Իսակի Լակուեստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսակի Լակուեստա
Isaki Lacuesta Gabarain
Ծնվել է1975
ԾննդավայրԽիրոնա Իսպանիա
ԿրթությունՊումպեու Ֆաբրայի անվան համալսարան և Բարսելոնայի ինքնավար համալսարան
Քաղաքացիություն Իսպանիա
Ազգությունիսպանացի
կատալոնացի
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և քննադատ
Պարգևներ
IMDbID 1050097

Իսակի Լակուեստա (1975, Խիրոնա, Gironès), իսպանացի ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսակի Լակուեստան ծնվել է 1975 թվականին Խիրոնայում բասկերի ընտանիքում։ Սովորել է Բարսելոնայի ինքնավար համալսարանի տեսա-ձայնային հաղորդակցության բաժնում։

Համագործակցել է տարբեր լրատվամիջոցների հետ, հոդվածներ է հրատարակել կինոյի, մշակույթի և գրականության մասին[2]։

Իսակի Լակուեստայի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Կրավանն ընդդեմ Կրավանի», մրցանակներ է շահել մի շարք միջազգային կինոփառատոներում։ Իսպանացի քննադատները ֆիլմը համարել են 2002 թվականի լավագույն կինոնկարը, որի համար արժանացել է «Սուրբ Խորդի» մրցանակ։ Հեղինակ է մի քանի խաղարկային ֆիլմերի սցենարների։ Իսակիի «Ժամանակի լեգենդը» տեղ է գտել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրում։

Լակուեստային բնորոշել են որպես ամենախոստումնալից երիտասարդ իսպանացի կինոռեժիսորներից մեկը։ «Ֆայդոն Պրես» հրատարակչությունը նրան ընդգրկել է իր «100 կադր» գրքում՝ կինոաշխարհի ապագան կերտող հարյուր կինոռեժիսորների թվում[3][4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Բնօրինակ անվանում Տարի
Դեմ առ դեմ Caras vs. caras 2000
Մարմինների տեսություն Teoría de los cuerpos 2004
Կրավանն ընդդեմ Կրավանի Cravan vs Cravan 2002
Ժամանակի լեգենդը La leyenda del tiempo 2006
Դատապարտվածները Los condenados 2009
Անվերջանալի գիշերը La noche que no acaba 2010
Կավե օրագրեր El cuaderno de barro 2011
Կրկնակի քայլեր Los pasos dobles 2011
Նրանց մահը իրենց հնարավորություններից վեր էր Murieron por encima de sus posibilidades 2015

Մրցանակներ, փառատոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թ. Կինոյի ազգային մրցանակ (Մշակույթի և արվեստի ազզգայի խորհուրդ)
  • 2011 թ. Alcances Cádiz փառատոն
  • 2011 թ. Málaga-Cine Español փառատոն, Էլոյ դե լա Իգլեսիայի անվան մրցանակ
  • 2011 թ. Ibn Arabi Murcia փառատոն, Երիտասարդ կինոռեժիսորի հետագիծը մրցանակ
  • 2009 թ. Սան Սեբաստիան փառատոնի կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ
  • 2006 թ. Սան Սեբաստիան քաղաքի իսպանական ֆիլմերի հանձնաժողովի մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.latermitafilms.com/es/
  2. El cinema explicarà l’arquitectura catalana a Venècia
  3. «Իսակի Լակուեստայի մասին «Ոսկե ծիրանի» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. Isaki Lacuesta, tras el proyecto ganador del pabellón catalán de Venecia

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսակի Լակուեստա» հոդվածին։