Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը
![]() Մեծագույն արկածները սկսվում են 2001 թ.-ին | |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Ժանր | Մարտաֆիլմ |
Հիմք | Tomb Raider? |
Թվական | 2001 |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Սայմոն Ուեսթ |
Պրոդյուսեր | Գորդոն Լոուրենս Լևին Լոյդ |
Սցենարի հեղինակ | Մայք Վերբ Պատրիկ Մասսեթ |
Դերակատարներ | Անջելինա Ջոլի Ջոն Վոյթ Դենիել Կրեյգ |
Օպերատոր | Փիթեր Մենզիս |
Երաժշտություն | Գրեմ Ռևել |
Մոնտաժ | Dallas Puett? |
Պատմվածքի վայր | Եգիպտոս |
Նկարահանման վայր | Իսլանդիա, Հոնկոնգ և Pinewood Studios |
Կինոընկերություն | ![]() |
Տևողություն | 100 րոպե |
Բյուջե | 115 միլիոն դոլլար |
Շահույթ | 274 703 340 ԱՄՆ դոլար[1] |
Հաջորդ | Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը 2. Կյանքի օրորոց |
IMDb | ID 0146316 |
«Լարա Քրոֆթ: Դամբարաններ թալանողը» (անգլ.՝ Lara Croft: Tomb Raider), հնագետ և արկածախնդիր Լարա Քրոֆթին նվիրված «Tomb Raider» համակարգչային խաղերի շարքի էկրանավորումն է։ Ֆիլմը թողարկվեց 2001 թվականի ամռանը։ Լարայի կերպարը մարմնավորեց Անջելինա Ջոլին։
«Լարա Քրոֆթ: Դամբարաններ թալանողը 2. կյանքի օրորոց» ֆիլմը թողարկվեց 2003 թվականին։
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի սկզբում Լարա Քրոֆթը եգիպտական գերեզմանոցում կռվում է ռոբոտի հետ՝ հիշողության քարտը ձեռք բերելու համար։ Նա չեզոքացնում է ռոբոտին և փոխում դրա ծրագիրը։ Հետագայում պարզ է դառնում, որ կռիվը տեղի էր ունենում Լարայի մասնավոր տարածքում, իսկ Բրայսը (Լարայի օգնականը) ուղղակի ցանկանում էր փորձել իր ռոբոտին։
Նույն օրը՝ մայիսի 15-ին, սկսվում է մոլորակների շքերթը, որը պետք է ավարտվի արևի խավարմամբ։ Սա տեղի է ունենում 5 հազար տարին մեկ անգամ։ Վենետիկում կայանում է Իլլումինատների հանդիպում։ Նրանք ցանկանում են գտնել խորհրդավոր հնության երկու մասերը մինչ մոլորակների շքերթի ավարտը։ Իլլումինատների խմբի անդամ Մանֆրեդ Փաուելը հավաստիացնում է ներկաներին, որ նա կգտնի հնության մասերը։
Այդ նույն գիշեր Լարան երազում տեսնում է իր մահացած հորը, ով հիշեցնում է իրեն մոլորակների շքերթի և դրա հետ կապված «լույսի եռանկյունու» մասին։ Առավոտյան նա գտնում է աստիճանների տակ գտնվող գաղտնի սենյակի մուտքը։ Գաղտնի սենյակում գտնում է տարերայնորեն տկտկացող հին ժամացույց։ Բրայսը զոնդի օգնությամբ ժամացույցի մեջ գտնում է մի սարք, որի շուրջ էլ սկսում են զարգանալ ֆիլմի դեպքերը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Անջելինա Ջոլի | Լարա Քրոֆթ |
Դենիել Կրեյգ | Ալեքս Ուեսթ |
Իեն Գլեն | Մանֆրեդ Փաուել |
Ջոն Վոյթ | լորդ Ռիչարդ Քրոֆթ |
Նոա Թեյլոր | Բրայս |
Քրիս Բերրի | Հիլարի |
Ֆիլմի երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Lara Croft: Tomb Raider - Original Motion Picture Soundtrack թողարկվել է հունիսի 15-ին, 2001 թվական։ Ֆիլմի երաժշտության հիմնական աղբյուրներն են համարվում իռլանդալան «U2» ռոք խմբի «Elevation Tomb Raider Mix» և ամերիկյան «Nine Inch Nails» խմբի «Deep» երգերը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լարա Քրոֆթ: Դամբարաններ թալանողը
- Լարա Քրոֆթ: Դամբարաններ թալանողը
- Ջնջված տեսարաններ
- «Lara Croft: Tomb Raider»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- http://tombraidermovie.euro.ru/
- http://tombraidermovie.com/
|
- ↑ Box Office Mojo — 1999.