Իսպանիայի Գերագույն դատարան
Իսպանիայի Թագավորության գերագույն դատարան | |
---|---|
Tribunal Supremo de España | |
![]() Իսպանիայի գերագույն դատարանի շենքը Մադրիդում | |
Հիմնադրված է | 1812 թվական |
Լուծարված է | լուծարված չէ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մադրիդ, Իսպանիա |
Իրավազորության աղբյուր | Իսպանիայի Սահմանադրություն |
Հաստիքների թիվ | 74 (կարող է փոխվել օրենսդիրի վճռով) |
Գերագույն դատարանի նախագահ | |
Սկսած | դեկտեմբեր, 2013 |
Իսպանիայի գերագույն դատարան (իսպ.՝ Tribunal Supremo de España), բարձրագույն դատական մարմին Իսպանիայի Թագավորությունում, որը համարվում է երկրի մայր օրենք համարվող Սահմանադրության գլխավոր երաշխավորն ու երկրում սահմանադրականության վերահսկող[1][2]:
Իրավասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի գերագույն դատարանը համարվում է Թագավորության բարձրագույն դատական ատյանը, որի քննության տակ են գտնվում տարբեր ոլորտի վարույթներ՝ սահմանադրության կարգավորման լայն շրջանակների հետ կապված: Այն կարող է քննել անհատների առնչությամբ քաղաքացիական վարույթներ, սակայն սովորաբար գործում է որպես վերաքննիչ վարչական դատարան, որի գործառույթների մեջ է մտնում տեղական կամ նահանգային ընդհանուր իրավասության դատարանների գործողությունների արդյունքում առաջացող ընթացակարգային խախտումները: Իսպանիայի գերագույն դատարանի իրավասությունների մեջ է մտնում նաև ստորադաս դատարանների որոշումների բեկանումը` Իսպանիայի Սահմանադրության, օրենքների և ենթաօրենսդրական ակտերի դրույթների համաձայն[3]:
Իսպանիայի գերագույն դատարանը պատասխանատվություն է կրում օրենքով նախատեսված այլ ընթացակարգային բողոքները քննելու համար: Դրանց թվին են պատկանում կառավարության նախարարների, սենատորների ներկայացուցչության, տարբեր տարածաշրջանային խորհրդարանների անդամների, ավագ դատավորների, ինչպես նաև երկրի ղեկավարի և սահմանադրական դատարանի դատավորների մասնակցությամբ վարույթների քննությունը: Նման իրավասությունը ավելացնում է դատարանի կողմից ինքնաբացարկների հավանականությունը[4]:
Իսպանիայի գերագույն դատարանի դատավճիռը կամ որոշումը ներմիապետական այլ դատական ատյաններում բողոքարկման ենթակա չէ, թեև երկրի թագավորն ունի գերագույն դատարանի կողմից ընդունված վճիռները սեղմ ժամկետներում առ ոչինչ հայտարարելու բացառիկ իրավունք: Գերագույն դատարանի որոշումները կարող են չեղյալ համարվել Սահմանադրական դատարանի կողմից, այն դեպքում, եթե տվյալ վճիռը հակասում է 1978 թվականի Իսպանիայի Սահմանադրությունում ամրագրված քաղաքացիների իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանութան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, քանի որ Իսպանիան պաշտոնապես վավերարրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան[5]:
Սահմանադրաիրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի գերագույն դատարանը համարվում է իշխանության տարանջատման արդյունքում առաջ եկած կառավարման ապարատի երեք ճյուղերից մեկը՝ օրենսդիր և գործադիր մարմինների հետ միասին: Եթե օրենսդիր մարմինը կատարում է օրինաստեղծման գործառույթ, իսկ գործադիրը՝ ի դեմս կառավարության, ամրագրում է այն, ապա գերագույն դատարանը ապահովում է ընդունված օրենքների գերակայությունն ու դրանց խախտումների անաչառ պատժելիությունը: Գերագույն դատարանն ապահովում է այնպիսի միջոցներ, որի պայմաններում օրենքը դառնում է հավասար ցանկացած անձի համար[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կաղապար:Cita web
- ↑ «Recursos ante el Tribunal Supremo: Casación Penal, Civil...»։ www.tuabogadodefensor.com (es-ES)։ Վերցված է 2018-09-08
- ↑ Consejo General del Poder Judicial. Historia del Tribunal Supremo.
- ↑ El espíritu del Bicentenario regresa a San Fernando
- ↑ «Protecting human rights in Spain: 6 HELP courses launched in 2017»։ Human Rights Education
for Legal Professionals (en-GB)։ Վերցված է 2018-09-08 - ↑ Press Europa։ «Tribunal Supremo hoy | Fallos, sentencias, recursos y noticias | Europa Press»։ www.europapress.es (իսպաներեն)։ Վերցված է 2018-09-08
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իսպանիայի Գերագույն դատարան կատեգորիայում։ |