Լարիսա Կիրիլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարիսա Կիրիլովա
Ծնվել էդեկտեմբերի 12, 1943(1943-12-12) (80 տարեկան)
ԾննդավայրՆովոսիբիրսկ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
ԵրկերQ21635265?
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Լարիսա Կիրիլովա (ռուս.՝ Лариса Николаевна Кири́ллова, դեկտեմբերի 12, 1943(1943-12-12), Նովոսիբիրսկ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1987 թվական), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1988 թվական), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։ Եղել է Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական գեղարվեստական լիցեյի տնօրենը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսա Կիրիլովան ծնվել է 1943 թվականի դեկտեմբերի 12-ին, Նովոսիբիրսկում։ 1962 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոցը և ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ 1968 թվականին ավարտել է ինստիտուտը Վիկտոր Օրեշնիկովի արվեստանոցում՝ որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Դաշտում»[3] նկարը։

1971-1974 թվականներին Վիկտոր Օրեշնիկովի ղեկավարությամբ աշխատել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցում։ 1973 թվականից սկսել է դասավանդել Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին կից գեղարվեստի միջնակարգ դպրոցում, 1988 թվականից եղել է այդ դպրոցի տնօրենը[4]։ Մեծ մասամբ աշխատել է դիմանկարի և թեմատիկ նկարների ժանրում։ 1969 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Կիրիլովայի ստեղծագործությանը բնորոշ են արվեստի հավերժ թեմաները՝ մայրությունը, ընտանիքը, մարդու գեղեցկությունը, որոնք բացահայտվում են ժամանակակիցների կանանցի կերպարներում։ Կիրիլովայի ստեղծագործություններից են «Շաբաթ օրը» (1970 թվական), «Կթվորուհի Լ․ Տուրի դիմանկարը» (1971 թվական), «Փոցխով աղջիկը», «Կոլտնտեսուհիները» (երկուսն էլ՝ 1973 թվական), «Ինքնապատկերը»[5][6] (1974 թվական), «Դ․ Կուրովայի դիմանկարը»[7], «Քաղհանը» (երկուսն էլ՝ 1976 թվական), «Բալենու մոտ»[8], «Երիտասարդ մայրը» (երկուսն էլ՝ 1977 թվական), «Խոտհունձը․ հանգիստը»[9] (1980 թվական), «Կատյան դաշնամուրի մոտ» (1981 թվական), «Աղջիկը պատուհանի մոտ» (1986 թվական), «Երջանկությունը» (1987 թվական), «Խոտհունձը» (1989 թվական), «Դուստրերի դիմանկարը․ Կատյան» (1994 թվական), «Արվեստը»[10] (1996 թվական) և այլ նկարներ։

Լարիսա Կիրիլլովան եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի և Պետրովսկայայի արվեստի և գիտությունների ակադեմիայի իսկական անդամ[11]։ Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի և այլ երկրների գեղարվեստական թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1987 թվական)
  • Ի․ Ե․ Ռեպինի անվան պետական մրցանակ (1987 թվական)՝ «Աղջիկները պատուհանի մոտ», «Գետում», «Աշխատանքից հետո» նկարների համար
  • ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ (1976 թվական)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.56.
  2. «Санкт-Петербургский государственный академический художественный лицей». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.100.
  4. Митрохина Л. Н., Кириллова Л. Н. История создания Средней художественной школы.//Петербургские искусствоведческие тетради. Вып. 16. СПб, 2009. С. 59.
  5. Пятая республиканская выставка «Советская Россия». — М: Советский художник, 1975. — с.20.
  6. Дмитренко А. Кириллова Лариса Николаевна. Автопортрет. // Портрет в России. XX век: Альманах. Вып. 10. СПб., Palace Edition, 2001. С.318—319, 396.
  7. Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.11.
  8. Художник. 1981, № 1. С.39.
  9. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.14.
  10. Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.289.
  11. Художники Петровской Академии наук и искусств. — Санкт-Петербург: ИПП «Ладога», 2008. — с.184.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.17.
  • Пятая республиканская выставка «Советская Россия». — М: Советский художник, 1975. — с.20.
  • Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.11.
  • Громов Н. Тема вечная, современная. // Вечерний Ленинград, 1980, 14 апреля.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.14.
  • Леняшин В. Поиски художественной правды // Художник. 1981, № 1. С.8-17.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.56.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 4. Кн. 2.. СПб., 1995. С. 466—467.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.289.
  • Дмитренко А. Кириллова Лариса Николаевна. Автопортрет // Портрет в России. XX век: Альманах. Вып. 10. СПб., Palace Edition, 2001. С.318—319, 396.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.398-400. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.100.
  • Художники Петровской Академии наук и искусств. — Санкт-Петербург: ИПП «Ладога», 2008. — с.78-79.
  • Митрохина Л. Н., Кириллова Л. Н. История создания Средней художественной школы. // Петербургские искусствоведческие тетради. Вып. 16. СПб, 2009. С. 48—69.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]