Լարրի Ուոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարրի Ուոլ
Larry Wall YAPC 2007.jpg
Ծնվել է սեպտեմբերի 27, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:27|2|0}})[1] (63 տարեկան)
Ծննդավայր Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրոն Church of the Nazarene
Կրթություն Seattle Pacific University և Կալիֆորնիայի համալսարան, Բերքլի
Ստեղծագործություն(ներ) Perl և Perl 6
Մասնագիտություն ծրագրավորող, ճարտարագետ, գրող և համակարգչային գիտնական
Պարգևներ և
մրցանակներ
Կայք wall.org

Լարրի Ուոլը (անգլ.՝ Larry Wall, սեպտեմբերի 27, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:27|2|0}})[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)[3], համակարգչային ծրագրավորող է և հեղինակ։ Նա ստեղծել է Perl ծրագրավորման լեզուն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլը մեծացել է Լոս Անջելեսում, իսկ հետո Բրեմերթոնում, նախքան 1976 թվականին բարձրագույն կրթությունը Սիթլ Փեսիֆիք համալսարանում շարունակելը, մասնագիտացել է քիմիայի և երաժշտության, ավելի ուշ նախաբժշկական բնագավառներում, դադարներով նաև աշխատել է համալսարանի համակարգչային կենտրոնում նախքան բնական և արհեստական լեզուների բնագավառում բակալավրի կոչում ստանալը[4]։

Նախքան Բերկլիի կալիֆոռնյան համալսարանի ավարտական դպրոցը, Ուոլը և նրա կինը սովորում էին լեզվաբանություն դեռևս չճանաչված լեզու հայտնաբերելու, օրինակ Աֆրիկայում, և դրա համար գրելու համակարգ ստեղծելու մտադրությամբ։ Հետագայում նրանք օգտագործելու էին նոր համակարգն այդ լեզվով տարբեր տեքստեր թարգմանելու համար, այդ թվում նաև Աստվածաշունչը[5]։ Առողջական խնդիրների պատճառով նրանց պլանները ձախողվեցին, նրանք մնացին Միացյալ նահանգներում, և փոխարենը Լարրին դպրոցն ավարտելուց հետո միացավ ՆԱՍԱ-ի ինքնաթիռների շարժիչների լաբորատորիայի թիմին[6]։

Ուոլը Նազարյան եկեղեցու ակտիվ անդամ է[7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլը rn հաղորդավարի և լայնորեն օգտագործվող patch ծրագրերի հեղինակն է։ Նա երկու անգամ հաղթել է International Obfuscated C Code Contest-ում և առաջինն է ստացել Free Software Foundation մրցանակը 1998 թվականին[5]։

Նրա տեկնիկական հմտությունների հետ մեկտեղ, նա հայտնի էր իր սուր և ծաղրանքային հումորի զգացումով[8], որը նա ցուցադրում էր իր աղբյուրի կոդի մեկնաբանման ժամանակ։ Օրինակ․«Մենք լիովին համաձայն ենք փոխզիջման անհրաժեշտությանը։ Մենք ուղղակի չենք կարող համաձայնել, երբ զիջելը անհրաժեշտ է » և ․


Aquote1.png Օրինակ, մի քանի տարի է անցել այն պահից, երբ Աստվածաշնչի թարգմանությունները տարածվել են, և դուք կնկատեք օրինակները՝ Նոր Անգլերեն Աստվածաշունչը, Նոր Ամերիկյան Ստանդարտ Աստվածաշունչը, Նոր Միջազգային տարբերակը և այլն։ Դա իրոք զվարճալի է։ Ես կասկածում եմ, որ մենք դեռևս «այս նոր» և «այդ նոր» անուններն ենք ասում հարյուրավոր տարիներ։ Դա շատ նման է Օքսֆորդի նոր քոլեջին։ Դուք գիտե՞ք այն երբ է հիմնադրվել, կա՞ն ենթադրություններ, նոր քոլեջը եղել է նոր 1379 թվականին։[8] Aquote2.png


