Իրինա Տոկմակովա
Իրինա Տոկմակովա | |
|---|---|
| Ծննդյան անուն | ռուս.՝ Ирина Петровна Манукова |
| Ծնվել է | մարտի 3, 1929[1][2][3] |
| Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
| Վախճանվել է | ապրիլի 5, 2018[2][3] (89 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
| Մասնագիտություն | թարգմանչուհի, մանկագիր, բանաստեղծուհի, դրամատուրգ և գրող |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ | |
| Ամուսին | Lev Tokmakov? |
Իրինա Տոկմակովա (ռուս.՝ Ири́на Петро́вна Токмако́ва, մարտի 3, 1929[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - ապրիլի 5, 2018[2][3], Մոսկվա, Ռուսաստան), հայազգի ռուսական մանկագիր, բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր։ Ռուս նկարիչ Լև Տոկմակովի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մոսկվայում։ Հայրը՝ Պերճ Կարպի Մանուկյանը (1901 - 1965)[4], ինժեներ-էլեկտրատեխնիկ էր։ Մայրը՝ Լիդիա Դիլիգենսկայան (1905-1985), մանկաբույժ էր[5]։ Բանաստեղծություններ գրել է մանուկ հասակից, սակայն կարծում էր, որ գրական ընդունակություններ չունի, որի համար էլ ընտրում է լեզվաբանի մասնագիտությունը։ 1953 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ընդհանուր և համեմատական լեզվաբանություն սովորել ասպիրանտուրայում։ Միաժամանակ թարգմանիչ է աշխատել։
Իրինա Տոկմակովան հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոստիկը և Կեշան (պատմվածք), Ե., «Հայաստան», 1974, 58 էջ։ Թարգմ.՝ Հ. Վարդանյան, նկարիչ՝ Լև Տոկմակով։
- Հաջողություն, Իվուշկին (հեքիաթ-վիպակներ), Ե., «Արևիկ», 1987, 162 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Էմմա Մակարյան, նկարիչ՝ Ռ. Գրիգորյան։
- Ծուղրուղու (չափածո հեքիաթ), Ե., «Անտարես», 2004, 20 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Յուրի Սահակյան, նկարիչ՝ Ն. Բարսեղյան։
- Կորած «Ծուղրուղուն» = Потерянный "Ку-ка-ре-ку", Ե., «Էդիթ Պրինտ», 2012, 40 էջ։ Թարգմ.՝ Յուրի Սահակյան, նկարիչ՝ Գ. Գյուլամիրյան։
Ծանաթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ Տոկմակովայի մասին տեղեկություններ Ազգ շաբաթաթերթում
- ↑ «Солидарность» побывала в гостях у известной детской писательницы
| ||||||||||||
- Մարտի 3 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 5 մահեր
- 2018 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծուհիներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային մանկագիրներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Նկարիչների կանայք
- Ռուս արձակագիրներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս կին գրողներ
- Ռուս մանկագիրներ
- Ռուսագիր հայ արձակագիրներ
- Ռուսագիր հայ բանաստեղծներ