Լայոշ Նադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայոշ Նադ
Ծնվել էփետրվարի 5, 1883(1883-02-05)[1]
ԾննդավայրApostag[2]
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1954(1954-10-28)[2][1] (71 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2]
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
Ժանրերպատմվածք և վեպ
ԱշխատավայրՆյուգաթ
Պարգևներ
ԱմուսինBoris Szegedi?
 Lajos Nagy (writer) Վիքիպահեստում

Լայոշ Նադ (հունգ.՝ Lajos Nagy, փետրվարի 5, 1883(1883-02-05)[1], Apostag[2] - հոկտեմբերի 28, 1954(1954-10-28)[2][1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2]), հունգարացի արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայոշ Նադը, լինելով ապօրինի ծնունդ, ապրել է կյանքի դառնությունները։ Մասնավոր դասերից ստացած չնչին գումարով մեծ դժվարությամբ ավարտել է համալսարանը, սակայն, իրավաբանի վկայական ունենալով հանդերձ, կարողացել է միայն գրագրի պաշտոն ստանալ փաստաբանի գրասենյակում։

1907 թվականին Լայոշ Նադը «Նեպսավա» թերթում հրատարակում է իր առաջին պատմվածքը։ 1908 թվականին նա «Նյուգատ» ամսագրի աշխատակից էր, սակայն կարճ ժամանակ անց ստիպված էր հեռանալ աշխատանքից, քանի որ նրա ստեղծագործությունների սուր ուղղվածությունը դժգոհություններ էին հարուցում։ Հեռանալով «Նյուգատ» ամսագրից՝ Նադն ապրում է միայն գրական աշխատանքով։ Իր ստեղծագործություններում նա դատապարտում էր պատերազմը, ջերմորեն ողջունում 1919 թվականի հունգարական սոցիալիստական հեղափոխությունը՝ հանդես գալով կոմունիստական գաղափարների ջատագով։ 1934 թվականին Լայոշ Նադը գալիս է ԽՍՀՄ՝ որպես անլեգալ պատգամավոր մասնակցելու ԽՍՀՄ գրողների առաջին համագումարին։ 1945 թվականին դառնում է Հունգարիայի կոմունիստական կուսակցության անդամ։

Լայոշ Նադը թողել է գրական մեծ ժառանգություն։ Նա բազմաթիվ նովելների, ակնարկների, վիպակների, վեպերի հեղինակ է։ Նա հունգարական արձակի սոցիալիստական ռեալիզմի ականավոր ներկայացուցիչներից է։ Ուներ արտաքուստ զուսպ, անաչառ պատմելու ձիրք, որն իր հերթին ընթերցողի մեջ բուռն ռեակցիա էր առաջացնում[3]։

Լայոշ Նադը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հողը; Տունը վաճառվում է։ Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 181-195։ Ռուսերենից թարգմանեց Արմեն Մկրտչյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Надь Лайош // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 179-180։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայոշ Նադ» հոդվածին։