Իշխանաց կղզիների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշխանաց կղզիների թանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարան
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունՓրինս կղզիներ և Ստամբուլի մարզ
ՎայրԲյույուքադա
Հիմնադրվել է2010
Կայքadalarmuzesi.org
Քարտեզ
Քարտեզ

Իշխանաց կղզիների թանգարան (թուրքերեն՝ Adalar Müzesi), թանգարան Բյույուքադայում, Իշխանաց կղզիներում (թուրքերեն՝ Adalar), Թուրքիայի Ստամբուլի նահանգում։ Նվիրված է Իշխանաց կղզիների պատմությանը։

Դիրք և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Բյույուքադայի արևելյան կողմում, կղզեխմբի ամենամեծ կղզում, Ստամբուլի փոքրասիական հատվածում, Մարմարա ծովում, 40°51′22″ հս․ լ. 29°07′29″ ավ. ե.HGЯO կոորդինատներով։

Թանգարանը հիմնադրվել է տեղական իշխանությունների կողմից[1] և բացվել է 2010 թվականի սեպտեմբերի 10-ին[2]։ Թանգարանն ունի 800 քմ ներքին և 1300 քմ արտաքին տարածք[3]։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախասրահում ցուցադրված են Իշխանաց կղզիներից օդային լուսանկարներ և հիմնական տեղեկատվություն։ Հաջորդ սրահներում ցուցադրված են կղզիների կենսաբանական կյանքը ներկայացնող ցուցանմուշներ։ 400 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած ձկնատեսակների բրածո մնացորդները, որ հայտնաբերել է անգլիացի երկրաբան Ու. Ս. Սվանը 1860-ական թվականներին Բյույուքադայի հարավ-արևմտյան մասում գտնվող ավազային գոյացություններում[2], հավաքածուի կարևոր նմուշներից են։ Առկա են երկրաբանական հավաքածուներ, թռչնատեսակների նմուշներ, նշումներ կղզիների մասին` հնագույն հեղինակների կողմից, հիշատակություններ կղզիներում գոյություն ունեցած առաջին կենսաբանական ձևերի, կղզիների առաջին բնակիչների մասին։ Հաջորդ սրահներում ներկայացված են «Կղզիները որպես Ստամբուլի արվարձան», «Իշխանաց կղզիների ճարտարապետությունը», «Ժողովրդագրություն և միգրացիա», «Թիավարում և ջրային սպորտաձևեր», «Իշխանաց կղզիների սնվելու մշակույթը», «Կղզիների երաժիշտները» և այլ ցուցադրություններ[1]։

Այլ բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեֆտեր Կյուչյուկանդոնյանդիսի մոմե արձանը թանգարանում

Թանգարանն ունի գրադարան, որտեղ պահվում են Իշխանաց կղզիների մասին պատմող գրքեր, քարտեզներ, Օսմանյան արխիվներ, տեղեկություններ կղզիներում ծնված հայտնի մարդկանց մասին։ Կան նաև սեմինարներ անցկացնելու և երեխաների համար նախատեսված առանձին բաժիններ[1]։ Ըստ թանգարանի էջի, պահվող փաստաթղթերի թիվը հասնում է 20.000-ի, լուսանկարներինը` 6.000-ի[4]։ Թանգարանում Բյույուքադայից հայտնի ֆուտբոլիստ Լեֆտեր Կյուչյուկանդոնյանդիսին (1924-2012) նվիրված առանձին բաժին է ավելացվել` նրա մահից մի քանի ամիս անց[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]