Իվան Դիբիչ-Զաբալկանսկի
| Իվան Դիբիչ-Զաբալկանսկի գերմ.՝ Hans Karl Friedrich Anton von Diebitsch | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 13, 1785[1][2] |
| Ծննդավայր | Wielka Lipa, Օսբորնիկի Սլյոնսկե, Տշեբնիցկիյ, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան |
| Մահացել է | մայիսի 29 (հունիսի 10), 1831 (46 տարեկան) |
| Մահվան վայր | Kleszewo, Պուլտուսկ, Պուլտուսկի շրջան, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
| Գերեզման | Վոլկովյան գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | սպա և քաղաքական գործիչ |
| Ամուսին | Anna von Tornauw? |
| Ծնողներ | հայր՝ Հանս Էհրենֆրեդ ֆոն Դիբիչ ընդ Նարդեն[3] |
| Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Իվան Իվանովիչ Դիբիչ Զաբալկանսի (մայիսի 13, 1785[1][2], Wielka Lipa, Օսբորնիկի Սլյոնսկե, Տշեբնիցկիյ, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան - մայիսի 29 (հունիսի 10), 1831, Kleszewo, Պուլտուսկ, Պուլտուսկի շրջան, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), ռուսական գեներալ-ֆելդմարշալ (1829), կոմս (1827)։
Ռուսաստանում ծառայության անցած (1798) պրուսական սպայի որդի։ Ծառայել է գվարդիայում, մասնակցել Ֆրանսիայի դեմ 1805—1807 թվականների պատերազմին։ 1815 թվականից եղել է առաջին բանակի շտաբի պետ, 1823 թվականից՝ Գլխավոր շտաբի պետ և կվարտիրմայստերային մասի կառավարիչ (1824)։ Շերվուդի մատնության հիման վրա Նիկոլայ I-ին հայտնել է դեկաբրիստների՝ նախապատրաստվող ապստամբության մասին և անձամբ ղեկավարել նրանց ձերբակալությունը երկրորդ բանակում։ 1828—1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ փաստորեն ղեկավարել է Բալկանյան ճակատի ռազմ, գործողություննևրը, իսկ 1829 թվականի փետրվարի 9-ից գլխավոր հրամանատարն էր (Վիտգենշտեյնի փոխարեն)։ Դեմ էր Բալկաններում ազգային-ազատագրական պատերազմ սկսելուն։ Եղել է 1830—1831 թվականների Լեհական ապստամբությունը ճնշող զորքերի գլխավոր հրամանատար։ Գործուն մասնակցություն է ունեցել Երևանի մարզի գաղութային կառավարման կանոնները կազմելուն։ Դիբիչը վայելել է Ալեքսանդր I և Նիկոլայ I կայսրերի վստահությունը ապաշնորհ, կաբինետային ստրատեգ էր, պրուսական ռազմական դպրոցի սան, փառամոլ և բանսարկու։ Մահացել է խոլերայից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #116098635 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Դիբիչ-Զաբալկանսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 377)։ |