Լատինաամերիկյան պարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լատինոամերիկյան պարերից)
2006 թ. MIT բալանոց պարի մրցույթում միջանկյալ մակարդակի միջազգային ոճով լատիներեն պար: Դատավորը կանգնած է առաջին պլանում:

Լատինաամերրիկյան պարեր, պարահանդեսային և ժողովրդական պարերի ընդհանուր անվանում, ձևավորված Լատինական Ամերիկայի տարածքում, սկսած Լատինական Ամերիկայի առաջացումից՝ Իսպանապորտուգալական գաղութացման հետևանքով և այդ իսկ պատճառով լատինոամերիկյան պարերի հիմքում կա մեծ մասամբ իսպանական ազդեցություն։

Հաբաներա և ռումբա պարերն առաջացել են 18-րդ դարում՝ ոնտրաբանսաի հիման վրա, իսկ բաչատան՝ բոլերոյի հիման վրա։ Բրազիլական սամբայում, կոլումբիական կումբիայում, կուբայական մամբայում և ռումբայում Եվրոպականից բացի նկատվում են աֆրիկական ավանդույթներ, իսկ դիաբլադեում՝ հնդկացիական։ Ունիկալ լատինաամերիկյան պար է համարվում տանգոն[1]։

Լատինաամերիկյան պարերին բնորոշ առանձնահատկություններից են էներգետիկան, կրքոտ շարժումները և կոնքերի ճոճումը։

Սերգեյ եւ Վիկտորիա Թաթենկոն «Ahorn Club» - ից «Polizei-Sportverein Berlin» (2010), գերմանացի լատինաամերիկյան պարերի սիրահարները

Կանանց զգեստները որպես կանոնկարճ են, շատ բաց և ընդգրկող։ Տղամարդկանց կոստյումները նույնպես ընդգրկող են, հաճախ (բայց ոչ միշտ) սև գույնի։ Նման հագուստի իմաստն այն է, որ ցուցադվի մարզիկի մկանների աշխատանքը։

XX դարում նկատվում է լատինոամերիկյան պարերի ծաղկում։ Առաջանում են այնպիսի նոր պարաձևեր ինչպիսիք են՝ սալսան, չա-չա-չան և ռեգգետոնը։

Այժմ լատինոամերիկյան պարահանդեսային պարերի ծրագրում ներառված են 5 տարրեր՝

  1. Սամբա
  2. Չա-չա-չա
  3. Ռումբա
  4. Պասադոբլ
  5. Ջայվ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատինո (Լատինոամերիկյան ծրագիր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Танго теперь стало танцем Европейской программы (Standart, Modern, Ballroom)