Լարս Հերտերվիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Լարս Հերտերվիգ
Lars Hertervig.jpg
Ծնվել է փետրվարի 16, 1830({{padleft:1830|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2]
Ծննդավայր Թյուսվեր, Ռուգլան, Վեստլանն, Նորվեգիա
Վախճանվել է հունվարի 6, 1902({{padleft:1902|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:6|2|0}})[3][4][1][2] (71 տարեկանում)
Մահվան վայր Սթավանգեր, Ռուգլան, Վեստլանն, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Կրթություն Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ
Lars Hertervig Վիքիպահեստում

Լարս Հերտերվիգ (նորվ.՝ Lars Hertervig, փետրվարի 16, 1830({{padleft:1830|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2], Թյուսվեր, Ռուգլան, Վեստլանն, Նորվեգիա - հունվարի 6, 1902({{padleft:1902|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:6|2|0}})[3][4][1][2], Սթավանգեր, Ռուգլան, Վեստլանն, Նորվեգիա), նորվեգացի նկարիչ, բնապատկերների վարպետ: Նորվեգիայում նրան անվանում են «Lysets maler»՝ լույսի նկարիչ[5]: Առավել հայտնի են Ռյուֆյուլկե շրջանի նրա կիսաերևակայական բնանկարները:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարս Հերտերվիգի հուշարձանը

Լարս Հերտերվիգը ծնվել է 1830 թվականին Թյուսվեր քաղաքում: 1852 թվականին սկսել է սովորել Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում Հանս Գուդեի մոտ: Երկու տարի անց նրա մոտ ի հայտ են եկել շիզոֆրենիայի ակնհայտ նշաններ, և նա ստիպված է եղել հեռանալ ակադեմիայից և վերադառնալ Նորվեգիա՝ Սթավանգեր: Հետագայում նա ամբողջ կյանքի ընթացքում տառապել է հոգեկան հիվանդությունից: Միջերկրական ծովի ափին բուժումը չի օգնել, և 1856 թվականի հոկտեմբերին նրան ընդունել են Օսլոյի Գաուստադ հոգեբուժարան: Բուժումն անհաջող է ընթացել, և կյանքի վերջին 30 տարիները նա ապրել է գրեթե աղքատության մեջ. բավարար գումար չի ունեցել նույնիսկ կտավներ գնելու համար և ստիպված է եղել աշխատել գուաշով և ջրաներկով: Որոշ գործերում նա նույնիսկ մի քանի շերտով թղթեր է փակցրել՝ կտավը նմանակելով: Նկարիչը մահացել է Սթավանգերի խնամակալների տանը: Կյանքի ընթացքում գրեթե անհայտ է մնացել: Նրա ստեղծագործությունների մասնակցությամբ առաջին խոշոր ցուցահանդեսը տեղի է ունեցել 1914 թվականին՝ նկարչի մահից 12 տարի անց:

Հերտերվիգի լանդշաֆտներում ներկայացված են Սթավանգերի տեսարանները, ժայռերն ու սոճիները: Նրա լանդշաֆտներում ժայռերն ու ծառերը ֆանտաստիկ ուրվագծեր ունեն, հատկապես 1860-ական թվականներից հետո ստեղծված գործերում: Ժայռերն ու ամպերը հաճախ շատ լավ են նկարված, բնապատկերներին բնորոշ է կապույտ երկինքը:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգացի գրող Յուն Ֆոսեի «Մելամաղձություն» (Melancholia I, 1995) վեպը նվիրված է Լարս Հերտերվիգին[6]:

Սթավանգերում պահպանվել է նկարչի տունը: Նրա պատվին անվանվել են փողոց և հրապարակ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]