Վիկտորյա Իսակովա
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1976[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Խասավյուրտ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Յուրի Մորոզ[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Վիկտորյա Եվգենևնա Իսակովա (ռուս.՝ Виктория Евгеньевна Исакова, հոկտեմբերի 12, 1976[1], Խասավյուրտ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի (2015), «Ճայ», «Տրիումֆ» և «Ոսկե արծիվ» մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտորյա Իսակովան ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 12-ին Դաղստանի ԻՍԽՀ Խասավյուրտ քաղաքում։ Հայրը՝ Եվգենի Գերցելևիչ Իսակովը, բանաստեղծ է, «Անժի» ֆուտբոլային ակումբի նախկին ադմինիստրատորն ու «Վիդնոե» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր տնօրենը[3][4][5]։ Տասներեք տարեկան հասակում Վիկտորյա Իսակովն ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։
Դպրոցն ավարտելուց հետո Վիկտորյա Իսակովան ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիա, սակայն մեկ տարի անց տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա, որտեղ սովորել է Օլեգ Եֆրեմովի կուրսում։ ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան ավարտել է 1999 թվականին։
1999 թվականից մինչև 2001 թվականը Վիկտորյա Իսակովան աշխատել է Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում, որտեղ կատարել է Նինա Զարեչնայայի դերը «Ճայը» (Անտոն Չեխովի համանուն պիեսի հիման վրա և Մավկայի դերը «Անտառային երգ» (ըստ Լեսյա Ուկրաինկայի պիեսի) ներկայացումներում։
2001 թվականին Բիկտորյա Իսակովան ընդունվել է Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի թատերախումբ։ «Վիյ» ներկայացման մեջ Պաննոչկայի դերը կատարելու համար 2003 թվականին արժանացել է «Ճայ» թատերական մրցանակի։
Կինոյում Վիկտորյա Իսակովայի նորամուտը կայացել է 1998 թվականին, երբ նա նկարահանվել է «Չեխով և Կո» (ռուս.՝ «Чехов и Ко») հեռուստասերիալում՝ կատարելով էպիզոդիկ դեր։ Եվս մեկ էպիզոդիկ դեր նա կատարել է 2000 թվականին «Կայսրությունը հարվածի տակ է» (ռուս.՝ «Империя под ударом») սերիալում, իսկ 2002 թվականից սկսել է պարբերաբար նկարահանվել կինոյում։
2002 թվականին Վիկտորյա Իսակովան ծանոթացել է ռեժիսոր Յուրի Մորոզի հետ, ում կինը մահացել էր ոչ վաղ անցյալում։ Հաջորդ տարի նրանք ամուսնացել են[6]։
2005 թվականին Վիկտորյա Իսակովան խաղացել է իր առաջին նշանակալի դերը կինոյում՝ նկարահանվելով ռուս-ուկրաինական «Համբուրում են միշտ ոչ նրանց» (ռուս.՝ «Целуют всегда не тех»)։ Ճանաչում է ձեռք բերել հաջորդ տարի՝ «Պիրանիայի որս» («Охота на пиранью») և «Պահանջվում է դայակ» (ռուս.՝ «Требуется няня») ֆիլմերում նկարահանվելուց հետո։ Վերջին ֆիլմում իր դերի մասին Իսակովան ասել է.
![]() |
Սադիլովայի ֆիլմում իմ հերոսուհին ռեֆլեքսավորող է։ Կարծես թե նրա մոտ ամեն ինչ լավ է, սակայն դա միայն արտաքինից։ Եթե կարգի բերվի, ապա նրա կյանքում շատ բան կարելի է փոխել, իսկ Վերան, չգիտես ինչու, դա չի անում։ Եվ ես կուզենայի հասկանալ, թե ինչպես կարելի է այդպես ապրել։
Բնօրինակ տեքստ (ռուս.)
