Իոսիֆ Բոյարսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիֆ Բոյարսկի
Ծնվել էնոյեմբերի 7, 1917(1917-11-07)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էմարտի 12, 2008(2008-03-12) (90 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանQ4089744?
Քաղաքացիություն ՌԽՖՍՀ,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունմուլտիպլիկացիոն տնօրեն, մուլտիպլիկատոր, organizer of film production և կինոռեժիսոր
ԱշխատավայրՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ և Սոյուզմուլտֆիլմ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Իոսիֆ Բոյարսկի (ռուս.՝ Иосиф Яковлевич Боярский, նոյեմբերի 7, 1917(1917-11-07), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մարտի 12, 2008(2008-03-12), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր, կինեմատոգրաֆիստ, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տիկնիկային միավորման տնօրեն։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (1998 թվական)[1]։

«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տիկնիկային միավորման նրա կառավարման ընթացքում ստեղծվել են ԽՍՀՄ հայտնի տիկնիկային նախագծերը. «Չեբուրաշկա», «38 թութակներ», «Ձեռնոցը», «Իմ կանաչ կոկորդիլոսը» և այլն[2]։

Կենսագրություն[3][խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Յակով Բոյարսկի-Շիմշելևիչի և Աննա Արլյուկի ընտանիքում։ 1924 թվականի սկզբին, երբ նա 6 տարեկան երեխա էր, պապը նրան տարել է Կարմիր հրապարակ` Լենինի հուղարկավորությանը։

1936 թվականին Իոսիֆ Բոյարսկին զորակոչվել է բանակ և ուղարկվել է Լենինգրադի ռազմական ավիացիայի դպրոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Վորոշիլովգրադի ավիացիոն դպրոցում, տարհանվել է Ուրալսկ քաղաք։

1945 թվականին զորացրվում է և ընդունվում է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում որպես ադմինիստրատոր, հետագայում դարձել է ավագ ադմինիստրատոր և ապա` ֆիլմերի փոխտնօրեն։

1953 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։

1950-1951 թվականներին եղել է Երևանի կինոստուդիայի ավագ կառավարիչ։

1951-1956 թվականներին աշխատել է «Սվերդլովսկյան» կինոստուդիայում` որպես արտադրության կազմակերպիչ և գիտահանրամատչելի և քարոզչական ֆիլմերի ռեժիսորի օգնական։

1956 թվականին աշխատել է «Ռոստորգրեկլա»-յի գլխավոր տնօրինությանը կից գովազդային ստուդիայի կազմակերպիչ և տնօրեն։

1960 թվականից աշխատել է որպես ռեժիսոր «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։

1963-1978 թվականներին եղել է կինոստուդիայի տիկնիկային կինոնկարների ստեղծագործական ասոցիացիայի տնօրեն։

1979-2000 թվականին ղեկավարել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների անիմացիոն ֆիլմերի ռեժիսորների ֆակուլտետը[4].:

Թաղված է Մոսկվայի մարզում, «Բոգորոդսկոյե» գերեզմանատանը[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 թվական՝ «Այծի մասին», ռեժիսոր
  • 1961 թվական՝ «Մեր բժիշկը», ռեժիսոր
  • 1962 թվական՝ «Սովորական պատմություն» ռեժիսոր (ֆիլմի հերոսները կանացի և տղամարդու կոշիկներն են)
  • 1962 թվական՝ «Թռչող պրոլետարիատը», ռեժիսոր
  • 1963 թվական՝ «Փոքրիկ մոսկվացին», ռեժիսոր
  • 1964 թվական՝ «Չվաստակած թոշակառին», ռեժիսոր
  • 1965 թվական՝ «Անպաշտպան քաղաքացին» ռեժիսոր
  • 1970 թվական՝ «Երիտասարդ Ֆրիդրիխ Էնգելսը», տնօրեն
  • 1979 թվական՝ «Կախարդական լիճը», ռեժիսոր
  • 1988 թվական՝ «Մարաթոն», ադմինիստրատոր
  • 1998 թվական՝ «Գիշերը եկավ», տնօրեն
  • 2001 թվական՝ «Հարևանները», պրոդյուսեր

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվական՝ «Գրականության կոլաժները»
  • 2000 թվական՝ «Կյանքի սրտագրությունը»
  • 2002 թվական՝ «Անցյալը և տիկնայք»
  • 2004 թվական՝ «Հիշում եմ»
  • 2005 թվական՝ «Տիկնիկները կարող են որևէ բան անել»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 30 июня 1998 года № 746 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  2. Новости@Mail.Ru: Умер директор «Союзмультфильма»
  3. Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Боярский Иосиф Яковлевич
  4. Высшие курсы сценаристов и режиссёров
  5. Могила И. Я. Боярского

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 123-124. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]