Ինեսա Արմանդ
Ինեսա Արմանդ ֆր.՝ Inès Armand | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 26, 1874 |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1920[1][2] (46 տարեկան) |
Մահվան վայր | Նալչիկ |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բրյուսելի ազատ համալսարան |
Մասնագիտություն | հեղափոխական, խմբագիր, քաղաքական գործիչ և communist |
Կուսակցություն | ԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
![]() |
Ինեսա Ֆյոդորովնա Արմանդ (ֆր.՝ Inessa Fyodorovna Armand, ռուս.՝ Инесса Фёдоровна Арманд, իրական ազգանունը՝ Էլիզաբեթ-Ինես Ստեֆան դ'Արբենվիլ [Elisabeth-Inès Stéphane d'Herbenville], գրական կեղծանուն՝ Ելենա Բլոնինա, ապրիլի 26, 1874, Փարիզ - սեպտեմբերի 24, 1920[1][2], Նալչիկ), ֆրանսիացի կոմունիստ քաղաքական գործիչ, բոլշևիկ հեղափոխական, ֆեմինիստ։
1904 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ Մասնակցել է 1905-1907 թվականների Ռուսական հեղափոխությանը։ Քաղաքական ակտիվ գործունեության համար մի քանի անգամ բանտարկվել է, աքսորվել, 1909 թվականին արտաքսվել Ռուսաստանից։ 1910-1912 թվականներին, որպես Փարիզի բոլշևիկյան խմբի նախագահության անդամ, կուսակցական աշխատանքներին զուգընթաց, Լենինի հանձնարարությամբ նամակագրություն է վարել այլ երկրներում գործող բոլշևիկյան խմբերի ղեկավարների հետ։
1912 թվականին ուղարկվել է Պետերբուրգ՝ ընդհատակյա աշխատանքի, ապա նորից փախել արտասահման։ 1915 թվականին աշխատել է Բեռնում։ Մասնակցել է Ցիմերվալդյան (1915 թվական) և Կինտալյան (1916 թվական) կոնֆերանսներին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ընտրվել է Համառուսաստանյան ԿԳԿ, ՌԿ(բ)Կ Մոսկվայի նահանգային կոմիտեի անդամ։ 1918 թվականից ղեկավարել է ՌԿ(բ)Կ ԿԿ–ի կինբաժինը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Կոմինտերնի II (1920) կոնգրեսին, ղեկավարել է կին կոմունիստների I միջազգային կոնֆերանսը (1920)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 FemBio database (գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 89)։ ![]() |
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 24 մահեր
- 1920 մահեր
- Նալչիկ քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Խոլերայից մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Վլադիմիր Լենին
- Ֆրանսիացի հեղափոխականներ
- Մարքսիստներ
- Ֆրանսիայի կոմունիստներ
- Սոցիալիստ ֆեմինիստներ
- Ֆրանսիացի ֆեմինիստներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի խմբագիրներ