В фильме Садиловой моя героиня рефлексирующая. Вроде бы у неё всё хорошо, но это только на поверхности. Если разобраться, то многое в её жизни можно изменить, а Вера почему-то этого не делает. И мне хотелось понять, как можно так жить»[6]. |
![]() |
2006 թվականին Վիկտորյա Իսակովան Յուրի Մորոզի «Կետ» ֆիլմում Կիրայի («Զեբր» մականունով) դերակատարման համար արժանացել է Չիկագոյի միջազգային կինոփառատոնի մրցանակի Տարվա լավագույն դերասանուհի անվանակարգում[7]։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
- 2000 – «Կոչեք Պեչորին» – Վերա
- 2001 – «Լեդի մեկ օրով» – Լուիզա
- 2001 – «Անօժիտը» – Լարիսա
- 2002 – «Откровенные полароидные снимки» – Նադյա
- 2003 – «Վիյ» – Պանոչկա
- 2004 – «Сон в шалую ночь» – Տիտանիա
- 2005 – «Поздравляю с будним днём!» – Անետ
- 2008 – «Մորեխ»[8] – Նադեժդա
- 2011 – «Մեծ աղմուկ ոչնչից»[9] – Բեատրիչե
- 2012 – «Отражения, или Истинное»[10] – Աննի
- 2012 – «Մեծ կախարդություն»[11] – Մարտա դի Սպելտա
- 2015 – «Բալենու այգի» – Ռանևսկայա
- Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն
- 2000 – «Ճայ» – Նինա Զարեչնայա
- 2000 – «Անտառային երգ» – Մավկա
- Другой Театр
- Դրամատուրգիայի ու ռեժիսուրայի կենտրոն Ալեքսեյ Կազանցևի ու Միխայիլ Ռոշչինի ղեկավարությամբ
- 2005 – «Галка Моталко» – Սվետա Կոմետա, չեմպիոն
- Գոգոլ-կենտրոն
- 2013 – «Եղբայրներ» (Լուկինո Վիսկոնտիի «Ռոկոն ու նրա եղբայրները» ֆիլմի ռեմեյք, ռեժիսոր՝ Ալեքսեյ Միզգիրյով) – Նադյա
- 2014 – «(М)ученик», գերմանացի դրամատուրգ Մարիուս ֆոն Մայենբուրգի պիեսի հիման վրա – Ելենա Լվովնա Կրասնովա (կենսաբանության ուսուցչուհի)
- Այլ
- «Կանանց թագավորություն» (ռուս.՝ «Бабье царство», ռեժիսոր՝ Ալլա Պոկրովսկայա)
- «Ռազմագերի Վորոպաևի օրագիրը» (ռեժիսոր՝ Մարինա Բրուսնիկինա)
- «Գնչուներ» (ռեժիսոր՝ Մարինա Բրուսնիկինա)
Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Свободный полёт» (Վալերի Մելաձե)
- «Мой брат» (Վալերի Մելաձե, Կոնստանտին Մելաձե)[13]
- «Надя» (Дельфин)
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2002 | ս | Մարդասպանի օրագիրը | Дневник убийцы | Ռոզա |
2002 | ս | Կամենսկայա-2 | Каменская-2 | Կատյա |
2003 | ս | Խուզարկուներ | Сыщики-2 | Մայա |
2003 | ֆ | Կանայք առանց կանոնների խաղում | Женщины в игре без правил | Տոնյա |
2004 | ֆ | Միություն առանց սեքսի | Союз без секса | Լենա |
2005 | ֆ | Համբուրում են միշտ ոչ նրանց | Целуют всегда не тех | Լարա |
2005 | ս | Ֆիլիպի ծովախորշ | Бухта Филиппа | Իյա Մեսխի |
2006 | ֆ | Պահանջվում է դայակ | Требуется няня | Վերա |
2006 | ֆ | Պիրանիայի որս | Охота на пиранью | Սինիլգա |
2006 | ս | Դոկտոր Ժիվագո | Доктор Живаго | Մարինկա |
2006 | ֆ | Կետ | Точка | Կիրա |
2006 | ֆ | Կղզի | Остров | Նաստյա |
2007 | ս | Մասնավոր պատվեր | Частный заказ | Մարիա Նևզորովա |
2007 | ֆ | Եղրևանու ճյուղ | Ветка сирени | Աննա Լոդիժենսկայա |
2007 | ֆ | Կողմնակի | Посторонний | Տատյանա |
2007 | ֆ | Կոճակ | Пуговица | Ելիզավետա Տենեցկայա |
2008 | ս | Կարամազով եղբայրներ | Братья Карамазовы | Կատերինա Իվանովնա |
2008 | ֆ | Դժվար է մաչո լինել | Трудно быть мачо | Յուլյա Վլադիմիրովնա |
2008 | ֆ | Պելագեան ու սպիտակ ցլաշունը | Пелагия и белый бульдог | Նաինա Տելիանովա |
2008 | ֆ | Միջնորդ | Посредник/Mediator | Լիլյա |
2009 | ֆ | Ձյունե մարդ | Снежный человек | Դաշա Շելեստովա |
2009 | ֆ | Անառակ երեխաներ | Блудные дети | Գալինա Մորոզովա |
2009 | ֆ | Աշնանային ծաղիկներ | Осенние цветы | Էդիտ Բերեշը երիտասարդ տարիքում |
2010 | ս | Աշտարակ | Башня | Էվա |
2010 | ֆ | Շիկամուկ | Крыса | Աննա Շչերբակովա |
2010 | ֆ | Ժպտա, երբ լալիս են աստղերը | Улыбнись, когда плачут звёзды | Աննա Սվետլովա |
2010 | ֆ | Հարավային օրացույց | Южный календарь | Վիկա |
2010 | ֆ | Ապուշի հետ | С болваном | |
2010 | ֆ | Солнцекруг | Աննա Կուտայցևա | |
2012 | ս | Պանդորայի արկղ | Ящик Пандоры | Վերա |
2012 | ֆ | Սեր զենքով | Любовь с оружием | Լյուբա Կլյոնսկայա |
2012 | ֆ | Տոն փակված | Праздник взаперти | Վերա Սորոկինա |
2013 | ֆ | Հայելիներ | Зеркала | Մարինա Ցվետաևա |
2013 | ֆ | Պյոտր Լեշչենկո։ Այն ամենը, ինչ եղել է... | Пётр Лещенко. Всё, что было... | Եկատերինա Զավյալովա |
2013 | ս | Հալոցք | Оттепель | Ինգա |
2013 | ս | Սպանել երկու անգամ | Убить дважды | Մարիա Դանիլովա |
2014 | ս | Ինկվիզիտոր | Инквизитор | Նատալյա Սերեբրյանսկայա |
2014 | ֆ | Կանաչ կառք | Зелёная карета | Վերա Ռաևսկայա |
2015 | ս | Հայրենիք | Родина | Աննա Զիմինա |
2016 | ֆ | Աշակերտ | Ученик | Ելենա Լվովնա Կրասնովա |
