Լաուրա Քամհուբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Քամհուբեր
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 8, 1999(1999-08-08)[1] (24 տարեկան)
Amaliendorf-Aalfang, Gmünd District, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Երկիր Ավստրիա
Ժանրերժողովրդական երաժշտություն և փոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Կայքlaurakamhuber.at
 Laura Kamhuber Վիքիպահեստում

Լաուրա Քամհուբեր (գերմաներեն՝ Laura Kamhuber. օգոստոսի 8, 1999(1999-08-08)[1], Amaliendorf-Aalfang, Gmünd District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի երգչուհի։ Ուիթնի Հյուսթոնի « I Will Always Love You » երգի նրա կատարումը, որը տեսագրվել է 2013 թվականին, երբ 13-ամյա Լաուրան մասնակցում էր The Voice Kids-ի գերմանական տարբերակին, ավստրիացի արտիստների կատարումների յություբյան ամենաշատ դիտված տեսանյութն է։ Նա երեք ալբոմ է ձայնագրել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամհուբերը մանկուց սիրել է երգել[2] և իր առաջին հրապարակային երգեցողությամբ հանդես է եկել երեք տարեկան հասակում՝ իր մեծ տատի ծերանոցում[3]։

Տասը տարեկանից նա վոկալ է սովորել Հայդենռայխշտայնի երաժշտական դպրոցում[4]։ 2010 թվականի ապրիլին՝ դեռ տասը տարեկան, մասնակցել է NÖN Talent Contest մրցույթի քասթինգին։ «Դա իմ առաջին բեմական ելույթն էր,- հիշում է նա,- և ես շատ էի նյարդայնանում»[5]։ Նա զբաղեցրել է երկրորդ տեղը[6]։ Ավելի ուշ՝ 2010 թվականի վերջին, մասնակցել է ավստրիական մանկական տաղանդների ամենամյա հեռուստատեսային շոուին՝ Kiddy Contest -ին[7], որտեղ հասել է եզրափակիչ[8] և զբաղեցրեց երրորդ տեղը[9]։ Այդ ժամանակվանից նա պարբերաբար երգի դասերի է հաճախել և հաճախ երգել փոքր ու միջին մասշտաբի համերգների ժամանակ[10]։

2012 թվականին՝ մի դրամահավաքի ժամանակ, նա բարեգործական համերգին առաջին անգամ կատարել է ժողովրդական երգ և պարզել, որ սիրում է այդ ժանրը[10]։ Այդ նույն տարում կիսաեզրափակիչ է դուրս եկել տաղանդների ավստրիական մեկ այլ շոուում՝ Die große Chance on ORF-ում[11][12]։ 13-ամյա Լաուրան այդ մրցույթի ամենակրտսեր մասնակիցն էր[12]։   2013 թվականին նա մասնակցել է The Voice Kids-ի գերմանական թողարկմանը, որտեղ հասել է մարտերի (կամ նոկաուտ ռաունդների) փուլ[10][13]։ Ուիթնի Հյուսթոնի « I Will Always Love You » երգի նրա կատարումը կույր լսումների ժամանակ հավաքել է ավելի քան 210 միլիոն դիտում (2021 թվականի փետրվարի դրությամբ) YouTube--ում[14] և հանդիսանում է ավստրիացի արտիստների կատարումների յություբյան ամենաշատ դիտված տեսանյութը[10] (նրա կատարուման ժամանակ բոլոր երեք դատավորները շրջվեցին, և նա որոշեց լինել Լենա Մեյեր-Լանդրուտի թիմում:)[15][16]

The Voice Kids- ի շնորհիվ նա հայտնվեց երաժշտական արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող մարդկանց տեսադաշտում, և նրա շուրջ կազմավորվեց պրոդյուսերական թիմ։ Ուվե Ալթենռիդը (կոմպոզիտոր) և Փիթեր և Գաբի Ուեսլիները (բառերի հեղինակներ) գրեցին առաջին երգը՝ «Wer Ordnung hält (...ist nur zu faul zum Suchen)»-ը՝ հատուկ նրա համար։ Դրան հաջորդեց ձայնագրման պայմանագրի կնքումը Tyrolis Music-ի հետ[10]։ Նույն թվականին Էնդի Բորգը նրան հրավիրեց երգելու ավստրիական ժողովրդական երաժշտության «Musikantenstadl» հեռուստաշոուում։

