Ինգեր Անդերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգեր Անդերսեն
դան․՝ Inger la Cour Andersen
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1958(1958-05-23) (65 տարեկան)
ԾննդավայրJerup, Ֆրեդերիկսհավն, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա
Քաղաքացիություն Դանիա
ԿրթությունԼոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց և Լոնդոնի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ, բնապահպան և United Nations official
ԱշխատավայրԲՊՄՄ, Համաշխարհային բանկ, Միավորված ազգերի կազմակերպություն և UNEP
Զբաղեցրած պաշտոններգլխավոր տնօրեն և գործադիր տնօրեն
 Inger Andersen Վիքիպահեստում

Ինգեր Անդերսեն (անգլ.՝ Inger Andersen, մայիսի 23, 1958(1958-05-23), Jerup, Ֆրեդերիկսհավն, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա), դանիացի տնտեսագետ ու բնապահպան, որը 2019 թվականի փետրվարին նշանակվել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) գործադիր տնօրեն[1]։

Այս նշանակումից առաջ եղել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) գլխավոր տնօրենը[2], Համաշխարհային բանկի կայուն զարգացման հարցերով փոխնախագահը և Գյուղատնտեսության միջազգային «Հետազոտությունների խորհրդատվական խումբ» հիմնադրամի խորհրդի ղեկավարն ու Համաշխարհային բանկի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով փոխնախագահը[3]։

Ընտանիք, վաղ կյանք ու կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգեր Անդերսենը հանդիսանում է Աագոտ լա Կուր և Էրիկ Անդերսենների դուստրը[4], դանիացի պատմաբան և հնագետ Վիլհելմ լա Կուրի թոռնուհին։ Եղբայրը հեղինակ և կինոգործիչ Հանս լա Կուրն է, որը հայտնի է առագաստային սպորտի աշխարհում[5] և բնապահպանական վավերագրական ֆիլմերով[6]։

Ծնվել է Դանիայի Յուտլանդիա թերակղզու Ջերուպ գյուղում, 1977 թվականին ավարտել Միդֆինս գիմնազիայի միջնակարգ դպրոցը։ 1981 թվականին ստացել է բակալավրի աստիճան Հյուսիսային Լոնդոնի Պոլիտեխնիկից (այժմ՝ Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարան), իսկ 1982 թվականին՝ մագիստրոսի կոչում Լոնդոնի համալսարանի Արևելագիտության և Աֆրիկայի ուսումնասիրությունների դպրոցից, «տնտեսագիտության և զարգացման վրա կենտրոնացած զարգացման ուսումնասիրություններ» մասնագիտացմամբ[7]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսենն իր կարիերան սկսել է 1982 թվականին Սուդանում, որտեղ սկզբում աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ`Մեծ Բրիտանիայի կողմից ֆինանսավորվող անգլերենի ուսուցիչների ծրագրի շրջանակներում։ 1985 թվականին միացել է Սուդանի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի զարգացման և օգնության թև հանդիսացող Սուդանէյդին․ նրա աշխատանքը կենտրոնացած էր սովի և երաշտի հաղթահարման ու վերականգնման հարցերի վրա[4][8][9]։

ՄԱԿ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության Սուդանո-Սահելյան գրասենյակում (UNSO) աշխատել է 12 տարի (այժմ՝ Նայրոբիում տեղակայված դիմացկուն էկոհամակարգերի և անապատացման գլոբալ քաղաքականության կենտրոն[10]), որտեղ նա աշխատել է երաշտի և անապատացման հարցերի վրա։ 1992 թվականին նշանակվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի համակարգող և վերահսկել արաբական 22 երկրներում գլոբալ միջավայրի թղթապանակը[11]։

Համաշխարհային բանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային բանկին միացել է 1999 թվականին որպես 1999 թվականից մինչև 2001 թվականը ՄԱԿ-ի զարգացման ծրագիր - Համաշխարհային բանկ ջրերի միջազգային գործընկերության համակարգող[11]։ Հետագա տարիներին աշխատել է տարբեր ոլորտներում և կենտրոնացել ջրի, շրջակա միջավայրի և կայուն զարգացման վրա՝ որպես հիմնական գործունեության թիրախ ունենալով Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան։

