Իվան Տոչկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Տոչկո
Иван Точко
Ծնվել էհունվարի 9, 1914(1914-01-09)
ԾննդավայրՕխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա
Վախճանվել էնոյեմբերի 12, 1973(1973-11-12) (59 տարեկան)
Վախճանի վայրՍկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մասնագիտությունգրող և դրամատուրգ

Իվան Տոչկո (մակեդոներեն՝ Иван Точко, հունվարի 9, 1914(1914-01-09), Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա - նոյեմբերի 12, 1973(1973-11-12), Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի արձակագիր, դրամատուրգ, լրագրող։

Ծնվել է Օխրիդում։ Սովորել է Բելգրադի համալսարանում։ Առաջին պատմվածքը՝ «Բոյանա», հրատարակվել է 1936 թվականին (սերբախորվաթերեն)։ Հետագայում լույս են տեսել «Պատմվածքներ» (1954), «Ակորդներ» (1957), «Օղակ» (1959), երկրորդ հրատարակությունը՝ 1967 թվականին, պատմվածքների ժողովածուները, «Գինի հոգու համար» լիրիկական արձակ գործը (1968), «Պրեմիերա» արձակ մանրապատումները (1970), «Մեղանչում» լիրիկական մանրապատումը (1971) և «Օխրիդյան եռերգություն» պիեսների ժողովածուն (1974)[1]:

Իվան Տոչկոն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մատանին։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 27-39։ Թարգմ.՝ Հրաչյա Թամրազյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 27։