Ինտեգրված պաշտպանահարձակողական օվկիանոսա-ցամաքա-տիեզերական համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինտեգրված պաշտպանահարձակողական օվկիանոսա-ցամաքա-տիեզերական համալիր[1][2], 1960-ական թվականների ռազմատիեզերական տեխնոլոգիաների բնագավառի ռազմարդյունաբերական նախագիծ, որը մշակել է Վ․Ն․ Չելոմեյի ղեկավարած հանձնաժողովի կողմից, սակայն այդպես էլ մնացել թղթի վրա[3]։ Սկզբնապես համալիրը մշակվել է որպես երկրի հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ՝ գոյություն ունեցող փորձնական «Ա» համակարգի փոխարեն։ Նախկին համակարգը 1․ կրում էր զոնայական կամ տարածքային բնույթ և նախատեսված էր միայն Մոսկվայի և Մոսկվայի մարզի հակահրթիռային պաշտպանության համար, այն համամիութենական բնույթ չէր կրում, որով միջուկային սպառնալիքից կպաշտպաներ ԽՍՀՄ ամբողջ տարածքը, 2․ պաշտպանություն էր ապահովում միայն առանձին ու պատահական հրթիռներից, ոչ թե կենտրոնացված հրթիռա-միջուկային հարվածից, 3․ ցամաքահեն անշարժ համակարգ էր։ Վ․Ն․Չելոմեյն առաջարկել է այնպիսի հակահրթիռային պաշտպանական համակարգի ստեղծում, որը հակահրթիռային «հովանոց» կստեղծեր երկրի ամբողջ տարածքի համար, միաժամանակ կպայքարեր հակառակորդի կողմից կիրառված ողջ միջուկային արսենալի դեմ, համալիրի համակարգերը կտեղադրվեին ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում և տիեզերքում, այս կերպ ապահովելով ամբողջ համալիրի աշխատանքի լրացուցիչ հուսալիությունը (օվկիանոսա-ցամաքա-տիեզերական)։ Նշված համալիրի վրա աշխատելու ընթացքում Չելոմեյը հանգել է այն եզրակացության, որ հարկավոր է դուրս գալ պարզապես պաշտպանական թեմատիկայից և ստեղծել հարձակողական բնույթի նոր զենք, ինչն էլ այդ համալիրը եզակի էր դարձնում իր տեսակի մեջ (պաշտպանահարձակողական)։

Կոնստրուկտորային մտահաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրն իր վերջնական տեսքով լինելու էր այնպիսի մարտական համակարգ, որն իր մեջ ներառելու էր երկրագնդի ուղեծրում տեղադրված տիեզերական սարքավորումների խումբ, ինչպես նաև ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի նավեր ու ԽՍՀՄ Զինված ուժերի ցամաքային անշարժ ու շարժական օբյեկտներ ու վերոնշյալ միջոցները կառավարելու ավտոմատ համակարգ։ Ըստ Չելոմեյի մտահաղացման՝ համալիրը պետք է ապահովեր ԽՍՀՄ-ի անխոցելիությունը միջուկային հարվածի ցանկացած փորձի դեմ։ Հայտնի ռուս գիտնական Ա․Ի․Ֆարուսովի կարծիքով եթե այդ ծրագիրն իրականացվեր, ապա ԽՍՀՄ-ը ռազմա-տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ասպարեզում հիսուն տարով առաջ կանցներ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի երկրներից[4]։

Համալիրի տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշված առաջադրանքների իրականացման համար համալիրն իր մեջ ներառելու էր հետևյալ բաղադրիչները, որոնցից յուրաքանչյուրն ստեղծվելու էր առանձին և կարող էր ինքնուրույն կիրառություն ունենալ երկրի պաշտպանության համակարգում հետագայում ընդգրկվելու համար[5]։ Համալիրի առանցքային բաղադրիչները երկու համակարգ էին՝ հակահրթիռային պաշտպանության «Տարան» համակարգն ու բազմաֆունկցիոնալ (հարձակողապաշտպանական) «Զակատ» հրթիռային համակարգը[6]։

Ղեկավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավտոմատացված եղանակ։ Համալիրի ղեկավարման ավտոմատ համակարգը հիմնված էր ՑՎԿ 5Э92б համակարգչի վրա։

Պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հետախուզական արբանյակներ, որոնք հայտնաբերելու էին ցամաքային և ծովային թիրախները։
  • Մարտական տիեզերական կայաններ (հետախուզա-մարտական հարթակ) «Ալմազ»։
  • Ռադիոլոկացիոն հեռահար հայտնաբերման կայաններ, որոնք գրանցելու էին հակառակորդի հրթիռների թռիչքը և ստացված տվյալները փոխանցելու ավտոմատիզացված ղեկավարման համակարգին, որտեղից դրանք փոխանցվելու էին հակահրթիռների մեկնարկն ապահովող սարքերին։
  • Հակահրթիռներ՝ ՈՒՐ-100 հիմքով, որոնք նախատեսված են տիեզերական տարածություններում հայտնաբերված հակառակորդի հրթիռների ոչնչացման համար։ Հակահրթիռների ֆունկցիան կայանում է նրանում, որպեսզի թռիչքի ժամանակ ոչնչացնեն թիրախը։
  • Մոտակա և միջին հեռավորության խոցման հրթիռներ ՊՐՍ-1 և Վ-825 (կատարելագործված զենիթային ղեկավարվող հրթիռներ), նախատեսված են երկրի մթնոլորտի սահմանին հայտնաբերված այն հրթիռների ոչնչացման համար, որոնց հաջողվել է հաղթահարել տիեզերքում հակահրթիռային պաշտպանությունը։

Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիեզերական արբանյակների կործանիչներ և մանևրելի հակաարբանյակային հրթիռներ «Կոսմոս-252», նախատեսված էին հակառակորդի հետախուզա-հարձակողական հրթիռների ոչնչացման համար։
  • Գերձայնային հաճախության թևավոր հրթիռները նախատեսված էին ատոմային սուզանավերից հակառակորդի ցամաքային թիրխների ոչնչացման համար, առանց հակառակորդի պաշտպանության տակ գտնվող տարածք մուտք գործելու։
  • Հականավային հրթիռներ Պ-5Դ և Պ-35, նախատեսված էին հակառակորդի ատոմային սուզանավերի ոչնչացման համար։
  • Միջմայրցամաքային հրթիռներ ՈՒՐ-100, նախատեսված էին հակառակորդի պաշտպանական համակարգի ռազմավարապես կարևոր կենտրոններին միջուկային հարված հասցնելու համար։
  • Ստորջրյա ինքնակառավարվող ավտոմատացված բեռնամփոփվող հրթիռային համակարգեր (ՊԱԱԿՐԿ), նախատեսված էին հակառակորդին երաշխավորված պատասխան հարված հասցնելու համար, եթե վերոնշյալ բաղադրիչները շարքից դուրս են եկել։
Բառային անվանումներ

Ունենալով հումորի յուրահատուկ զգացում՝ Չելոմեյն իր նախագծերին տվել է հեգնական անվանումներ, որոնց տակ որոշակի համատեքստ էր թաքնված։ Այդպես էր նաև այս համալիրի անվանումներում։ «Արբանյակների կործանիչ» (ռուս.՝ Истребитель спутников), որի ԻՍ հապավումը խորհրդանշում էր Հայրենական մեծ պատերազմի տարիների սովետական ծանր «ԻՍ» տանկը, որն անվանվել էր Իոսիֆ Ստալինի պատվին։ Ենթադրվում էր, որ ԻՍ-ն կգերակայի տիեզերքում այնպես, ինչպես «ԻՍ» տանկը ցամաքային մարտերի ժամանակ։ «Տարան»-ով նախատեսվում էր հակառակորդի հրթիռների ոչնչացումը հակահրթիռներով՝ օգտագործելով օդային տարանի գաղափարը (թշնամու հրթիռի խոցումը հենց թշնամու հրթիռով)։ «Զակատ», մայրամուտ, բառը վերցվել է «Ամերիկայի մայրամուտ» բառակապակցությունից, որով անվանվել են խորհրդային հրապարակախոսական մի շարք հոդվածներ[7][8]։

