Ինգինո լեռան տոնածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուբիոյի Ինգինո լեռը և Ամանորյա տոնածառը

Ինգինո լեռան տոնածառ (անգլ.՝ Mount Ingino Christmas Treeտոնածառի տեսքով եղևնի, որն ամեն տարի տեղադրվում է Ինգինո լեռան (իտալ.՝ Monte Ingino) լանջին՝ Գուբիո քաղաքի սահմաններից դուրս՝ Իտալիայի Ումբրիա մարզում։ Ծառն անվանում են նաև «Գուբիոյի տոնածառ» կամ «Աշխարհի ամենամեծ տոնածառ»[1][2]: 1991 թվականին Գինեսի ռեկորդների գիրքը այն անվանում է «աշխարհի խոշորագույն տոնածառ»[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնածառն ունի 650 մետր բարձրություն և 350 մետր լայնություն հիմքում և բաղկացած է 3000 գույնզգույն լույսերից և 8.5 կիլոմետր երկարությամբ էլեկտրական մալուխից, տեղակայված մինչ Ինդիգո լեռան (որը վեր է խոյանում քաղաքի վրա) ստորոտը։ Լուսավորոթյունը կարելի է նկատել մինչև 50 կիլոմետր հեռավորությունից[4]:

Այդ ավանդույթը սկսվել է այն ժամանակ, երբ Գուբիոյի բնակիչները որոշել են Ամանորը նշել այլ կերպ, և 1981 թվականին լուսավորվում է առաջին ծառը։ Ամեն տարի՝ «Անարատ Հղիության» տոնի նախօրյակին (դեկտեմբերի 7), Ամանորյա տոնածառը լուսավորվում է[5]: Այդ ժամանակից ավանդույթն ամեն տարի կրկնվում է, շնորհիվ հատուկ հանձնաժողովի՝ կազմված կամավորներից, ովքեր չեն հրաժարվում տարեկան երեք ամիս իրենց ազատ ժամանակը տրամադրել դրան։

2010 թվականից ծառի էլեկտրաէներգիայի համար ամանորյա լույսերը գոյանում են ֆոտոէլեկտրական համակարգով[6]:

2011 թվականին լույսերը վառվում են Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի կողմից հեռակառավարմամբ, պլանշետային համակարգչի օգտագործմամբ[7]: Պապը Վատիկանի իր նստավայրից տեսակապի օգնությամբ դիմում է Գուբիոյի բնակիչներին[8]:

2013 թվականի տոնակատարությունների ժամանակ օգտագործվում են 1000 լույսեր[9], որոնք ձգվում են ավելի քան 1000 քառակուսի մետր[10]:

2013 թվականին Դոն Ֆրանչեսկո Սոդուն՝ իտալական «Կարիտաս»-ի տնօրենը, մտցնում է լուսավորության արարողություն[11]: Դա տուրք էր կամավորների ավանդին իտալական համայնքի արտակարգ իրավիճակների ժամանակաշրջանների համար։

2014 թվականին լույսերը վառվում են հեռակառավարմամբ Ֆրանցիսկոսի կողմից՝ օգտագործելով պլանշետային համակարգիչը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The biggest Christmas tree in the world»։ onlysuper։ դեկտեմբերի 12, 2009։ Վերցված է 2010-01-07 
  2. «The best, worst, weirdest and tallest Christmas trees in the world»։ London: telegraph.co.uk։ դեկտեմբերի 9, 2009։ Վերցված է 2010-01-07 
  3. «Commemoration of popular traditions Gubbio»։ bella umbria։ Վերցված է 2009-12-23 
  4. ItaliaRail Presents the 12 Ways of Christmas in Italy. InsideTheGate.com December 2013. Retrieved 1 May 2014
  5. The World’s Largest Christmas Tree. Weird News of the Week. MSN. December 2013. Retrieved 1 May 2014
  6. Gubbio Christmas Tree, the biggest Christmas Tree in the World Bella Umbria. Retrieved 1 May 2014
  7. Pope Used Android to Light 750- meter Christmas Tree Jane McEntegart. Tom's Guide. December 2011. Retrieved 1 May 2014
  8. «Pope Benedict shares his three Christmas wishes»։ David Kerr (CNA Catholic News Agency)։ դեկտեմբերի 9, 2011։ Վերցված է դեկտեմբերի 16, 2011 
  9. 20 Most Beautiful Christmas Trees in the World. TheDecoist. December 2013. Retrieved 1 May 2014
  10. The Most Unusual Christmas Trees CNT Traveler. December 2012. Retrieved 1 May 2014
  11. ‘Tis the season to be gaudy: Top 7 over-the-top Christmas displays. BuzzBuzzHome.com Michael Aynsley. December 2013. Retrieved 1 May 2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]