Լեա Նիկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեա Նիկել
Lea Nikel.jpg
Ծնվել էդեկտեմբերի 6, 1918(1918-12-06)
ԾննդավայրԺիտոմիր, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 10, 2005(2005-09-10)[2][3] (86 տարեկանում)
Մահվան վայրԻսրայել[4]
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել[5]
Մասնագիտություննկարչուհի
ՈճLyrical Abstraction?
Թեմաներգեղանկարչություն
ՊարգևներԻսրայելի մրցանակ Դիզենգոֆի մրցանակ Վեյցմանի ինստիտուտի պատվավոր դոկտոր և Արվեստների և գրականության շքանշանի ասպետ

Լեա Նիկել (եբր.՝ לאה ניקל‎, Լեա Նիկելսբերգ, դեկտեմբերի 6, 1918(1918-12-06), Ժիտոմիր, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն[1] - սեպտեմբերի 10, 2005(2005-09-10)[2][3], Իսրայել[4]), իսրայելցի աբստրակտ նկարիչ[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեա Նիկելսբերգը ծնվել է 1918 թվականի Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում: Նրա ընտանիքը 1920 թվականին ներգաղթել է Բրիտանական ենթակայության տակ գտնվող Պաղեստինին: Նրա քույրը՝ Սառան (Բոք), ծնվել է 1926 թվականին: 1935 թվականին Լեան նկարչություն է սովորել Խաիմ Գլիկսբերգի մոտ Թել Ավիվում, հետագայում՝ Եզեկել Սթրեյխմանի և Ավիգդոր Ստեմացկու հետ: 1961-1977 թվականներին Նիկելն ապրել է Գրինվիչ գյուղում (մեկ տարի), Հռոմում (երեք տարի) և Նյու Յորքում (չորս տարի), նախքան 1977 թվականին Իսրայել վերադառնալը: Ամուսնացել է Սեմ Լեյմենի հետ և ունեցել են մեկ դուստր` Զիվա Հանանը: Բնակվել է Կիդրոն մոշավում[7]:

Գեղարվեստական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկելի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Թել Ավիվի Չեմերիսկի պատկերասրահում և առաջին սոլո ցուցադրությունը՝ 1957 թվականին Փարիզի Galerie Colette Allendy-ում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, այդ թվում Վենետիկի 1964 թվականի բիենալեին: 2005 թվականին Թել Ավիվի գեղարվեստի թանգարանը կազմակերպել է Նիկելի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Մահանալուց ընդամենը մի քանի օր առաջ Նիկելը շարունակել է նկարել[7]:

Գեղարվեստական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկելի ոճը էքսպրեսիոնիզմ-աբսրակցիայի ձև է, որը երբեմն անվանում են լիրիկական աբստրակցիա: Նկարել է բիրտ, թանձր ստվերագծերով՝ օգտագործելով պայծառ երանգներ: Հայտնի է հագեցած գույներով կոմպոզիցիաներով, որոնք առաջացնում են երևակայական հուզմունք և զգայունություն[7]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանդբերգ մրցանակ Իսրայելի թանգարանից, 1972 թվական
  • Դիզենգոֆի մրցանակ, 1982 թվական[8]
  • Նիսում փորձագիտական գործունեությանը նվիրված սեմինարի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ, 1985 թվական
  • Գամզո մրցանակ, 1987 թվական
  • Իսրայելի մրցանակ, 1995 թվական[9]
  • Ֆրանսիայի մշակույթի նախարարի կողմից արվեստի և գրականության ասպետի կոչում, 1997 թվական

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1035097834 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2005/10/01/arts/design/01nikel.html
  3. 3,0 3,1 3,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2017.
  5. Record #12493680v // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  6. Gilerman Dana (13 September 2007)։ «The birth of a new generation»։ Haaretz։ Վերցված է 22 January 2014 
  7. 7,0 7,1 7,2 Ken Johnson (1 October 2005)։ «Lea Nikel, Abstract Painter and One of Israel's Top Artists, Dies at 86»։ The New York Times։ Վերցված է 22 January 2014 
  8. «List of Dizengoff Prize laureates» (Hebrew)։ Tel Aviv Municipality։ Արխիվացված է օրիգինալից December 17, 2007-ին 
  9. «Israel Prize Official Site - Recipients in 1995 (in Hebrew)»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-27-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]