Քննարկում:Վիկտորյա Իսակովա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Исакова, Виктория Евгеньевна» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:
CEE Spring 2017
CEE Spring 2017
Այս հոդվածը կամ նրա բաժնի որոշակի հատվածը ստեղծվել է CEE Spring 2017 նախագծի շրջանակներում։


Հարգելի, Voskanyan, արդյո՞ք ճիշտ է ռուսական «Виктория» անունը գրել Վիկտորյա, այլ ոչ թե Վիկտորիա: --֎ Պանդուխտ 18:24, 14 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Պանդուխտ, դա ռուսական չէ, ուղղակի ռուսների մոտ էլ տարածված է: Հայերենում նման դեպքերում անձնանուններում գրվում են -յա, աշխարհագրական անուններում՝ -իա: Օրինակ՝ Ասիա - Ասյա: --Voskanyan (քննարկում) 04:53, 15 Մայիսի 2017 (UTC)[reply]
Հարգելի, Voskanyan, ռուսական է այնքանով, որքանով «Հովհաննեսն» է հայկական: Իսկ ինչու՞ է այստեղ Վիկտորիա: Արդյո՞ք «Վիկտորյան» վուլգար խոսակցական տարբերակ չէ:--֎ Պանդուխտ 12:47, 16 Մայիսի 2017 (UTC)[reply]
Հարգելի՛ Պանդուխտ, դրանք այնքան էլ նման չեն, բայց հարցը դա չէ: Հենց Վիկտորիա (այլ կիրառումներ) էջում նշված է, որ կնոջ անունը գրվում է Վիկտորյա: Կարող ենք հարցնել Արտաշեսին:--Voskanyan (քննարկում) 14:07, 16 Մայիսի 2017 (UTC)[reply]
Պանդուխտ ջան, Voskanyan-ն իրավացի է։ Նման դեպքերում ընդունված է անձնանունները գրել -յա-ով, տեղանունները` -իա-ով (Սոֆյա - Սոֆիա)։ Բերածդ օրինակում հենց այդպես էլ գրված է. անձնանունները -յա-ով են, մնացածը` -իա-ով։ --23artashes (քննարկում) 14:24, 16 Մայիսի 2017 (UTC)[reply]