2016 | ս | Քառյակ | Квартет | Լինկովա |
2016 | ս | Մատա Խարի | Мата Хари | Լիդիա Կիրեևսկայա |
2016 | ֆ | Մահվան այն կողմում | По ту сторону смерти | Աննա Պոկրովսկայա |
2016 | ֆ | Տիեզերքի մի մասնիկը | Частица вселенной | Նադյա |
2016 | ֆ | Пьяная фирма | Մալվինա Վիտալևնա | |
2017 | ֆ | Դուք բոլորդ ինձ զայրացնում եք | Вы все меня бесите! | Դիանա |
2017 | ֆ | Աննա Կարենինա | Анна Каренина | Դոլլի (Դարյա Ալեքսանդրովնա) Օբլոնսկայա |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2003 – «Ճայ» թատերական մրցանակի դափնեկիր «Կրկնակի հարված» անվանակարգում – «Վիյ» ներկայացման մեջ կատարած աշխատանքի համար (դերասան Պավել Դերևյանկոյի հետ միասին),
- 2006 – «Արծաթե Հյուգո» (Silver Hugo) «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[7], Չիկագոյի միջազգային կինոփառատոն (դերասանուհիներ Դարյա Մորոզի ու Աննա Ուկոլովայի հետ միասին) (ֆիլմ «Կետ»),
- 2008 – «Տրիումֆ» երիտասարդական փառատոնի մրցանակ[14],
- 2013 – Նատալյա Գունդարևայի անվանա մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարման համար» Մոսկվայի հայրենական կինոյի «Մոսկովյան պրեմիերա» 11-րդ փառատոնի «ՄԿ լավագույն յոթնյակ» (հանդիսատեսի համակրանք) մրցույթի շրջանակներում[15] – «Հայելիներ» ֆիլմում Մարինա Ցվետաևայի դերը կատարելու համար,
- 2014 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում (ֆիլմ «Հայելիներ»),
- 2014 – Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի մրցանակ «Հեռուստատեսային ֆիլմի/սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում (հեռուստասերիալ «Հալոցք»),
- 2014 – ներկայացվել է ՏԷՖԻ մրցանակի կնոջ լավագույն դերակատարման համար (հեռուստասերիալ «Հալոցք»),
- 2015 – «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիր հեռուստատեսությունում կնոջ լավագույն դերակատարման համար (հեռուստասերիալ «Հալոցք»),
- 2015 – Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակ մշակույթի բնագավառում – «Հալոցք» հեռուստասերիալի ստեղծման համար[16],
- 2016 — ОК! ամսագրի մրցանակ «Главный герой — кино» անվանակարգում[17],
- 2017 — ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի կինոյում կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Աշակերտ»)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ «В зале «Амфитеатр» прошёл творческий вечер поэта Евгения Исакова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Профиль на сайте footballfacts.ru
- ↑ СЭФ. Ничья в пользу интриги
- ↑ 6,0 6,1 Биография Виктории Исаковой // rusactors.ru
- ↑ 7,0 7,1 Награды Виктории Исаковой // imdb.com(անգլ.)
- ↑ «Театральные работы // v-isakova.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Спектакль «Много шума из ничего» в Театре имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
- ↑ Спектакль «Отражения, или Истинное» в Театре имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
- ↑ Спектакль «Великая магия» в Театре имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
- ↑ «Другой Театр. Спектакль «Ближе». // dteatr.ru». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Братья Меладзе сняли в клипе "Мой брат" Лизу Боярскую, Викторию Исакову и Юлию Снигирь» (ռուսերեն). miamusic.ru. 10 декабря 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Игорева, Светлана (18-24 декабря 2008). «Все моложе и моложе: Названы имена лауреатов «Триумфа»-2008». kultura-portal.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Призы 11-го Московского фестиваля отечественного кино «Московская премьера»». mospremiera.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «О присуждении премий Правительства Российской Федерации» (PDF). 17 декабря 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Вера Брежнева Филипп Киркоров . Горячие новости: Объявлены победители премии журнала ОК!». www.loveradio.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Виктория Исакова на сайте Театра имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
- Վիկտորյա Իսակովան «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Վիկտորյա Իսակովան (անգլ.) Internet Movie Database կայքում
- Վիկտորյա Իսակովայի ոչ պաշտոնական կայքը // v-isakova.ru Արխիվացված 2023-04-06 Wayback Machine (ռուս.)
- Афиша. Виктория Исакова. // afisha.ru
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Իսակովա» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- «Ճայ» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