Իմիտացիոն ժողովրդավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իմիտացիոն ժողովրդավարություն կամ կառավարվող ժողովրդավարություն[1] (անգլ.՝ Guided democracy կամ managed democracy), փաստացի որպես անձինշխանություն և պաշտոնապես ժողովրդավարական հռչակված կառավարություն: Նման կառավարությունները պաշտոնապես լեգիտիմացվում են ազատ և արդար ընտրությունների միջոցով, սակայն փաստացի հնարավորություն չունեն փոխել պետության քաղաքականությունը, գործողությունները, նպատակները[2]:

Այլ կերպ ասած, կառավարությունը վերահսկում է ընտրությունները, որ մարդիկ կարողանան իրականացնել իրենց բոլոր իրավունքները, սակայն առանց պետական քաղաքակականության փաստացի փոփոխության: Պահպանելով ժողովրդավարության սկզբունքները, տեղի է ունենում լուրջ շեղում դեպի ավտորիտարիզմ: Իմիտաիցոն ժողովրդավարության պայմաններում, պետական մեքենան շարունակում է կիրառել քարոզչական տեխնիկաներ՝ քաղաքականության վրա ընտրողների ազդեցությունը նվազեցնելու համար[3]:

Իմիտացիոնա ժողովրդավարության կոնցեպտը զարգացվել է 20-րդ դարում Ուոլթեր Լիփմանը իր Հասարակական կարծիք (1922) գրքում և Էդվարդ Բերնայսը իր Բյուրեղացնելով հասարակական կարծիքը գրքում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rohmann, C (2000) A World of Ideas : The Dictionary of Important Ideas and Thinkers, Ballantine Books 978-0-345-43706-8
  2. Wolin Sheldon S. (2008)։ Democracy Incorporated: Managed Democracy and the Specter of Inverted Totalitarianism։ Princeton: Princeton University Press։ ISBN 0-691-13566-5  p. 47
  3. Wolin Sheldon S. (2008)։ Democracy Incorporated: Managed Democracy and the Specter of Inverted Totalitarianism։ Princeton: Princeton University Press։ ISBN 0-691-13566-5  p. 60

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]