «ZAG Inks 'Miraculous' Deal». License Global. 2016 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  74. Loo, Egan (2016 թ․ սեպտեմբերի 2). «Miraculous: Tales of Ladybug & Cat Noir Season 2 Slated for May 2017». Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  75. Ressler, Karen (2016 թ․ փետրվարի 8). «Shout! Factory to Release Miraculous: Tales of Ladybug & Cat Noir on Home Video». Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  76. «Compre ingressos com 20% de desconto para ver Ladybug e Cat Noir em Florianópolis» (Portuguese). Diário Catarinense. 2017 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  77. «Espetáculo Infantil "As Aventuras de Ladybug" se apresenta em Salvador» (Portuguese). A Tarde. 2017 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  78. «'Miraculous: As Aventuras de Ladybug' terá heroína brasileira e um episódio ambientado no Rio». F5 (Portuguese). 2018 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  79. McNary, Dave (2018 թ․ սեպտեմբերի 5). «Skydance Developing 'Miraculous: Tales of Ladybug and Cat Noir' Film, TV Projects». Variety. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  80. Hutchins, Robert (2018 թ․ սեպտեմբերի 6). «Miraculous - Tales of Ladybug & Cat Noir live action film and TV series planned for 2020». Licensing.biz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  81. Lafayette, Jon (2018 թ․ սեպտեմբերի 6). «Skydance, ZAG Set Live-Action 'Miraculous'». Broadcasting & Cable. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  82. Robert Lloyd (2016 թ․ օգոստոսի 27). «'Miraculous: Tales of Ladybug & Cat Noir,' a French turn on teenage superheroes». Los Angeles Times (անգլերեն). Tribune Company. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  83. Elle Collins (2015 թ․ դեկտեմբերի 3). «Teen French Heroes Ladybug & Cat Noir Arrive On Nickelodeon This Sunday». ComicsAlliance (անգլերեն). Townsquare Media. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  84. Emily Auten (2016 թ․ հունվարի 19). «Miraculous Ladybug Anime: 10 Reasons Why It's The Best New Cartoon». Nerd Much? (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  85. «Conocé la nueva serie que revolucionó la industria de la animación». El Intransigente (իսպաներեն). 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
  86. Harvey, Megan (2018 թ․ հոկտեմբերի 31). «Top 10 hottest Halloween costumes revealed». The New Zealand Herald. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  87. «Veja os dez vídeos de fantasias de Halloween mais vistos no YouTube». Correio (Portuguese). 2018 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  88. Sardet, Yoann (2017 թ․ հոկտեմբերի 26). «Super-héros, girl-power, Paris et... Dany Boon : pleins feux sur la saison 2 de Miraculous». AlloCiné (French). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  89. Felon, Betty (2016 թ․ փետրվարի 8). «Best Cosplay Ever (This Week): Star Trek, Star Wars, Cat Noir and Ladybug, One Punch Man, and More». ComicsAlliance. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  90. Rosignoli, Irene (2017 թ․ օգոստոսի 21). «Miraculous Ladybug, i migliori cosplay di Ladybug e Chat Noir». Movie for Kids (Italian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  91. «Miraculous». Centro Commerciale ESP (Italian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  92. «Ladybug e Chat Noir ti aspettano ad AURA». Centro Commerciale Aura (Italian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  93. «'Miraculous' Soars into New Experiences at Leolandia». License Global. 2018 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  94. «Ladybug e Chat Noir arrivano a Leolandia/Gli eroi di Miraculous al parco di Capriate» (Italian). L'Eco di Bergamo. 2018 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  95. Ridsdale, Jack (2017 թ․ ապրիլի 4). «Miraculous Ladybug to star in Golden Days at El Corte Inglés». Licensing.biz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  96. «El Corte Inglés to Showcase 'Miraculous'». License Global. 2017 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  97. Le Caillec, Sonia (2018 թ․ ապրիլի 5). «Ladybug et Chat Noir entrent au Musée Grévin !». TF1 (French). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  98. Forhan, Laëtitia (2018 թ․ ապրիլի 6). «Miraculous : Ladybug et Chat Noir entrent au Musée Grévin en présence de Lou Jean et Lenni-Kim». AlloCiné (French). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  99. «Miraculous Ladybug Merchandise is here!». The Kitsune Network. 2016 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  100. «Zag Swings into Action». License Global. 2016 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  101. Armin Brott; Samantha Feuss (2016 թ․ փետրվարի 18). «Toy trends for 2016». Waterloo Region Record. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  102. Rosignoli, Irene (2018 թ․ օգոստոսի 24). «Miraculous Ladybug Kinder Sorpresa, in arrivo gli ovetti di cioccolata di Ladybug!». Best Movie (Italian). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  103. Rafael (2018 թ․ սեպտեմբերի 20). «Burger King traz o mundo de Miraculous e NERF para o King Jr». N10 Entretenimento (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  104. 104,0 104,1 «ZAG Signs Pez And Funko for Collectibles for Miraculous». Licensing Magazine. 2018 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  105. «Funko, Pez Partner with 'Miraculous'». License Global. 2018 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  106. «Miraculous Ladybug, in arrivo i personaggi Funko Pop e Pez». Movie for Kids (Italian). 2018 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  107. «Rubie's Mask-arade Expands Lineup». License Global. 2017 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  108. «Guess Kids Plans 'Miraculous' Collection». License Global. 2018 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  109. Hutchins, Robert (2018 թ․ հունվարի 29). «"We're the modern-day Marvel," Zag America on Miraculous and the long-term vision for ZAG Heroez». Licensing.biz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  110. Ebnet, Karin (2018 թ․ օգոստոսի 7). «Back to School 2018 – Miraculous Ladybug». Best Movie (Italian). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  111. Ebnet, Karin (2018 թ․ օգոստոսի 8). «Da Miraculous Ladybug a Dragon Ball Super, tutti i prodotti Back to School 2018». Best Movie (Italian). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  112. Ebnet, Karin (2018 թ․ հուլիսի 17). «Miraculous Ladybug, abbigliamento per il mare e giocattoli da spiaggia». Best Movie (Italian). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  113. Ebnet, Karin (2018 թ․ հուլիսի 24). «Voglia di mare, tante idee da mettere in valigia per le vacanze dei bambini». Best Movie (Italian). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  114. «Da Miraculous ai Paw Patrol, le uova di Pasqua 2018 Walcor». Movie for Kids (Italian). 2018 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  115. «Uovo di Pasqua Miraculous 2018, scoprite la sorpresa che contiene». Movie for Kids (Italian). 2018 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  116. Bunge, Nicole (2016 թ․ մայիսի 24). «Nickelodeon's 'Miraculous' Gets Collectible Card Game». ICv2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]