2014 թվականի հունվարի 2-ին Լաուրան թողարկեց իր դեբյուտային Wie guat, dass ia Madl bin ալբոմը[17], որը պարունակում է 12 ժողովրդական երգեր[4]։

2015/2016 եթերաշրջանում «Stay Tonight» երգով նա ընդգրկվեց «Եվրատեսիլ» երգի մրցույթի Ավստրիայի ազգային ընտրության եզրափակչում ֆեյսբուքի (առցանց) ընտրության կարճ ցուցակում վիլայարտի տեղի համար[18]։

2016 թվականի դեկտեմբերին նա թողարկեց իր երկրորդ սինգլը՝ «Wunder» վերնագրով[10]։

Նա 2017 թվականի սկզբին նշանակվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ անցկացվող «Ոսկե ժապավեն» արշավի երիտասարդ դեսպան Ավստրիայում / youth ambassador for the UNESCO Club Austria's Gold Ribbon Campaign "Warriors and Angels"[10][19][20] 2017 թվականի վերջին թողարկեց իր երրորդ՝ «Träume» ալբոմը, որի պրոդյուսերն է Դեյվիդ Ռիթը[21][22][23]։ Ալբոմը պարունակում է տարբեր ոճերի երգեր՝ փոփ երաժշտությունից մինչև քանթրի և հոգևոր բալլադներ[24]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Laura Kamhuber sings "I Will Always Love You" during her blind audition for The Voice Kids Germany in 2013 (YouTube)

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014. Wie guat, dass ia Madl bin[25]
  • 2016. Ich glaube noch an Wunder[26] (EP, որը պարունակում է 5 երգ)
  • 2017. Träume

Wie guat, dass i a Madl bin[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա Լաուրայի դեբյուտային ալբոմն է, ձայնագրվել ու թողարկվել է ավստրիական Tyrolis լեյբլի կողմից և ամփոփում է հետևյալ կոմպոզիցիաները.

# Անվանում Տևողություն
1. «Wie guat, dass i a Madl bin»   3.02
2. «Wer Ordnung hält (...ist nur zu faul zum Suchen)»   2.30
3. «Wann wird der Summa kumma?»   2.23
4. «Nix geg'n die guate alte Zeit»   3.42
5. «Mei, is des peinlich»   2.43
6. «Das La-la-la-la-Lied»   3.20
7. «So ist's (...da kannst nix machen)»   2.36
8. «Aber schee is es scho»   3.26
9. «I steh auf Tracht»   2.49
10. «Englisch, Mathe, Deutsch»   3.12
11. «Schlafen kann i später no»   3.13
12. «I bin und bleib a Sängerin»   3.04

Ich glaube noch an Wunder[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մինի ալբոմը, որը նույնպես ձայնագրվել ու թողարկվել է ավստրիական Tyrolis լեյբլի կողմից, ամփոփում է հետևյալ կոմպոզիցիաները.

# Անվանում Տևողություն
1. «Ich glaube noch an Wunder»   03:44
2. «Immer wenn ich Schuhe seh'»   03:00
3. «Sonntag im Bett»   03:23
4. «Richtige im Lotto»   03:17
5. «Aber schee is es scho»   03:25

Träume[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ալբոմը ձայնագրվել ու թողարկվել է ավստրիական Ritt Sound LC 2880 լեյբլի կողմից և ամփոփում է հետևյալ կոմպոզիցիաները.

# Անվանում Տևողություն
1. «Wir Frauen haben’s schwer»   3.09
2. «Freunde für’s Leben (Morning has broken)»   3.15
3. «Eine Lady werd‘ ich nie»   3.15
4. «Immer wenn ich Schuhe seh‘»   3.00
5. «Meine kleinen Schwächen»   3.24
6. «Sonntag im Bett»   3.23
7. «Träume nicht dein Leben»   2.59
8. «6 Richtige im Lotto»   3.17
9. «Alles und noch mehr»   3.37
10. «Wie im Flug»   3.34
11. «Liebeskummer»   2.58
12. «Auch and‘re Mütter haben fesche Söhne»   3.01
13. «Ich glaube noch an Wunder»   3.44

