Իվան Բոդյուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Բոդյուլ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21 1917 (հունվարի 3 1918)
ԾննդավայրԱլեկսանդրովկա, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Ռուսական հանրապետություն
Մահացել էհունվարի 27, 2013(2013-01-27)[1] (95 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա (1942) և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1958)
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Հանրապետության շքանշան և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
Ivan Bodiul Վիքիպահեստում

Իվան Իվանովիչ Բոդյուլ (ռուս.՝ Ива́н Ива́нович Бо́дюл; մոլդ.՝ Ivan Bodiul, դեկտեմբերի 21 1917 (հունվարի 3 1918), Ալեկսանդրովկա, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Ռուսական հանրապետություն - հունվարի 27, 2013(2013-01-27)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

1937 թվականին ավարտել է Վոզնեսենսկի գյուղատնտեսական տեխնիկումը, աշխատել կոլնտեսության ավագ գյուղատնտես: 1958 թվականին՝ ԽՄԿԿ ԿԿ–ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1938-1942 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի ռազմա-անասնաբուժական ակադեմիան, ուսումն ավարտելուց հետո Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներյ անցել է զինվորական ծառայության, 1942 թվականից հրամանատարական պաշտոններ է վարել խորհրդային բանակում։

1959–1961 թվականներին եղել է Մոլդավիայի կոմունիստական կուսակցության ԿԿ–ի երկրորդ, 1961-1980 թվականներին՝ առաջին քարտուղար։ 1961-ից ԽՄԿԿ ԿԿ–ի անդամ է, ԽՍՀՄ V–IX գումարումների Գերագույն խորհուրդի դեպուտատ Մոլդովական հանրապետությունից, եղել է Լեոնիդ Բրեժնևի մտերիմը, ըստ ոչ հաստատված տեղեկությունների[2][3] (քանի որ Բոդյուլը ինքը դրանք հերքում էր[3]) , Բոդյուլը օգնել էր Բրեժնևին, ամուսնանալով այն կնոջ հետ, ով արտաամուսնական կապի պատճառով երեխա էր սպասում Բրեժնևից:

1985 թվականի մայիս ամսին անցել է թոշակի, մինչև մահանալը ապրել է Մոսկվայում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Умер Иван Иванович Бодюл (ռուս.)
  2. Олимпийцы (воспоминания бывшего председателя КГБ СССР Владимира Семичастного)
  3. 3,0 3,1 Новый фильм о Генсеке снимается по публикации в «Комсомолке» // «Комсомольская правда». — 16 сентября 2004
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 502 CC-BY-SA-icon-80x15.png