Լասպի ժայռեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լասպի ժայռեր
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Ուկրաինա
Վարչատարածքային միավորBalaklava Raion?
Ձևավորում1980

«Լասպի ժայռեր» բնական արգելոց (ուկրաիներեն՝ Заповідне урочище «Скелі Ласпі», Ղրիմի թաթարերեն՝ «Laspi qayaları» qoruq ayırığı, «Ласпи къаялары» къорукъ айырыгъы), տեղակայված Սևաստոպոլի Բալակլավա շրջանում։ Սևաստոպոլի քաղաքային խորհրդի Ղրիմի շրջկոմի գործկոմի որոշման համաձայն ստեղծվել է պաշտպանված տարածք՝ 1980 թվականի մայիսի 20-ի № 353-ի որոշման ներքո։ 1969 թվականից ի վեր ընդգրկվել է տեղական նշանակության բնության հուշարձանների շարքում (ZUM 4-565): Անվտանգության պարտավորությունները Սևաստոպոլի անտառտնտեսության գործակալությունը ստանձնեց 1998-ի փետրվարի 5-ին՝ № 5 որոշման ներքո։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողօգտագործողը «Սևաստոպոլի փորձարարական անտառի որս» պետական ձեռնարկությունն է։ Արգելոցային բնասահմանը գրավում է Օրլինովսկու անտառտնտեսության բոլոր 12 շրջանները։

Արգելոցի տարածքը կազմում է 18.4387 հա, որը գրանցվել է 2010 թվականի փետրվարի 15-ին, թիվ 02/2010 որոշման տակ։

Սևաստոպոլի քաղաքային խորհրդի տարածքում կան ևս 4 ազգային նշանակություն ունեցող արգելոցներ` «Բայդարական», «Միս Այա», «Կազակական ծովախորշ», «Խերսոնես Տավրիկյան» և 7 տեղանոց նշանակության` «Ֆիոլենտի հրվանդան», «Ուշակովայի ձորակ», Մակսիմովի ամառանոց, Լուկուլլի, Ֆիոլենտի, Սառիչ, Խերսոնես Տավրիկյան[1] հրվանդանների մոտ։

Ըստ տեղացի պատմիչների` հին ժամանակներում արգելոցում կային բազմաթիվ աղբյուրներ, որոնց միջով այստեղ հոսում էին ճահճոտ հողեր, որտեղից եկել է հունական անվանումը` «լասպի` ճահիճ / ցեխ»։ 1790 թվականի երկրաշարժից հետո աղբյուրներից շատերը կորցրեցին կապը ստորգետնյա ջրերի հետ, որի արդյունքում բնավայրը չորացավ և բնակիչները լքեցին այն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լասպիի ժայռեր»
«Լասպիի ժայռեր»
Բնավայր «Լասպիի ժայռեր»
Բնավայր «Լասպիի ժայռեր»

Լասպի բնավայրը տեղակայված է Ղրիմի լեռների գլխավոր լեռնաշղթայի արևմտյան մասում՝ Բայդարսկայա յայլայի լանջին, Կալանխ-Կայա լեռների գագաթներին (ծովի մակարդակից 623 մ բարձրության վրա) և Իլյաս-Կայա (682 մ նմ), Բայդարսկայա հովտից հարավ-արևմուտք, Տիլովոեի հարավում (Ղրիմի թաթարերեն՝ Hayto) և Օրլինոեի տարածքում (Ղրիմի թաթարերեն՝ Baydar): Լասպի ժայռերը գրավում են նույնանուն բնավայրի հյուսիսային հատվածը, որը շրջապատված է Լասպինյան ծոցի ամֆիթատրոնով։ Ղրիմի այս շրջանը իր տաք կլիմայի, քսերոֆիտ բուսականության համար ոչ պաշտոնապես կոչվում է «Ղրիմյան Աֆրիկա»։ Մոտ 669 մ բարձրության վրա կան Յուրայի ժամանակաշրջանում ձևավորված մարմարենման կրաքարեր։ Արգելոցի կենտրոնական գրավչությունը յոթ ժայռերի մի խումբ է, որոնք կոչվում են «Արևի տաճար», «Յոթ մատներ», «Սատանայի մատները»։

Լեռան լանջերին աճում են մանրապտուղ վայրի ելակ («Arbutus andrachne»), փափկամազ կաղնի («Quercus pubescens Willd.»), մնացուկային Էլդարյան սոճի («Pinus stankewiczii (Sukacz.) Fomin»), հասմիկ («Jasmínum»), պիրականթա[2] («Pyracantha»), ճապկի արական («Cornus mas L.»), մկնափուշ[3] («Rúscus aculeatus»), կիստուս[4] («Cistus tauricus C. Presl.»): Հատկապես հետաքրքիր են բարձր դիհի տնկարկները («Juniperus excelsa») 300-500 տարեկան հասակում 0,5 մետր լայնությամբ և 8-12 մետր բարձրությամբ կոճղով։ Ժայռերի լանջերը գրեթե զուրկ են հողից, որի պատճառով ծառերը արմատավորված են ժայռերի ճեղքերում։ Առավել կարևոր են համարվում խոլորձների ավելի քան 20 տեսակները («Orchidaceae») հայտնի 39 տեսակներից, որոնք աճում են Ղրիմում։ Հատկապես հետաքրքիր և հազվագյուտ է համարվում Կամպերա կոմպերիա[5][6][7] տեսակի խոլորձը («Comperia comperiana (Steven) Asch. et Graebn»): Ընդհանուր առմամբ արգելոցում կա ավելի քան 500 տեսակ բույս, որոնցից 26-ը ընդգրկված են Կարմիր գրքում։

Այս բնավայրում կան հազվագյուտ կարմիր գրքում ընդգրկված տեսակներ՝ սպիտակապոչ արծիվ[8] («Haliaeetus albicilla»), փոքր պայտաքիթ[9] («Rhinolophus hipposideros Bechstein, 1800»), մեծ պայտաքիթ[10] («Rhinolophus ferrumequinum»), ընձառյուծե վիշապօձ[11] և ուրիշներ։

Լասպի բնավայրով է անցնում հին Սևաստոպոլ-Յալթա մայրուղին 45°-75° կտրուկ լանջերով, որոնցում կան 200-300 տարեկան փոքր պտղատու ելակների հազվագյուտ բնական տնկարկներ[12] («Arbutus andrachne L.»), որոնց տարածքը կազմում է ավելի քան 200 հա։ Լասպինսկու լեռնանցքի հարևանությամբ գտնվող արգելոցում կառուցվել է խորաքանդակ՝ ի պատիվ ինժեներ Մ.Գարին-Միխայլովսկու, որը հաշվարկել և մշակել է ճանապարհի նախագիծը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]