Լեա Վերմելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեա Վերմելին
դան․՝ Lea Wermelin
Ծնվել էմայիսի 10, 1985(1985-05-10)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՌյոննե, Բորնհոլմ, Դանիա[1]
ՔաղաքացիությունԴանիա
Մայրենի լեզուդանիերեն
ԿրթությունBornholm Gymnasium?[2] և Կոպենհագենի համալսարան[2]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՖոլկետինգի անդամ, Ֆոլկետինգի անդամ, Minister for the Environment? և Ֆոլկետինգի անդամ
Կուսակցությունսոցիալ դեմոկրատներ[2]
Կայքleawermelin.dk

Լեա Վերմելին (դան․՝ Lea Wermelin, մայիսի 10, 1985(1985-05-10)[1], Ռյոննե, Բորնհոլմ, Դանիա[1]), դանիացի կին քաղաքական գործիչ։ Քաղաքական գիտությունների թեկնածու։ Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 2019 թվականի հունիսի 27-ից Ֆրեդերիկսենի աշխատասենյակում շրջակա միջավայրի հարցերով գործող նախարար՝ Մետե Ֆրեդերիկսենի ղեկավարմամբ։ 2015 թվականից դարձել է Ֆոլկետինգի (խորհրդարան) պատգամավոր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականի մայիսի 10-ին, Ռյոննե քաղաքում՝ Բալթիկ ծովի Բոնհոլմ կղզում։ Հայրը՝ Հանս Վերմելինը, տարրական դասարանների ուսուցիչ է (Hans Wermelin), իսկ մայրը՝ Բոդիլ Վերմելինը, բուժքույր է (Bodil Wermelin)[3]:

2001-2004 թվականներին սովորել է Բորնհոլմի գիմնազիայում։ 2005-2011 թվականներին սովորել է Կոպենհագենի համալսարանում։ Ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2009 թվականին Լունդի համլսարանում մեկ կիսամյակ քաղաքագիտություն է սովորել։

2004-2005-ական թվականներին դասավանդել է Ֆրեդրիկսբերգ քաղաքի Սյոնդերմարկ դպրոցում։ 2004-2006 թվականներին աշխատել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդ թևում։ 2006-2008 թվականներին Դանիայի արտաքին գործերի նախարարությունում եղել է ֆոլկետինգի պատգամավոր Թոմաս Ադելսկովի օգնականը։ 2008 թվականին ստաժավորվել է Տանզանիայում՝ ժողովրդավարության զարգացման նախագծի շրջանակներում, 2008-2010 թվականներին՝ Դանիայի արտաքին գործերի նախարարությունում, 2010 թվականին՝ DR2 հեռուստաալիքում։ 2012-2015 թվականներին աշխատել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում՝ որպես քաղաքագետ[3]։

2003-2004 թվականներին եղել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդ թևի խորհրդի անդամ, 2006-2010 թվականներին՝ նույն տեղում գործադիր կոմիտեի անդամ[3]։

2015 թվականի հունիսի 18-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Բորնհոլմի ընտրատարածքում ընտրվել է սոցիալ-դեմոկրատների կուսակցության պատգամավոր։ 2016-2019 թվականներին նա ղեկավարել է ֆոլկետինգի հարկային կոմիտեն, եղել է էներգետիկայի, մատակարարման, կլիմայի, շրջակա միջավայրի և պարենի հարցերով կոմիտեի փոխնագահ։

2019 թվականի հունիսի 27-ին ֆրեդերիկսենի աշխատասենյակում ստացել է շրջակա միջավայրի հարցերով նախարարի պաշտոնը[3]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.ft.dk/medlemmer/mf/l/lea-wermelin
  2. 2,0 2,1 2,2 http://www.ft.dk/Folketinget/findMedlem/lea-wermelin.aspx
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Lea Wermelin» (դանիերեն). Folketinget. 2020. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.