Իվան Պատորժինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Պատորժինսկի
Ծնվել էփետրվարի 20 (մարտի 3), 1896
Petro-Svystunove, Q4061500?, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 22, 1960(1960-02-22) (64 տարեկանում)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգիչ և օպերային երգիչ
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՉայկովսկու անվան Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիա
ՇրջանավարտDnipropetrovsk Conservatory?
ԱմուսինQ12139160?

Իվան Սերգեևիչ Պատորժինսկի (ուկր.՝ Iван Сергiйович Паторжинський, փետրվարի 20 (մարտի 3), 1896, Petro-Svystunove, Q4061500?, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 22, 1960(1960-02-22), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային երգիչ (բաս) և մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1944)։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Եկատերինոսլավի (այժմ՝ Դնեպրոպետրովսկ) կոնսերվատորիան (1922)։ 1925-1935 թվականներին՝ Խարկովի օպերային թատրոնի, 1935 թ.-ից՝ Կիևի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։

Պատորժինսկին ուկրաինացի վոկալ արվեստի ականավոր ներկայացուցիչներից էր, օժտված թավշյա տեմբրով, ուժեղ ձայնով։

Դերերգերից են՝ Սուսանին (Գլինկայի «Իվան Սուսանին»), Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Ջրաղացպան (Դարգոմիժսկու «Ջրահարսը»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Տարաս (Գուլակ-Արտեմովսկու «Զապորոժցին՝ Դանուբից այն կողմ»), Տարաս Բուլբա (Լիսենկոյի «Տարաս Բուլբա», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942), Վալկո (Մեյտուսի «Երիտասարդ գվարդիա»

Հանդես է եկել նաև որպես կամերային երգիչ։

1946 թվականից՝ Կիևի կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png