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010. «Ich bleib lieber klein» (Շերիլ Քոուլի « Fight for This Love » երգի գերմաներեն քավրը, որը ներառված է նաև տարբեր արտիստների կատարումների ձայնագրություններն ամփոփող «Kiddy Contest Vol. 16 » ալբոմում)։
  • 2013. «Wer Ordnung hält (...ist nur zu faul zum Suchen)»
  • 2016. «Մնա այս գիշեր» / "Stay Tonight"
  • 2017. «Հենց իմ կողքին» (Brofaction-ի հետ) / "Right Beside Me"

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Laura Kamhuber | KIDDY CONTEST (գերմ.)
  2. «Gesungen hat Laura immer schon gerne». Tips. 2016. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  3. «Der NÖ-Promi der Woche – Laura Kamhuber: Junge Frau mit starken Nerven». Noen.at. 2018 թ․ հունվարի 23. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  4. 4,0 4,1 «Gesungen hat Laura immer schon gerne». Tips. 2016. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին."Gesungen hat Laura immer schon gerne".
  5. «NÖN-Talenteshow: Laura Kamhuber: "Einmalige Chance"». Noen.at. 2015 թ․ մարտի 17. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  6. «Der NÖ-Promi der Woche – Laura Kamhuber: Junge Frau mit starken Nerven». Noen.at. 2018 թ․ հունվարի 23. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին."Der NÖ-Promi der Woche – Laura Kamhuber: Junge Frau mit starken Nerven".
  7. «Laura Kamhuber träumt nicht nur». FM1Today. 2017 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  8. «NÖN-Talent bei Kiddy Contest – noen.at». 2010 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  9. «Die große Chance für Laura Kamhuber». Meinbezirk.at. 2012 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 «Laura Kamhuber träumt nicht nur». FM1Today. 2017 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին."Laura Kamhuber träumt nicht nur".
  11. «Die große Chance für Laura Kamhuber». Meinbezirk.at. 2012 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին."Die große Chance für Laura Kamhuber".
  12. 12,0 12,1 «Die grosse Chance – Süße Tanzmäuse sind weiter». News.at. 2012 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  13. «Voice Kids: Aus für Laura Kamhuber». Noen.at. 2013 թ․ մայիսի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  14. «Whitney Houston – I will Always Love You (Laura) | The Voice Kids 2013 | Blind Audition | SAT.1 - YouTube». 2014 թ․ ապրիլի 4. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  15. «Laura Beautifully Sings 'I Will Always Love You' During Her Audition». SF Globe. 2015 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  16. «Kids Singing Country – Dolly Parton 'I Will Always Love You'». Taste of country. 2015 թ․ հունվարի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  17. «Erste CD von Laura Kamhuber – "Wie guat, dass i a Madl bin"» (German). Meinbezirk.at. 2013 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «61. Song Contest: Kandidaten des österreichischen Vorentscheids». Noen.at. 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  19. «Amaliendorf – UNESCO-Ehre für Laura Kamhuber». Noen.at. 2017 թ․ փետրվարի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  20. «Gold Ribbon Campaign Austria "Warriors and Angels"». WCD. 2017. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  21. «Amaliendorf - Kamhuber: Vom Kinderstar zur „normalen" 18-Jährigen». Noen.at. 2017 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  22. «Träume». Ritt Sound. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  23. «Laura Kamhuber releases her new album...and enters the race for the 2018 San Marino Eurovision candidate». ESC Covers. 2017 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  24. «Laura Kamhuber mit neuem Video». Meinbezirk.at. 2017 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  25. jpc.de Wie guat, dass i a Madl bin Արխիվացված է Ապրիլ 8, 2019 Wayback Machine-ի միջոցով:(գերմ.)
  26. jpc.de Ich glaube noch an Wunder Արխիվացված է Ապրիլ 8, 2019 Wayback Machine-ի միջոցով:(գերմ.)
  27. orf.at Das Linzer Krone Fest 2015 Արխիվացված է Դեկտեմբեր 8, 2015 Wayback Machine-ի միջոցով:(գերմ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Քամհուբեր» հոդվածին։