Իվան Գուբկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Իվան Գուբկին
Иван Губкин
Իվան Գուբկին.JPG
Ծնվել է սեպտեմբերի 21, 1871(1871-09-21)
Q19815175?, Նավաշինսկի շրջան, Նիժնի Նովգորոդի մարզ
Մահացել է ապրիլի 21, 1939(1939-04-21)[1] (67 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Գերեզման Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտություն երկրաբան և ուսուցիչ
Հաստատություն(ներ) Moscow Mining Academy
Գործունեության ոլորտ petroleum geology
Պաշտոն(ներ) ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Անդամակցություն ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Սանկտ Պետերբուրգի պետական լեռնային ինստիտուտ
Պարգևներ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և ՌԽՖՍՀ գիտությունների և տեխնիկայի վաստակավոր գործիչ
Կուսակցություն ԽՄԿԿ
Ivan Gubkin Վիքիպահեստում

Իվան Միխայլովիչ Գուբկին (ռուս.՝ Иван Михайлович Губкин, սեպտեմբերի 21, 1871(1871-09-21), Q19815175?, Նավաշինսկի շրջան, Նիժնի Նովգորոդի մարզ - ապրիլի 21, 1939(1939-04-21)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային երկրաբան, խորհրդային նավթային երկրաբանության հիմնադիր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929 թվականից), ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ (1936 թվականից)։ ԽՄԿԿ անդամ՝ 1921 թվականից։ Պետերբուրգի լեռնային ակադեմիան ավարտելուց հետո աշխատել է Երկրաբանական կոմիտեում։ 1920—30-ական թվականներին ղեկավարել է երկրաբանական կազմակերպություններ և ուսումնական հաստատություններ։ Աշխատությունները նվիրված են նավթի երկրաբանությանը։ «Ուսմունք նավթի մասին» դասական երկում Գուբկինը ստեղծել է իր տեսությունը նավթի ծագման, նավթային հանքավայրերի ձևավորման պայմանների մասին, մշակել նավթի և գազի միգրացիայի, նավթային կուտակումների դասակարգման հարցերը, տեղաբաշխման օրինաչափությունները։

Գուբկինի աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ տեսական և գործնական արժեք ունեցան Գուբկինի աշխատանքները Վոլգա-Ուրալյան շրջանի նավթային բազայի ստեղծման վերաբերյալ։ «Ուրալա-Վոլգյան նավթաբեր մարզը» աշխատությունում Գուբկինը կանխատեսեց այդ շրջանի նավթարդյունաբերական հեռանկարները։ Չնայած որոշ երկրաբանների դիմադրությանը, Գուբկինի տեսակետները հաղթեցին։ Գուբկինի անմիջական մասնակցությամբ էին լուծվում Ուրալա-Կուզնեցկի կոմբինատի, Կարագանդայի, Ալթայի միներալահումքային բազայի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի, Անդրկովկասի արդյունաբերական զարգացման խնդիրները։ 1937 թվականին Գուբկինը ընտրվեց Միջազգային երկրաբանական կոնգրեսի Մոսկվայում տեղի ունեցած 17-րդ նստաշրջանի նախագահ։ Նա առաջին գումարման ԽՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ էր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Գուբկինի անունով կա քաղաք ՌԽՖՍՏ Բելգորոդի մարզում։ Նրա անունը շնորհվել է Մոսկվայի նավթաքիմիական և գազի արդյունաբերության ինսաին և Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ երկրաբանության համալսարանին։ 1949 թվականին ԽՍՀՄ ԳԱ հաստատել է Ի․ Մ․ Գուբկինի անվան դրամական մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Губкин Иван Михайлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 240 CC-BY-SA-icon-80x15.png