Իննա Տերտերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իննա Տերտերյան
Ծնվել է 1933
Ծննդավայր Մոսկվա
Վախճանվել է 1986
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտություն գրող
Կրթություն Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների դոկտոր
Աշխատավայր ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ

Իննա Արթուրի Տերտերյան (ռուս.՝ Инна Артуровна Тертерян, հունվարի 10, 1933(1933-01-10), Մոսկվա, ԽՍՀՄ - 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ռուսական գրական քննադատ, գրականագետ, զբաղվել է իսպանական և լատինամերիկյան գրականությամբ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1975)։ Իսպանիայի Թագավորության լեզվի և գրականության ակադեմիայի թղթակից-անդամ (1977)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը։ 1956-1986 թվականներին եղել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի աշխատակից. 1974 թվականից՝ ավագ գիտաշխատող։ Աշխատությունները վերաբերում են Իսպանիայի, Պորտուգալիայի, Լատինական Ամերիկայի 19-20-րդ դարերի գրականությանը և ռոմանտիզմի պոետիկային։ Բազմահատոր «История всемирной литературы» («Համաշխարհային գրականության պատմություն») աշխատության 6-րդ հատորի պատասխանատու քարտուղարն է եղել, ինչպես նաև՝ Ելենա Կոստյուկովիչի հետ հեղինակել է բազմահատորի իսպանական և բրազիլական գրականությունների բաժինները։ Հեղինակ է նաև «История литератур Латинской Америки» («Լատինական Ամերիկայի գրականության պատմություն») աշխատության բրազիլական գրականության բաժնի և բազմաթիվ այլ հոդվածների։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эуклидес да Кунья — национальный герой Бразилии. М.։ Знание, 1959
  • Образы фольклора в современном реализме Бразилии и модернизм. М., 1964.
  • Бразильский роман XX века. М., 1965
  • Современный испанский роман 1939—1969. М.։ Художественная литература, 1972
  • Испытание историей։ Очерки испанской литературы XX века. М.։ Наука, 1973

Ծանաթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]