Ուոլը ստեղծել է Perl լեզվի ինտերպրետատորը երբ աշխատում էր System Development Corporation-ում, որը հետագայում դարձավ Unisys-ի մի մասը[9]։ Նա Programming Perl գրքի համահեղինակն է, ինչպես նաև խմբագրել է Perl Cookbook գիրքը։ Այնուհետև նա լիովին աշխատել է O'Reilly Media-ում հետագայում Perl լեզուն զարգացնելու և այդ առարկայի վերաբերյալ գրքեր գրելու համար[9]։

Ուոլի ուսումը որպես լեզվաբան ակնհայտորեն երևում է նրա գրքերում, հարցազրույցներում և դասախոսություններում։ Նա հաճախ էր hամեմատում Perl լեզուն բնական լեզվի հետ և բացատրում էր նրա դիզայնի հետ կապված իր որոշումները լեզվաբանական հիմնավորմամբ։ Ինչպես նաև նա հաճախ էր օգտագործում լեզվաբանական տերմիններ Perl լեզվի կառուցվածքում, ավանդական տերմինների փոխարեն,ինչպիսին էին "variable", "function" և "accessor" տերմինները, նա երբեմն ասում էր «noun(գոյական)», «verb(բայ)» և «Topic»(թեմա)։

Ուոլի քրիստոնեական հավատքը ազդել է Perl լեզվի տերմինաբանության վրա[10]։ Նմանատիպ մեջբերումներ են օրինակ ֆունկցիաների անունները՝ «bless» և այլն։

Ուոլը շարունակում է հսկել Perl լեզվի հետագա զարգացումը և ծառայում է Perl բարեգործական նախագծի ղեկավար։ Perl լեզվի պաշտոնական փաստաթղթերում նշվում է՝

  1. Լարրին միշտ ճշտորեն սահմանում է, թե ինչպես պետք է վարվի Perl լեզուն։ Սա նշանակում է, որ նա միշտ վերջնական որոշում է նրա ֆունկցիոնալությունը։
  2. Լարիին թույլատրված է փոխել իր միտքը ավելի ուշ, անկախ նրանից թե ինչ է ասել նախկինում, հասկանալի է՞, Լարրին միշտ ճիշտ է, անգամ երբ նա սխալ էր[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #138937079 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. https://www.gnu.org/award/award-1998.html
  3. «The man behind the Perl - Things you might not know about Larry Wall»։ blog.builtinperl.com։ Վերցված է 2017-06-19 
  4. Marjorie Richardson (May 1, 1999)։ «Larry Wall, the Guru of Perl»։ Linux Journal։ Վերցված է January 12, 2012 
  5. 5,0 5,1 Կաղապար:Triangulation
  6. Sims David (April 8, 1998)։ «Q&A With Larry Wall, Creator of Perl»։ TechWeb։ Արխիվացված օրիգինալից-ից December 5, 1998-ին։ Վերցված է August 15, 2011 
  7. «Larry Wall, Fundamentalist, non-Creationist, programmer»։ Gene Expression 
  8. 8,0 8,1 Wall, Larry (March 3, 1999), Perl, the first postmodern computer language, San Jose Convention Center, San Jose, CA, USA: O’Reilly Media, http://www.perl.com/pub/a/1999/03/pm.html, վերցված է November 19, 2007, «The following is the text of Larry Wall's talk at Linux World on Wednesday, March 3. He explains why Perl is a fitting language for the postmodern era. As a member of the audience commented: "Another mindbender from Larry."» 
  9. 9,0 9,1 «Larry Wall»։ O’Reilly net։ Վերցված է January 12, 2012 
  10. Silberman, Steve (2000), «Scripting on the Lido Deck», Wired 8.10, https://www.wired.com/wired/archive/8.10/cruise.html?pg=3 
  11. Perl 5 Porters Governance – perlpolicy, http://perldoc.perl.org/perlpolicy.html#Perl-5-Porters 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]