2010 - 2011 թվականներին եղել է Համաշխարհային բանկի Կայուն զարգացման հարցերով փոխնախագահը և Գյուղատնտեսության միջազգային «Հետազոտությունների խորհրդատվական խումբ» հիմնադրամի խորհրդի ղեկավարը[3][12]։ Իր պաշտոնավարման ընթացքում վերահսկել է Գյուղատնտեսության միջազգային հետազոտությունների խորհրդատվական խմբի ու «Խորհրդատվական խումբ» կոնսորցիումի ստեղծումը[13]։ Որպես կայուն զարգացման գծով փոխնախագահ, Անդերսենը պրոֆիլավորել է Համաշխարհային բանկի մի շարք առաջնահերթություններ, այդ թվում` գյուղատնտեսական արտադրողականություն և պարենային անվտանգության բարձրացումը[14], ենթակառուցվածքների ներդրումը, կլիմայի փոփոխության դիմակայունությունը[15], կանաչապատման ավելացումը[16], սոցիալական հաշվետվողականությունը, աղետների ռիսկի կառավարումը, մշակույթն ու զարգացումը[17]։

Ոլորտի տնօրենի պաշտոնում իր գործունեության ընթացքում նաև վերահսկել է Համաշխարհային բանկի վերլուծական և ներդրումային աջակցության ծավալների մեծացումը էներգիայի, ջրի և տրանսպորտի հասանելիության, ինչպես նաև գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ոլորտներում ներդրումների ու դիմացկուն ենթակառուցվածքների զարգացման նպատակով[18]։ Նա հատուկ շեշտադրել է տարածաշրջանում կլիմայի և ջրի սթրեսը վերացնելու անհրաժեշտությունը, որնք երկուսն էլ, նրա պնդմամբ, լուրջ սպառնալիքներ են ստեղծում խաղաղության և կայունության համար[19][20]։

2012 թվականին Սաուդյան Արաբիայի այն ժամանակվա ֆինանսների նախարար Իբրահիմ Աբդուլազիզ Ալ-Ասաֆի հետ համանախագահել է միջազգային ներդրողների հանդիպումը Եմենի Ռիադի համար[21]։ Որպես փոխնախագահ Անդերսենը նաև արտահայտվել է 2014 թվականին տեղի ունեցած Գազայի պատերազմի մարդասիրական հետևանքների վերաբերյալ և կոչ է արել թույլատրել տեղաշարժման ազատությունը Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին, միաժամանակ շեշտելով թե՛ պաղեստինյան տարածքներում, թե՛ Իսրայելում անվտանգության փոխադարձ ապահովման հրամայականը[22]։ 2011 թվականին Անդերսենը Համաշխարհային բանկը ներկայացրել է Մեծ Ութնյակի / Մեծ Հոթնյակի ֆինանսների նախարար Դովիլի հետ հանդիպումներում[23], որոնք նպատակ են ունեցել լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Արաբական տարածաշրջանին[24]։

Բնության պահպանության միջազգային միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարին Անդերսենը նշանակվել է Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրեն[2][25]։ Որպես գլխավոր տնօրեն՝ Անդերսենը պատասխանատու էր միության գործունեության համար ամբողջ աշխարհի ավելի քան 50 գրասենյակներում[26]։

Անդերսենի ղեկավարությամբ միությունն ԱՄՆ-ի Հավայան կղզիներում 2016 թվականին անցկացրել է իր Համաշխարհային պահպանության համագումարը, որն ԱՄՆ-ում անցկացված ամենամեծ միջազգային միջոցառումն էր։ Պաշտոնական բացման նախօրեին բացման խոսքով հանդես է եկել նախագահ Բարաք Օբաման[27][28]։

Բնության պահպանության միջազգային միությունում պաշտոնավարման ընթացքում շեշտել է բնության պահպանության կարևորությունը կայուն զարգացման հասնելու ջանքերում։ «Բնությունը խոչընդոտ չէ մարդկային նկրտումների համար, այլ էական գործընկեր է, որը արժեքավոր ներդրում է կատարում մեր բոլոր ջանքերի մեջ»[29][30]։

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 21-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան Անդերսենին ընտրել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն․ նշանակվել է չորս տարի ժամկետով[1]։

Այլ գործունեություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորպորատիվ հանձնաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նեսպրեսո», Կայունության խորհրդատվական խորհրդի անդամ (NSAB)[32]