Ծրագրի դադարեցման ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշված ամբողջական ծրագրի և նրա առանձին մասերի աշխատանքների դադարեցումը հիմնականում իրականացվել է 1964-1972 թվականների ընթացքում։ «Տարան» հակահրթիռային համակարգի նախագիծը փակվել է 1964 թվականին՝ Նիկիտա Խրուշչովի ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվելուց հետո[9]։ 1963–1964 թվականների ընթացքում իրականացվող ՈՒՐ-100Մ-ի ծովային տարբերակի աշխատանքները նույնպես դադարեցվել են[10]։ 1965 թվականին դադարեցվել են ՈՒՐ-200-ի վրա կատարվող աշխատանքները[11]։ 1967 թվականին դադարեցվել են ստորջրյա ինքնակառավարվող ավտոմատացված բեռնամփոփվող հրթիռային համակարգերի աշխատանքները, 1968 թվականին՝ արբանյակների կործանիչների աշխատանքները, 1969 թվականին՝ հետախուզական մարտական հարթակների աշխատանքները, 1972 թվականին՝ խորհրդա-ամերիկական «Հարձակողական զինատեսակների կրճատման մասին» պայմանագրի հիման վրա (ՍՆՎ-1) ծրագրի ամբողջական կասեցում և համապատասխան փաստաթղթային փաթեթի ոչնչացում[6]։

Ծրագրի ընդհանուր գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պրավդա» թերթն այս առումով գրել է․ «Առնվազն 15-20 տարի Վ․Ն․ Չելոմեյն առաջ է անցել Ամերիկայից»[12], սաայն այդ ծրագրի իրականացումը արգելել են ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամներ Դմիտրի Ուստինովիը և Յուրի Անդրոպովը[13]։ ԽՍՀՄ մարշալ Դմիտրի Ուստինովը, դառնալով ԽՍՀՄ պաշտպանության մինիստր, անմիջապես հրաժարվել է Վ․Ն Չելոմեյի բոլոր ծրագրերից[5], իր որոշումը հիմնվորելով, որ «ՕԿԲ-ն նախատեսված չէ այդպիսի ծրագրեր իրականացնելու համար»[14]։ նախագծին խիստ բացասական գնահատական է տվել Վ․Ն Չելոմեյի հակառակորդ գեներալ-լեյտենանտ Գ․Վ Կիսունկոն․ «Փառք աստծո, գործը նախագծից այն կողմ չանցավ»[14]։

