Իվանե Մաչաբելի
Իվանե Մաչաբելի
վրաց.՝ ივანე მაჩაბელი | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 27 (փետրվարի 8), 1854 կամ փետրվարի 8, 1854[1] |
| Ծննդավայր | Թամարաշեն, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | հունիսի 26 (հուլիսի 8), 1898 (44 տարեկան) կամ հուլիսի 8, 1898[1] (44 տարեկան) |
| Վախճանի վայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ և հրապարակախոս |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Իվանե Մաչաբելի (վրաց.՝ ივანე მაჩაბელი, հունվարի 27 (փետրվարի 8), 1854 կամ փետրվարի 8, 1854[1], Թամարաշեն, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 26 (հուլիսի 8), 1898 կամ հուլիսի 8, 1898[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի գրող, լրագրող և հասարակական գործիչ։ Հայտնի է Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների թարգմանություններով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մաչաբելի վրացական ազնվականների ընտանիքում, Թամարաշենի գյուղում (ներկայում՝ Հարավայի Օսիայի տարածքում՝ Ցխինվալիի մոտ)։ Սովորել է Սանկտ Պետերբուրգում, Գերմանիայում և Փարիզում։ Վրաստան վերադառնալուց հետո Իլյա Ճավճավաձեին առաջարկում է համագործակցել հանուն վրացական մշակույթի վերածննդի ու ընդդեմ Ռուսաստանի կայսերական իշխանության։ Որպես գլխավոր խմգագիր աշխատել է Վրաստանի առաջատար ազգային ամսագրերում՝ «Իվերիա» և «Դրոեբա»։ Իր ողջ կյանքի ընթացքում աշխատել է Շեքսպիրի ստեղծագործությունների թարգմանության վրա։ Թեև երբեք չի եղել Անգլիայում, սակայն հիանալի թարգմանել է Համլետ, Օթելլո, Մակբեթ, Ռիչարդ II, Հուլիոս Կեսար, Անտոնիոս և Կլեոպատրա դրամաները։ Այդ թարգմանությունները մինչ օրս մնում են Ռուսթավելու անվան թատրոնի խաղացանկում։ Մաչաբելին 1898 թվականի հունիսի 26-ին դուրս է եկել Թիֆլիսի իր բնակարանից ու անհետ կորել։
Մաչաբելիի տուն-թանգարանը գտնվում է Թամարաշենի գյուղում՝ գրողի հայրենական տանը, որ կառուցվել է XIX դարում։ 1997 թվականին շենքը լրջորեն վնասվել է, ինչպես վկայվում է, տեղացի օսեթ ազգայնամոլների կողմից։ 2008 թվականի վրաց-օսական պատերազմից անմիջապես հետո թանգարանը հիմնովին ավերվել է, իսկ ցուցանմուշները ոչնչացվել են։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Большая советская энциклопедия. - М.: Советская энциклопедия. 1969-1978
- Rayfield, Donald (2000), The Literature of Georgia: A History: 1st edition, p. 181. Routledge, ISBN 0-7007-1163-5
- Georgian Monument Blown up in South Ossetia, The Jamestown Foundation Monitor, Volume 3, Issue 145 (July 25, 1997).
- International Organization Affirms that Machabeli Museum is Destroyed in Tamarasheni. The Georgian Times. January 30, 2009.
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1854 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 8 մահեր
- 1898 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Վրացի գրողներ
- Վրացի թարգմանիչներ
- Վրացի լրագրողներ
- Վրացի հասարակական գործիչներ