Շահույթ չհետապնդող կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կայուն զարգացման լուծումների ցանց» (SDSN), Բարձր մակարդակի առաջնորդության խորհրդի անդամ[33]
  • «Կայուն էներգիա բոլորի համար» (SE4All), Խորհրդատվական խորհրդի անդամ[34]
  • «Էկոհամակարգերի և կենսաբազմազանության տնտեսագիտություն» (TEEB), Խորհրդատվական խորհրդի անդամ[35]
  • «Համաշխարհային տնտեսական ֆորում» (WEF), Շրջակա միջավայրի և բնական պաշարների անվտանգության ապահովման հարցերով գլոբալ օրակարգի հոգաբարձու[36]
  • «2030 ջրային ռեսուրսների խումբ», Կառավարման խորհրդի և առաջնորդների խորհրդի անդամ[37]
  • «Էկո Ֆորում Գլոբալ», Միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ (EFG-IAC)
  • «Գենդերային միջազգային առաջամարտիկներ» (IGC), Անդամ[38]
  • «Միջազգային օլիմպիական կոմիտե» (IOC), Կայունության և ժառանգության հանձնաժողովի անդամ[39]

Հրատարակությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի 2013 թվականի «Տարվա մասնագետ»[41]
  • Թաֆթս համալսարանի Դոկտոր Ջին Մայերի մրցանակ 2014 թվական[42]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «UN Secretary-General appoints Inger Andersen of Denmark as Executive Director of the UN Environment». UN Environment (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  2. 2,0 2,1 «Inger Andersen named IUCN Director General». IUCN. 2014 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. 3,0 3,1 «Inger Andersen World Bank profile». World Bank. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  4. 4,0 4,1 «69: Lyngby-Linienhttp». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Eight Bells ... Hans La Cour Andersen». Sail-World. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Hans la Cour». IMDb. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  7. «World Bank experts: Inger Andersen». World Bank. 2013 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «Inger Andersen - "We must continue work towards fairer and more sustainable world"». Thomson Reuters. 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.(չաշխատող հղում)
  9. «World Bank names three new vice presidents at the End of its Biggest Lending Year Ever». World Bank. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  10. «Global Policy Centre on Resilient Ecosystems and Desertification». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  11. 11,0 11,1 Wolf, Aaron T. (2010 թ․ հունիսի 6). Prof Wolf T., Aaron eds, Sharing Water, Sharing Benefits: Working towards effective transboundary water resources management. ISBN 9789231041679.
  12. «Fund Council Chair Inger Andersen». Youtube. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  13. «Inger Andersen, Carlos Perez del Castillo and Bernard Hubert in Montpellier for the CGIAR Funders Forum». 2011 թ․ ապրիլի 8. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  14. «2020 conf - Day 2 Dinner keynote - ;Inger Andersen». Youtube. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  15. «Inger Andersen, World Bank VP for Sustainable Development at UN Climate Change Conference in Cancun». Youtube. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  16. «'Green Growth and Development -- It's Possible'». Youtube. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  17. «World Bank and UNESCO: Expanding Opportunities for Collaboration on Culture and Sustainable Development». UNESCO. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  18. «'Africa's Energy Needs - Climate Change'». Youtube. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  19. «More crop per drop in the Middle East and North Africa». World Bank. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  20. «World Bank: Arab World hit hard by climate change». US News. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  21. «'Saudi Arabia's Finance Minister Ibrahim al-Assaf and President of the World Bank, Inger Andersen chair the international donor meeting for Yemen, in Riyadh on September 4, 2012'». gettyimages. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  22. «What I saw in Gaza». Al Jazeera. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  23. «Partenariat de Deauville du G8 avec les pays arabes en transition». Tresor. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  24. «Panel Discussion on Arab Countries in Transition». Vimeo. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  25. «World Bank loses top management for South Asia, MENA». Devex. 2014 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  26. «About IUCN». IUCN. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  27. «Obama: No Nation, Not Even One As Powerful As The U.S., Is Immune From Climate Change». Huffington Post. September 2016. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  28. «President Obama speaking at East-West Center». Youtube. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  29. Andersen, Inger (2015 թ․ հունվարի 28). «'Failing to protect nature's capital could cost businesses trillions'». The Guardian. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  30. «The natural way forward». The Guardian. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  31. «UN Global Compact Board Members».
  32. «Nespresso Sustainability Advisory Board». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  33. «SDSN High-level Leadership Council». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  34. «SE4All Advisory Board members».
  35. «TEEB Advisory Board members».
  36. «About: World Economic Forum's System Initiative on Shaping the Future of Environment and Natural Resource Securit».
  37. «UN Global Compact Board Members».
  38. Members International Gender Champions (IGC).
  39. Sustainability and Legacy Commission International Olympic Committee (IOC).
  40. Inger, About the Author /; ersen (2017 թ․ հունիսի 16). «Healthy Oceans: The Cornerstone for A Sustainable Future». Impakter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  41. «IRF Annual Report. p.9».
  42. «Mayer Award Recipients».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]