Լաթիֆե Թեքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաթիֆե Թեքին
թուրքերեն՝ Latife Tekin
Ծնվել է1957[1]
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն Թուրքիա
Գրական ուղղություններմոգական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներGarden of forgettin?
Պարգևներ

Լաթիֆե Թեքին (թուրքերեն՝ Latife Tekin, 1957[1], Կեսարիա, Թուրքիա), թուրք գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ոչ մեծ գյուղական բնակավայրում, որը գտնվում էր Կայսերի քաղաքի մոտ։ Դպրոց հաճախել է միայն 9 տարեկանում, այն բանից հետո, երբ նրա ընտանիքը 1966 թվականին տեղափոխվել է Ստամբուլ։ 1974 թվականին՝ կանանց դպրոցն ավարտելուց հետո, աշխատել է Հեռախոսային կապի վարչությունում։ Անդամակցել է Թուրքիայի պրոգրեսիվ կանանց միությանը և Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը[2]։

Իր գրական կարիերան սկսել է 1983 թվականին, երբ հրատարակել է իր «Իմ սիրելի լկտի մահը» վեպը։ Այդ վեպի ֆոլկլյոր-առասպելաբանական ֆանտաստիկան, որը մոտ էր կախարդական ռեալիզմին, գրավել էր հանրության ուշադրությունն ու քննադատությունը։

Թեքինի խոսքերով, նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Նազըմ Հիքմեթը և Ահմեդ Համդի Թանփընարը[3]։

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ սիրելի լկտի մահը/ Sevgili Arsız Ölüm (1983 թվական, մի քանի անգամ վերահրատարակվել է։ Թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն։)
  • Հեքիաթներ Բերջի Քրիստինի կեղտաջրի հորից/ Berci Kristin Çöp Masalları (1984)
  • Երեկոյան դասեր/ Gece Dersleri (1986)
  • Սրեր սառույցից/ Buzdan Kılıçlar (1989)
  • Սիրո նշան/ Aşk İşaretleri (1995)
  • Պարզվում է, որ անտառում մահ կա/ Ormanda Ölüm Yokmuş (2001)
  • «Չմոռանաս» այգի/ Unutma Bahçesi (2004)
  • Մուինար/ Muinar (2006)

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. Репенкова, 2010, էջ 66
  3. Репенкова, 2010, էջ 63-64
  4. Bir Yudum Sevgi, Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Репенкова Мария Михайловна Вращающиеся зеркала: постмодернизм в литературе Турции. — Издательская фирма «Восточная литература» РАН, 2010. — 240 с. — ISBN 978-5-02-036427-1
  • Alatlı A. Aydın despotizmi: bir örnek, Yalçın Küçük ve Gece dersleri. Cağaloğlu, İstanbul: Kitap Dergisi Yayınları, 1986
  • Küçük Y. Küfür romanlari. İstanbul: Tekin Yayınevi, 1986
  • Konuk K. Indentitäten im Prozess: Literatur von Autorinnen aus und in der Türkei in deutscher, englischer und türkischer Sprache. Essen: Blaue Eule, 2001
  • Özer P. Latife Tekin kitabı. Cağaloğlu, İstanbul: Everest Yayınları, 2005
  • Gundogan D. An analysis of Dear shameless death by Latife Tekin: from similitude to the beyond, an alternative female subjectivity via feminine magical realism. Saarbrücken: Verlag Dr. Müller, 2010
  • Atik S. Türk edebiyatında postmodernist süreç ve Latife Tekin. İstanbul: Bilge Kültür Sanat, 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]