Ընդհանուր լեզվաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդհանուր լեզվաբանություն, մարդկային լեզվի ընդհանուր գիտություն, որը կառուցվում է լեզվաբանական տարբեր ուղղությունների (պատմահամեմատական, կառուցվածքային և տիպաբանություն) և առանձին լեզուների ընդհանուր ու մասնավոր ուսումնասիրությունների հիման վրա։ Զբաղվում է լեզվի ծագման խնդրով, լեզվական իրականությունների և հասարակական-տնտեսական երևույթների փոխհարաբերությամբ, լեզվական ընդհանուր օրինաչափությունների խնդրով, լեզուների խաչասերումով, դիալեկտիկայով և այլն։ Այն համակարգում է լեզուների կազմակերպման, զարգացման և գործածության ընդհանուր օրենքները։ Դրանք կարող են իրականացվել երկու տարբերակով՝

Ֆերդինանդ դը Սոսյուր, «Ընդհանուր լեզվաբանություն» աշխատության հեղինակ
  • Ինդուկտիվտիպաբանության միջոցով, լեզուների համեմատությամբ։ Դա թույլ է տալիս ուսումնասիրել ընդհանուր դրույթներ (բացարձակ ընդհանրություններ) և լեզուների մեծամասնության մասին դրույթներ (ստատիկ ընդհանրություններ)։ Օրինակ, բոլոր լեզուների համար ընդհանուր է համարվում այն փաստը, որ հնչյունները լինում են բաղաձայն և ձայնավոր։ Իսկ մեծամասնության համար ճիշտ է, որ ձայնավորների քանակը լեզվում երկուսից ավելի է։
  • Դեդուկտիվ – լեզվի գործածության, խոսքի ու տեքստի առանձնահատկությունների ընդհանուր կանոնների ուսումնասիրմամբ։ 1950-ական թվականներից ընդհանուր լեզվաբանությունը սկսել է զբաղվել նաև լեզվի ու նրա կառուցվածքի ուսումնասիրմամբ։

Ընդհանուր լեզվաբանությունն ունի հետևյալ նպատակները.

  • Լեզվի էության և բնույթի սահմանում
  • Լեզվաբանության ասպեկտների, լեզվի բաժինների ու այն գիտությունների սահմանումը, որոնք ուսումնասիրում են լեզվի բաժինները՝ ձևաբանություն, բառագիտություն և այլն
  • Լեզուների համակարգում և դասակարգում
  • Լեզվաբանական անալիզի, լեզվաբանության մեթոդների զարգացման ու համակարգման մշակում

Ընդհանուր լեզվաբանության բաժիններն են՝

  • Արտաքին լեզվաբանություն – լեզվի ուսումնասիրումը որպես հասարակական երևույթ, լեզվի սոցիալական և մտածողության գործառույթները։
  • Ներքին կամ կառուցվածքային լեզվաբանություն – ուսումնասիրում է լեզուն որպես համակարգ։ Դրանում այն առանձնացնում է միավորներ, կատեգորիաներ, մակարդակներ, կառուցվածք։ Դրա ուսումնասիրման առարկան լեզվական միավորների ուսումնասիրությունն է, նրա պարունակությունը։ Ներքին լեզվաբանության օբյեկտ են գրավոր խոսքը, հնչյունական կազմը, բառային կազմը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]