Նախագծի հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս և այլ նախագծերը պաշտոնապես դադարեցվել են, բայց մինչ այդ ստեղծված տիեզերական տեխնիկայի նմուշները մնացել են «Բայկոնուր» կոսմոդրոմի պահեստներում։ Նախագծի փաստաթղթերի մի մասը ոչնչացվել է պետական գաղտնիքների պաշտպանության վերաբերյալ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ ՕԿԲ-52-ի գծագրերը փոխանցվել են այլ կոնստրուկտորոական բյուրոներ՝ այլ նախագծերում օգտագործվելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմավարական պաշտպանական նախաձեռնություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фурсов А. И. Курс лекций по русской истории : Лек.76 СССР в 1964–1985 гг (9:23 – 10:03) (лекция). М.: РЭУ им. Г. В. Плеханова, образовательная программа «Капитаны России». Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին. «Если бы Челомею удалось реализовать то, что он сделал, то, по видимому, лет на пятьдесят мы уходили в отрыв от Запада так, что и гонка вооружений была бы не нужна» {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  2. Учитывая то обстоятельство, что проект в итоге не был реализован, а В. Н. Челомей не вёл дневников и не оставил после себя мемуаров, которые могли бы достоверно осветить подробности работы его и его подчинённых над данным комплексом, у исследователей и лично знавших его лиц, нет единого мнения относительно полного названия комплекса. Так, например, генерал-лейтенант Г. В. Кисунько называет его детище единой наступательно-оборонительной ракетной системой (так же без условного обозначения).
  3. Бодрихин Н. Г. Челомей. — М.: Молодая гвардия, 2014. — 528 с. — (Жизнь замечательных людей: Серия биографий ; Вып. 1676) — ISBN 978-5-235-03718-2.
  4. Фурсов А. И. Текущий мировой кризис сквозь призму истории (Ч.1) (27:55 – 28:08) (выступление на заседании). М.: Общественно-политический клуб «Русский кругозор». Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին. «Если бы реализовался проект Челомея с военно-космическими делами, то на ближайшие пятьдесят лет вообще американцы смотрели бы на нас снизу-вверх и мы бы уходили далеко вперёд» {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  5. 5,0 5,1 Евтеев И. М. Ещё поднималось пламя… Очерки. — М.: Интер-Весы, 1997. — С. 112–113, 232–233 — 264 с. — ISBN 5-86490-060-5.
  6. 6,0 6,1 Фурсов А. И (3 июня 2016). «Оборонная промышленность СССР в 1964–1985 гг. Мирное и военное освоение космоса» (текст). М.: РЭУ им. Г. В. Плеханова, образовательная программа «Капитаны России». Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  7. Фурсов А. И. Большая система «СССР» на стыке русской и мировой истории (55:27 – 56:43) (лекция). М.: Совет научных обществ МосГУ. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  8. Фурсов А. И. Реальный социализм (исторический коммунизм) как социальная система: генезис, противоречия, логика развития (44:41 – 47:20) (семинар). М.: Институт экономики РАН. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  9. Белоус В. С., Грешилов А. А., Егупов Н. Л., Жабчук В. П., Иванов В. Н. и др. Щит России: системы противоракетной обороны. — М.: Изд-во МГТУ им. Н. Э. Баумана, 2009. — С. 237 — 504 с. — ISBN 978-5-7038-3249-3.
  10. Топоровский А. Стратегический ракетный комплекс УР-100 с ракетой 8К84. (текст) — СПб.: БГТУ «Военмех» им. Д. Ф. Устинова, Информационно-новостная система «Ракетная техника», 2009.
  11. Черток Б. Е. Ракеты и люди. — М.: Машиностроение, 1999. — Т.4. Лунная гонка. — С. 32 — 576 с. — ISBN 5-217-02942-0.
  12. Правда : общественно-политическая газета. — М.: Изд-во «Правда», выпуск от 5 октября 1988 года.
  13. Фурсов А. И. Курс лекций по русской истории : Лек.74 СССР в 1953–1964 гг. (Ч.3) (47:16 – 47:34) (лекция). М.: РЭУ им. Г. В. Плеханова, образовательная программа «Капитаны России». Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին. «Вот если бы была принята та техника, которую он разработал, ну-у-у… сейчас мы с Америкой разговаривали бы совершенно по-другому, но Устинов и Андропов заблокировали проект Челомея и из этого ничего не вышло» {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  14. 14,0 14,1 Родиков В. Парадоксы Челомея: Памяти великого конструктора (к 95-летию со дня рождения В. Н. Челомея) // Промышленный еженедельник : независимая межотраслевая газета о промышленности. — М.: Редакция газеты «Промышленный еженедельник», 13–19 июля 2009. — № 24 (297) — С. 8.