Ինքնադիմանկար (Կարրիերա, 1746)
Ինքնադիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար և գունամատիտ |
նկարիչ | Ռոզալբա Կարրիերա |
տարի | մոտ 1740[1] |
բարձրություն | 31 սանտիմետր |
լայնություն | 25 սանտիմետր |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | պաստել |
գտնվում է | Paintings in the Gallerie dell'Accademia? |
հավաքածու | Ակադեմիայի պատկերասրահ |
հիմնական թեմա | Ռոզալբա Կարրիերա |
պատկերված են
| |
http://www.gallerieaccademia.it/autoritratto կայք | |
Ծանոթագրություններ |
«Ինքնադիմանկար» (իտալ.՝ Autoritratto), իտալացի նկարչուհի, վենետիկյան դպրոցի մանրանկարչուհի, Իտալիայի և Ֆրանսիայի արվեստում ռոկոկո ոճի կարկառուն ներկայացուցիչ Ռոզալբա Կարրիերայի նկարներից մեկը։ Հեղինակը ինքնադիմանկարը[2] ստեղծել է մոտավորապես 1746 թվականին։ Նկարն արված է երկնագույն թղթի վրա՝ պաստելով։ «Ինքնադիմանկարի» չափերն են՝ 31 × 25 սմ[3]։
Այսօր «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ակադեմիայի պատկերասրահում (Վենետիկ, Իտալիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ինքնադիմանկար» ստեղծագործությունը հեղինակը նկարել է կուրանալուց մի քանի տարի առաջ, որն առաջացել էր ոսպնյակի մթագնումից։ Այս դիմանկարը թվագրվում է մոտավորապես 1746 թվականը։ «Ինքնադիմանկար» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահում։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչուհին ինքնադիմանկարում ինքն իրեն պատկերել է շատ բնական և պարզ։ Նա նկարել է ոչ թե Եվրոպայի հռչակավոր նկարչուհու, այլ հասարակ ծեր կնոջ։ Նկարում Ռոզալբան ալեհեր է, մազերը սանրված են պարզ եղանակով։ Կնոջ շուրթերը բարակ են։ Դեմքին ժպիտ չկա։ Կինը մտախոհ հայացքով է պատկերված։ Ռոզալբա Կարրիերան գլխին նկարել է դափնեպսակ, որպես նկարիչների փառքի հատկանիշ։ Հակառակ դրան, նկարչուհին իր դեմքին տվել է հիվանդագին հոգնածություն։
Նկարի գույները հեղինակն ընտրել է հիմնականում խամրող և գորշ։ Այս ինքնադիմանկարը համարվում է հոգեբանական ինքնավերլուծություն և պատկերում է հանգիստ ու արժանի հասունություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.gallerieaccademia.it/autoritratto
- ↑ «Նկարչուհու ինքնադիմանկարը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Նկարի չափերը».(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Галерея Академии. Венеция». Под ред. Лучии Импеллузо. = Gallerie Dell'accademia: Venezia. — /Пер. с ит. — М.: БММ, 2006. — 160 с. — (Великие музеи мира). — 3000 экз. — ISBN 5-88353-246-2
- Н. Неташвілі, Л. Чечик. ТОМ 14. // «Галерея Академії. Венеція». — К.: ПрАТ «Комсомольська правда - Україна», 2012. — P. 10. — 96 p. — («Великі музеї світу»). — 7000 экз. — ISBN 978-966-2492-95-8
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ինքնադիմանկար (Կարրիերա, 1746) կատեգորիայում։ |