Իվան Նովոսելցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Նովոսելցև
ռուս.՝ Ива́н Новосе́льцев
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 25, 1991(1991-08-25)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2000—2001 Ռուսաստան Սոկոլ (Մոսկվա)
2002—2005 Ռուսաստան Կռիլյա Սովետով
2005—2011 Ռուսաստան Խիմկի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012 Ռուսաստան Իստրա 17 (0)
2012—2014 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 38 (1)
2015—2016 Ռուսաստան Ռոստով 44 (2)
2016—2019 Ռուսաստան Զենիթ (ՍՊ) 5 (0)
2018  Ռուսաստան Արսենալ (Տուլա) 2 (0)
2018  Ռուսաստան Անժի 11 (1)
2019  Ռուսաստան Ռոստով 9 (0)
2019—մ.հ. Ռուսաստան Սոչի 2 (0)
Ազգային հավաքական
2011 Ռուսաստան Ռուսաստան (ուս.) 2 (0)
2015—2016 Ռուսաստան Ռուսաստան 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 04.08.2019:

Իվան Եվգենևիչ Նովոսելցև (օգոստոսի 25, 1991(1991-08-25)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Սոչի» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՕՌՄՊՄԴ-ի «Խիմկի» ակումբի սան է, խաղացել է երիտասարդական թիմում։ 2011 թվականին կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր ակումբի հետ, որը հանդես էր գալիս ՖԱԼ-ում, դրանից հետո վարձավճարով տեղափոխվել է երկրորդ դիվիզիոնի «Իստրա» ակումբ, որիտեղ անցկացրել է 17 խաղ և արժանացել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբի ուշադրությանը, որը հանդես էր գալիս ՖԱԼ-ում։ 2012 թվականի Նովոսելցևը երեք տարվա պայմանագիր է կնքել «Տորպեդո» ակումբի հետ։ 2014 թվականին «Տորպեդո» ակումբի հետ դարձել է ՖԱԼ առաջնության բրոնզե մեդալակիր, որը թույլ է տվել ակումբին վերադառնալ Պրեմիեր լիգա[3]։ Սևասպիտակների կազմում Նովոսելցևը անցկացրել է 38 խաղ և խփել մեկ գոլ։ Նրա նորամուտը Պրմիեր լիգայում կայացել է 2014 թվականի օգոստոսի 2-ին ԲԿՄԱ ակումբի դեմ արտագնա խաղում[4]։

2015 թվականի հունվարի 12-ին Նովոսելցևը տեղափոխվել է «Ռոստով»՝ պայմանագիր կնքելով մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը[5]։ 2015/16 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր[6]։

2016 թվականի հուլիսի 30-ին խփել է առաջին գոլը 2016/17 մրցաշրջանի Ռուսաստանի առաջնությունում «Օրենբուրգ» ակումբի դարպասին, որը «Ռոստովի» կազմում Նովոսելցևի համար դարձել է առաջինը[7]։ Ընդհանուր «Ռոստովի» կազմում անցկացրել է 46 խաղ և խփել 2 գոլВ:

2016 թվականի օգոստոսի 31-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբ։ 2018 թվականի հունվարի 31-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Տուլայի «Արսենալ» ակումբ մինչև մրցաշրջանի ավարտը ժամկետով[8]։ 2018 թվականի հուլիսի 27-ին տեղափոխվել է «Անժի» մինչև մրցաշրջանի ավարտը[9]։

2019 թվականի հունվարի 29-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ռոստով» մինչև 2018/2019 մրցաշրջանի ավարտը[10]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չի խաղացել Ռուսաստանի հավաքականի պատանեկան և երիտասարդական թիմերում։ Ազգային հավաքականում նորամուտը կատարել է 2015 թվականի մարտի 31-ին Ղազախստանի հավաքականի դեմ ընկերական խաղում (0:0)[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է բասկետբոլիստուհի Կատերինա Նովոսելցևի (Կեյրու) հետ։ Առաջարկությունն արել է Դոնի Ռոստովի «Օլիմպ-2» մարզադաշտում 2015 թվականի ապրիլի 20-ին «Տորպեդոյի» դեմ «Ռոստովի» հաղթական խաղից հետո[12]։ Հարսանիքը կայացել է 2015 թվականի հոկտեմբերի 24-ին:

2019 թվականի փետրվարին հայտնի է դարձել Կատերինայի հղիության մասին, ինչպես նաև այն մասին, որ Նովոսելցևը հեռացել է նրանից[13]։ Հետագայում հայտնի է դարձել, որ նա կնոջ հետ կուտակած ունեցվածքը գրացել է մոր անունով[14]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իստրա 2 դիվիզիոն 2011/12 17 0 0 0 17 0
Ընդհանուր 17 0 0 0 0 0 17 0
Տորպեդո (Մոսկվա) ՖԱԼ 2012/13 13 1 0 0 13 1
2013/2014 10 0 0 0 10 0
Պրեմիեր Լիգա 2014/15 15 0 1 0 16 0
Ընդհանուր 38 1 1 0 0 0 39 1
Ռոստով Պրեմիեր Լիգա 2014/15 11 0 2 0 13 0
2015/16 28 0 0 0 28 0
2016/17 5 2 0 0 4 0 9 2
Ընդհանուր 44 2 2 0 4 0 50 2
Զենիթ (ՍՊ) Պրեմիեր Լիգա 2016/17 5 0 0 0 3 0 8 0
2017/18 0 0 1 0 0 0 1 0
Ընդհանուր 5 0 1 0 3 0 9 0
Ամբողջ կարիերա 104 3 4 0 7 0 115 3

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ
Ռուսաստան Ռուսաստան
Տարի Խաղեր Գոլեր
2015 3 0
2016 2 0
Ընդհանուր 5 0

Խաղերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր։ 5 խաղեր / 0 գոլ; 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 2 պարտություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. ««Жена заценила мой финт». Новосельцев — о себе, Кейру и Ростове». Чемпионат. 2 августа 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. Match report
  5. Новосельцев перешёл в «Ростов»
  6. ««Ростов» завоевал серебряные медали чемпионата России!». Официальный сайт ФК «Ростов». 21 мая 2016 года. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. «Иван Новосельцев: «Это мой первый мяч за «Ростов» и в премьер-лиге»». Sports.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  8. Иван Новосельцев переходит на правах аренды в «Арсенал»
  9. «Новосельцев — в «Анжи»!». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. «Иван Новосельцев продолжит сезон в Ростове-на-Дону». Официальный сайт ФК «Зенит» (Санкт-Петербург). 29.01.2019. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  11. «Иван Новосельцев: «Никакого волнения от дебюта за сборную, играл как обычно»». Спорт-Экспресс. 31 марта 2015 года.
  12. Новосельцев сделал предложение Кейру после победы над «Տորպեդո» / Спорт-Экспресс, 20 апреля 2015.
  13. Жена Новосельцева Катерина Кейру рассказала о беременности и "подлом предательстве близкого человека" / Спорт-Экспресс, 26 февраля 2019
  14. Беременная жена обвинила футболиста «Зенита» в махинациях / Lenta.ru, 26 февраля 2019